Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նրա աշ­խա­տանք­նե­րի գաղտ­նի­քը կան­խա­տես­վա­ծի և կա­մա­յա­կա­նի, սպա­սե­լիի և պա­տա­հա­կա­նի հա­վա­սա­րակշ­ռու­թ­յունն է

Նրա աշ­խա­տանք­նե­րի գաղտ­նի­քը կան­խա­տես­վա­ծի և կա­մա­յա­կա­նի, սպա­սե­լիի և պա­տա­հա­կա­նի հա­վա­սա­րակշ­ռու­թ­յունն է
16.10.2020 | 01:25

Գե­ղան­կա­րիչ ՎԱ­ՀԱՆ ԱՎԱ­ԳՅԱ­ՆԻ ա­նու­նը ծա­նոթ է թերևս միայն հայ հա­սա­րա­կու­թյան այն խա­վին, հիմ­նա­կա­նում՝ նկա­րիչ­նե­րին, ով­քեր առ­նչ­վում են այ­սօր­վա գե­ղան­կա­րի ռու­սա­կան շու­կա­յի հետ, որ­տեղ ժա­մա­նա­կա­կից գրա­ֆի­կա­յի ո­լոր­տում Վա­հան Ա­վա­գյա­նը մեծ հա­մա­րում ու­նի: Իսկ մեր ըն­թեր­ցող­նե­րին ա­սենք, որ նա բա­նաս­տեղծ Վար­դան Վա­նա­տու­րի (Ա­վա­գյան) և ման­կա­վարժ Մա­նուշ Ա­վա­գյա­նի որ­դին է, ո­րը հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով 1990-ից ապ­րում և ստեղ­ծա­գոր­ծում է Մոսկ­վա­յում:


Վա­հա­նը ծն­վել է 1960-ի հոկ­տեմ­բե­րի 7-ին Երևա­նում: Դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րին հա­ճա­խել է Պիո­ներ­պա­լա­տի գե­ղար­վես­տա­կան խմ­բակ, հրա­պուր­վել Լեո­նար­դո դա Վին­չիի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով և ան­տիկ Հու­նաս­տա­նի ար­վես­տով: 1970-ա­կան թվա­կան­նե­րին հա­ճա­խել է Ման­կա­կան գե­ղա­գի­տա­կան կենտ­րոն, ա­պա ա­վար­տել Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տա­կան ու­սում­նա­րա­նը, 1985-ին՝ նաև գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տու­տը և նույն տա­րում ու­նե­ցել ա­ռա­ջին ցու­ցա­հան­դե­սը՝ Երևա­նի նկար­չի տա­նը: Նա հրա­պուր­վել է նաև գր­քի ձևա­վո­րու­մով և ա­վե­լի քան 20 գիրք ձևա­վո­րել: Դրանց թվում է Հովհ. Թու­մա­նյա­նի «Սուտ­լիկ որս­կա­նը» հե­քիա­թը, ո­րը 1979-ին բա­նաս­տեղ­ծի ծնն­դյան 110-ա­մյա­կի առ­թիվ տպագր­վել է Երևա­նում, ներ­կա­յաց­վել Մոսկ­վա­յի գր­քի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սում և տպագր­վել նաև օ­տար լե­զու­նե­րով (անգ­լե­րեն, գեր­մա­նե­րեն, ֆրան­սե­րեն և այլն):


Վա­հա­նի նկար­չա­կան տա­ղանդն ա­ռա­ջի­նը նկա­տել ու բարձր է գնա­հա­տել նկա­րիչ­նե­րի միու­թյան այն օ­րե­րի նա­խա­գահ, ճա­նաչ­ված նկա­րիչ Սու­րեն Սա­ֆա­րյա­նը:
Գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տու­տը բե­մադ­րող-նկար­չի մաս­նա­գի­տու­թյամբ ա­վար­տե­լուց հե­տո Վա­հանն աշ­խա­տել է Երևա­նի Խա­մա­ճիկ­նե­րի թատ­րո­նում և ներ­կա­յա­ցում­ներ բե­մադ­րել, շա­րու­նա­կել է ձևա­վո­րել ման­կա­կան գր­քեր, բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի, նաև պար­սիկ բա­նաս­տեղծ­նե­րի ժո­ղո­վա­ծու­ներ:
Իմ ձեռ­քին է Վա­հան Ա­վա­գյա­նի հրա­տա­րա­կու­թյան պատ­րաստ­վող ալ­բո­մի թվա­յին տար­բե­րա­կը, ո­րը գրա­ֆի­կա­կան գոր­ծե­րի մի իս­կա­կան գան­ձա­րան է: Այն բաց­վում է եր­կու ճա­նաչ­ված ար­վես­տա­գետ­նե­րի մուտ­քի խոս­քով. ա­ռա­ջի­նը հա­մաշ­խար­հա­յին մշա­կույ­թի խո­շոր պատ­մա­բան Ի­գոր Նաու­մո­վիչ Գո­լոմշ­տո­կինն է (1929–2017)՝ վեր­նագր­ված «Վա­հան Ա­վա­գյա­նի գրա­ֆի­կան», մյու­սը՝ Մոսկ­վա­յի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր Վա­լե­րի Ժու­կո­վի­նը (ծ. 1941)՝ «Մարդ­կա­յին կր­քե­րի ռո­ման­տի­կա­կան է­պո­սը» վեր­նագ­րով:


