Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդուարդ Շարմազանովը պատմել է վարչապետի հետ հանդիպման մասին

Էդուարդ Շարմազանովը պատմել է վարչապետի հետ հանդիպման մասին
12.10.2020 | 22:42

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների ու վարչապետի այսօրվա հանդիպմանն ինչ է քննարկվել։ «Քաղաքական ուժերին հրավեր է եղել, խնդիրը Արցախի հետ է կապված։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել, ավելի ինֆորմացիա չեմ կարող տալ»,- ասաց նա։


Ըստ Շարմազանովի՝ ՀՀԿ կարծիքը հստակ ասել են՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Իմ մասնավոր կարծիքն այն է, որ պետք է անել ամեն ինչ, որ այդ հրադադարի ռեժիմն աշխատի։ Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը պետք է, իմ խորին համոզմամբ, արվի այն ժամանակ, որն օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանն ու կլինի շարունակական»,- հավելեց Շարմազանովը։

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