«Մեր մարտավարությունը սա է լինելու՝ հակառակորդին զինտեխնիկայի ու մարդկային այնքան կորուստներ պատճառենք, ինչպես ունեցել ենք 1992-94-ին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ այլ տարբերակ չկա այս փուլում։
«Դեռ քաղաքական կորմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չենք տեսնում»,- հավելեց Արցախի նախագահը։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ դիրքային առումով առաջնագծում ոչինչ չի փոխվել, լայնածավալ գործողությունները շարունակվում են։