Ան­կեղծ ա­սած հազ­վա­դեպ է լի­նում, երբ այ­լազ­գի ար­վես­տա­գետ­ներն այն­քան բարձր են գնա­հա­տում հայ գե­ղան­կար­չի գոր­ծե­րը, այն­քան բազ­մա­կող­մա­նիո­րեն վեր հա­նում նրա ար­վես­տի խոր­քա­յին շեր­տերն ու հիա­ցա­կան խոս­քեր ա­սում նրա ար­վես­տի մա­սին, որ ա­կա­մա շոյ­վում է մար­դու ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը:


Գո­լոմշ­տոկն իր խոս­քը սկ­սել է այս­պես. Վ. Ա­վա­գյա­նի նկար­նե­րից մե­կը կոչ­վում է «Ե­րեք դեմք». այն կազմ­ված է դա­սա­կան հու­նա­կան կի­սա­դե­մից, նրա հետևից բարձ­րա­ցող ակն­հայ­տո­րեն արևե­լյան տի­պի կա­նա­ցի դեմ­քից և մեկ այլ՝ ար­դեն եվ­րո­պա­ցու կի­սա­դե­մից: Դրանք կար­ծես հենց Ա­վա­գյա­նի գրա­ֆի­կա­յի ե­րեք դեմ­քերն են, ո­րոնք ար­տա­հայ­տում են ե­րեք մշա­կու­թա­յին ա­վան­դույթ­ներ՝ Հին Արևել­քի, հել­լե­նիզ­մի ու մո­դեռ­նիզ­մի: Դրանք դրսևոր­վե­լով տար­բեր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րով՝ մերթ բա­ցա­հայ­տում են նրա ազ­գա­յին բնու­թա­գի­րը, մերթ միա­խառն­վում յու­րա­տե­սակ սին­թե­զի մեջ: Այս­տեղ ան­տիկ Հու­նաս­տա­նը միա­հյուս­վում է Ա­սո­րես­տա­նի ու Բա­բե­լո­նի հետ, Արևել­քը հան­դի­պում է Արևմուտ­քին, և այդ ա­մե­նը, միա­ձուլ­վե­լով նկար­չի ան­հա­տա­կան գոր­ծե­լաո­ճին, վե­րած­վում է այն­պի­սի դեպ­քի, ո­րը հա­ճախ չի հան­դի­պում ժա­մա­նա­կա­կից ար­վես­տում: Այն ա­վան­դույթ­նե­րը, ո­րոնց հետևում է Ա­վա­գյա­նը, օ­տար չեն: Հայ գե­ղար­վես­տա­կան մշա­կույ­թը հե­ռա­վոր ան­ցյալ ու­նի՝ հաս­նում է մինչև ՈՒ­րար­տու, Ա­սո­րես­տան, ա­վե­լի ուշ՝ Հու­նաս­տան, Բյու­զան­դիա, նաև Ե­գիպ­տոս և վեր­ջա­պես՝ Եվ­րո­պա­կան մո­դեռ­նիզմ: Այդ ա­մենն իր հետքն է թո­ղել ժո­ղովր­դա­կան գի­տակ­ցու­թյան մեջ, ար­մա­տա­վոր­վել ինչ-որ տեղ՝ գե­նե­րում, կո­լեկ­տիվ են­թա­գի­տակ­ցու­թյան մեջ և է­լի ինչ-որ տեղ: Պատ­մա­կան ժա­ռան­գու­թյու­նը մութ բան է: «Հան­դի­պում» և «Հա­կա­մար­տու­թյուն» նկար­նե­րում մեր դի­մաց ակն­հայ­տո­րեն արևե­լյան դի­ցա­բա­նու­թյան գոր­ծող ան­ձինք են՝ աստ­ված­ներ կամ թա­գա­վոր­ներ՝ գա­զան­նե­րի գլուխ­նե­րով: Միայն թե սո­վո­րա­բար ա­սո­րա­բա­բե­լա­կան ռե­լիեֆ­նե­րին (մա­կերևույ­թա­պատ­կեր­նե­րին) բնո­րոշ դե­պի ներս խո­րա­ցող թա­քուն լար­վա­ծու­թյունն այս­տեղ լից­քա­թափ­վում է ֆի­գուր­նե­րի դրա­մա­տի­կա­կան բա­խում­նե­րով:


Նրա գոր­ծե­րի մյուս աղ­բյու­րը Հին Հու­նաս­տա­նի դի­ցա­բա­նու­թյունն է. այն­տե­ղից են վերց­րած Ա­վա­գյա­նի բազ­մա­թիվ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի սյու­ժե­նե­րը: Կեն­տավ­րոս­նե­րը, հա­վեր­ժա­հար­սե­րը, ա­մա­զո­նու­հի­նե­րը, սա­տիր­նե­րը (այ­ծա­մար­դիկ) նրա մի գոր­ծից անց­նում են մյու­սը: Հե­րակ­լեսն իջ­նում է մե­ռյալ­նե­րի թա­գա­վո­րու­թյուն, Ա­թե­նա­սը վի­ճում է Ա­րե­սի հետ: Բայց, ինչ­պես և արևե­լյան սյու­ժե­նե­րում, դա ո­ճա­վո­րում չէ, ա­սենք՝ հու­նա­կան ամ­ֆո­րա­նե­րի և ա­սո­րա­կան ռե­լիեֆ­նե­րի հայտ­նի պատ­կեր­նե­րի նմա­նու­թյամբ: Այս­տեղ ա­մե­նից ա­ռաջ գրա­վում է ազ­գա­յին մշա­կույթ­նե­րի հենց ո­գու մարմ­նա­ցու­մը գրա­ֆի­կա­յի մի­ջոց­նե­րով, որն ար­մա­տա­ցած է նրանց դի­ցա­բա­նու­թյան մեջ:


Դա­րաշր­ջան­նե­րի այս շեր­տա­վոր­ման մեջ է ներ­խու­ժում XX դա­րը՝ իր մո­դեռ­նիզ­մի գե­ղա­գի­տու­թյամբ, գի­տակ­ցու­թյան մաս­նատ­վա­ծու­թյամբ, շար­ժու­նու­թյամբ ու հեգ­նան­քով: Եվ մի շարք նկար­նե­րում ձևը կար­ծես պայ­թում է ներ­սից: Դր­վագ­վում ու տրոհ­վում է մա­սե­րի և սին­թեզ­վում նոր կեր­պա­րում: Նույ­նիսկ ա­ռաս­պելն է այս­տեղ են­թարկ­վում հրա­շա­լի կեր­պա­րա­նա­փո­խու­թյան: Վհատ Սի­զի­փո­սը նս­տած է իր քա­րին, և նույն քա­րին տե­ղա­վոր­վել է քնա­րա­հար Օր­փեո­սը: Պայ­քա­րում հյուծ­ված Մար­սը դժ­վա­րու­թյամբ տա­նում է Վե­նե­րա­յի մերկ մար­մի­նը, վի­ճում են Հին Բա­բե­լո­նի և Ե­գիպ­տո­սի աստ­վա­ծու­թյուն­նե­րը, մյուս նկար­նե­րի անձ­նա­վո­րում­նե­րում մարդ­կա­յինն օր­գա­նա­պես վե­րած­վում է գա­զա­նա­յի­նի կամ մատ­նում է իր մեր­ձա­վո­րու­թյու­նը բու­սա­կան աշ­խար­հին:
Վա­հան Ա­վա­գյա­նի գրա­ֆի­կա­կան վար­պե­տու­թյունն այդ սյու­ժե­նե­րը ռա­ցիո­նալ պատ­կե­րա­վոր­ման հար­թու­թյու­նից բարձ­րաց­նում է մինչև գե­ղար­վես­տա­կան կեր­պա­րի բար­ձունք: Նրա կռիվ­նե­րի բազ­մա­թիվ սցե­նար­նե­րում մար­տի են բռն­վում զին­վոր­ներ, աս­պետ­ներ, ա­մա­զո­նու­հի­ներ և նույ­նիսկ աք­լոր­ներ՝ աք­լո­րակ­ռիվ­նե­րում: Հա­ճախ դր­վագ­նե­րի գե­ղա­դի­տա­կա­յին (կա­լեյ­դոս­կո­պա­յին) և շտ­րի­խա­յին մր­րիկ­նե­րի կա­տա­ղի դի­նա­մի­կա­յում դժ­վար է հաս­կա­նալ, թե ով ում դեմ է կռ­վում: Դա տա­րուղղ­ված ու­ժե­րի և է­ներ­գիա­յի բա­խում է, ո­րոն­ցից ա­ռա­ջա­նում են խոր­տակ­ման, ցա­սու­մի, անկ­ման, մահ­վան կեր­պար­ներ:


