Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աշխար­հը շուն­չը պա­հած սպա­սում է

Աշխար­հը շուն­չը պա­հած սպա­սում է
02.10.2020 | 00:26

Պա­տե­րազ­մը` պա­տե­րազմ. դեռ ժա­մա­նակ ու­նե­նա­լու ենք անդ­րա­դառ­նա­լու նա­խա-հետ­պա­տե­րազ­մա­կան վի­ճակ­նե­րին, ո­րը խա­թա­րեց Նի­կո­լի «կիր­թը»` հա­յոց տնե­րի, խա­ղաղ գյու­ղե­րի, մոր ու ման­կան եր­ջան­կու­թյան վրա թա­փած ռում­բե­րով: Ո­րին դեմ հան­դի­ման կանգ­նեց հա­յոց ո­գին, հո­ղան­ցեց դա­րի բար­բա­րո­սին ու իր ար­հա­վիր­քը` մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն ստի­պե­լով հեր­թա­կան ան­գամ հաշ­վի նս­տել փոք­րիկ Ար­ցա­խի հետ: Այն, որ այս` «հե­ղա­փո­խա­կան» իշ­խա­նու­թյուն­նե­րը ե­կել էին հա­տուկ «ա­ռա­քե­լու­թյուն­նե­րով» ու հեր­թով «կյան­քի էին կո­չում» դրանք, հե­ղա­փո­խու­թյան «հա­ջող­ված» պատ­մու­թյունն են, և մեր հա­ջոր­դա­կան նյու­թե­րի քն­նարկ­ման ա­ռար­կան… Այ­լա­պես այ­սօր եր­կար կա­րող էինք խո­սել Haqin. az-ի` Ար­սեն Խա­ռա­տյա­նին առ­նչ­վող «слив»-ի մա­սին, մա­նա­վանդ որ Խա­ռա­տյա­նը շատ անս­պա­սե­լի ու մեր հաս­տատ տե­ղե­կու­թյամբ` լքել էր իր պաշ­տո­նը (Ռու­սաս­տա­նի պնդ­մամբ` Փա­շի­նյա­նի խոր­հր­դա­կան` ար­տա­քին կա­պե­րի գծով):


Խա­ռա­տյա­նը, ըստ Haqin. az-ի-ի` ա­զիկ­նե­րի հետ դր­սում հան­դի­պել, ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­ռա­ջարկ էր ա­րել ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան կող­մին` Ղա­րա­բա­ղի խնդ­րով` ԵԱՀԿ ՄԽ հս­կա կա­ռույ­ցը ոտ­նա­տակ ա­նե­լով: Ինչևէ: Այ­սօր չենք խո­րա­նա­լու «Խա­ռա­տյան­ներ-ըն­տա­նիք &…» թուրք նե­րե­լու քրիս­տո­նեա­կան կեղծ կա­տե­գո­րիա­յի խոր­քե­րում, չենք հի­շե­լու, թե ինչ­պես էր Թբի­լի­սիում ապ­րող-աշ­խա­տող քա­ղա­քա­կան այ­րը ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րի ժա­մա­նակ փոր­ձում հա­յաս­տա­նյան թա­վիշ կեր­տել այն­տեղ… Ո՛չ, չենք անդ­րա­դառ­նա­լու: Ան­գամ չենք հի­շե­լու իմ հա­ղոր­դում­նե­րից մե­կում Խա­ռա­տյա­նի հն­չեց­րած միտ­քը, թե` պետք ե­ղած դեպ­քում հնա­րա­վոր է նաև Սերժ Սարգ­սյա­նից «հար­ցում-խորհ­դակ­ցու­թյուն» ա­նենք Ղա­րա­բա­ղյան խնդ­րի վե­րա­բե­րյալ:


Բայց դե մյուս կող­մից էլ նույն հա­յոց իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­վա­տում են, չէ՞, այ­լոց լրատ­վա­մի­ջոց­նե­րին: Ոչ միայն հա­վա­տում, նույ­նիսկ քրեա­կան գոր­ծեր են հա­րու­ցում, որ­քան էլ պա­րա­դոք­սալ թվա: Ա­սենք` Խո­դոր­կովս­կու ֆի­նան­սա­վո­րած «Досье»-ում տպ­ված նյու­թե­րի մա­սով, ին­չը ոչ միայն ա­մո­թա­լի, ան­գամ ստո­րաց­նող է ոչ միայն հա­յոց ար­դա­րա­դա­տու­թյան, այլև ա­զատ խոս­քի տե­սան­կյու­նից:
Իսկ Խա­ռա­տյա­նի հետ կապ­վա­ծը հի­շե­ցինք` ար­ձա­նագ­րե­լու, թե ում ա­կանջ­ներն են ցց­ված «Կիր­թի» այ­սօր­վա բար­բա­րոս, ան­նա­խա­դեպ հար­ձակ­ման հետևում` գու­մա­րած հե­ղա­փո­խու­թյան ի­րա­կան` արևմտյան-սո­րո­սյան կա­ռա­վա­րիչ­նե­րին ևս, ո­րոնք ցան­կա­նում են Ռու­սաս­տա­նի ձեռ­քից վերց­նել Ղա­րա­բա­ղյան հիմ­նախ­նդ­րի մո­դե­րա­ցիան, և կամ` փո­խել ԵԱՀԿ ՄԽ ձևա­չա­փը և սե­փա­կան խաղն սկ­սել այս տա­րա­ծաշր­ջա­նում: Գաղտ­նիք չէ, թե խնդ­րի կար­գա­վոր­ման ձևա­չա­փում Թուր­քիան ընդ­գր­կե­լու շա­հա­ռու­նե­րը որ­քան շատ են մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում, ու թուրք նե­րող­նե­րի ներգ­րա­վու­մը սրա­նում նաև այս հե­ռա­հար նպա­տա­կին էր ծա­ռա­յեց­վում:


Բո­լոր դեպ­քե­րում, Հա­յոց տղեր­քը շա­րու­նա­կում են Ար­ցա­խյան եր­րորդ, այս ան­գամ` ան­նա­խա­դեպ պա­տե­րազ­մում հե­րո­սու­թյան ի­րենց աս­քը, դի­վա­նա­գի­տա­կան ու քա­ղա­քա­կան ա­ռու­մով պա­տե­րազ­մի ել­քը դեռ բաց է. հայ զին­վորն ու կա­մա­վո­րը խի­զախ, ան­կոտ­րում ի­րա­կա­նաց­նում են տիե­զեր­քի մե­ծա­գույն` պարտ­քի ու զո­հա­բեր­ման օ­րեն­քը, ա­զի­կը վարձ­կան­ներ է վար­ձել ու կռ­վում է ու­րի­շի` ա­մեն մի փշուր հո­ղի վրա ա­րյուն թա­փած հո­ղի վրա, ու չգի­տի` ին­չու է կռ­վում, դրա հա­մար էլ միշտ տա­նուլ է տա­լիս, իսկ սի­րիա­կան ու թուր­քա­կան վարձ­կան­նե­րը վճար­ված «կա­նա­չի» դի­մաց ըն­դա­մե­նը կրա­կող­ներ են, բայց ո՛չ եր­բեք ի­րենց տու­նը պաշտ­պա­նող մահ­կա­նա­ցու­ներ…
Սա է ի­րա­կա­նու­թյու­նը:


ՈՒ­շագ­րավն այլ բան է. թղ­թե շե­րեփ սի­րող աշ­խար­հը, ան­գամ սի­րիա­կան վարձ­կան-ա­հա­բե­կիչ­նե­րի ար­ձա­նագր­ման ֆո­նին, լղոզ­ված հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ըն­դու­նում, ա­նի­մաստ, ո­չինչ չտ­վող քն­նար­կում­ներ ա­նում, հե­ռա­խոսազ­րույց­ներ ու­նե­նում, ՄԱԿ-ի փակ նիս­տեր կազ­մա­կեր­պում, ի­րա­կա­նում լուռ սպա­սում է, թե պա­տե­րազ­մը ինչ ելք է ու­նե­նա­լու` գո­նե մի­ջան­կյալ ժա­մա­կա­հատ­վա­ծում, որ կողմ­նո­րոշ­վի` ինչ է ա­նե­լու ին­քը, ինչ­պես է որ­սա­լու իր գեո­պո­լի­տիկ շա­հը, ինչ մար­տա­վա­րու­թյուն է ընտ­րե­լու` դրանք լա­վա­գույնս սպա­սար­կե­լու:
Մի խոս­քով, աշ­խար­հը շուն­չը պա­հած սպա­սում է, թե դեռ ինչ­քան է թուր­քը ռմ­բա­կո­ծե­լու Ար­ցախն ու նրա խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, ինչ­պես է հայ բա­զու­կը կանգ­նեց­նե­լու այդ մսա­ղա­ցը… Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը ու­զում է հաս­կա­նալ` խա­ղարկ­վե­լու՞ է ՀԱՊԿ «լո­տը», Ռու­սաս­տա­նը խառն­վե­լու՞ է դե­ֆակ­տո-ա­ռար­կա­յա­կան այս մեծ պար­տիա­յին, ո­րին կհետևեն այ­լոց պար­տիա­ներ, թե՞…
Աստ­ված պա­հի Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը:


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 7649

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