Նկար­նե­րի շարքն ա­վարտ­վում է «Նոր Աստ­վա­ծու­թյուն»-ով. այն ինչ-որ խո­րա­նար­դաձև, մե­քե­նա­յա­տիպ, ան­կյու­նա­վոր բան է, ո­րը ձո­ղե­րի վրա տա­նում են ան­դեմ մարդ­կա­յին ֆի­գուր­նե­րը: ՈՒ՞ր: Որ­պես­զի այն բարձ­րաց­նեն մեր դա­րի պատ­վան­դա­նին հին աստ­ված­նե­րի փո­խա­րեն:
Ար­վես­տա­բան Վա­լե­րի Ժու­կո­վը կարևո­րում է հատ­կա­պես նկար­չի սիմ­վո­լիկ (խոր­հր­դան­շա­կան) մտա­ծո­ղու­թյու­նը: Ըստ նրա՝ աշ­խա­տանք­նե­րում ներ­կա­յաց­ված է ոչ թե ի­րա­կան կեր­պա­րի պատ­կե­րը, այլ սիմ­վո­լը (խոր­հր­դա­նի­շը), ո­րո­շա­կի հո­գե­վի­ճա­կի խոր­հր­դան­շա­նը: Միայն այդ տե­սա­կե­տից կա­րե­լի է գտ­նել նրանց ի­րա­կան ըն­կա­լու­մը: Այդ դեպ­քում նկա­րի ընդ­հան­րաց­ման ու­ժը բա­ցում է զգա­ցո­ղու­թյան ռո­ման­տի­կան, մարդ­կա­յին ո­գու ու­ժը: Նկար­նե­րը դառ­նում են մե­դի­տա­ցիա­յի նշան­ներ, ո­րոնք, հե­ռաց­նե­լով ողջ ան­կարևո­րը, բա­ցա­հայ­տում են նրա խորքն ու ու­ժե­ղը: Ա­վա­գյա­նի գոր­ծե­րը հու­զում, ցն­ցում են դի­տո­ղի զգաց­մունք­նե­րը, գրում է ար­վես­տա­բան Ժու­կո­վը: Նրան­ցում ուժ ու կիրք կա, վա­ղուց ան­ցած նախ­նա­դա­րյան ժա­մա­նակ­նե­րի ա­վե­րիչ բնազդ­ներ: Նրա աշ­խա­տանք­նե­րի գաղտ­նի­քը կան­խա­տես­վա­ծի և կա­մա­յա­կա­նի, սպա­սե­լիի և պա­տա­հա­կա­նի հա­վա­սա­րակշ­ռու­թյունն է:


Դրանք գրե­թե միշտ ֆի­գու­րա­տիվ (փո­խա­բե­րա­կան) գոր­ծեր են, հե­ռու լու­սան­կար­չու­թյու­նից, բայց ա­ռար­կա­յա­կան ճա­նա­չե­լիու­թյունն ա­նա­ռար­կե­լի է: Ծն­վող զգա­ցում­նե­րի ու­ժը Ա­վա­գյա­նի յու­րա­քան­չյուր աշ­խա­տանք դարձ­նում է ինք­նա­բավ և ա­վար­տուն: Ըն­դա­մե­նը՝ մի քա­նի թե­մա­ներ, և սյու­ժե­նե­րի ու ձևե­րի ինչ­պի­սի բազ­մա­զա­նու­թյուն:
Այ­լա­բա­նու­թյան լե­զուն, ե­թե այն հաս­կա­նա­լի է, դի­տո­ղին ներ­քա­շում է երկ­խո­սու­թյան մեջ հե­ղի­նա­կի հետ: Սկզ­բում գու­ցե պետք է ստեղ­ծա­գոր­ծու­թյան վեր­նա­գի­րը կար­դալ: Այն հա­կիրճ է, բայց ճշ­տո­րեն ար­տա­հայ­տում է պատ­կե­րի բո­վան­դա­կու­թյու­նը: Վեր­նա­գիրն ու­ղե­ցույց է յու­րա­քան­չյուր աշ­խա­տանք հաս­կա­նա­լու հա­մար: Նրա բո­վան­դա­կու­թյու­նը դի­տե­լու ցան­կու­թյուն է ծնում և օգ­նում հաս­կա­նա­լու հե­ղի­նա­կի ակ­նարկ­նե­րով ար­ված մտահ­ղա­ցու­մը: Երբ բո­վան­դա­կու­թյու­նը գրե­թե բա­ցա­հայտ­ված է, գծե­րի քաո­սը և կի­սաե­րանգ­նե­րի մո­լեգ­նու­թյու­նը միա­տեղ­վում են մտահ­ղաց­ման ամ­բող­ջա­կան ըն­կալ­ման մեջ, և պատ­կե­րում ըմ­բռ­նում ես մարդ­կա­յին կր­քե­րի և ֆան­տա­զիա­յի ռո­ման­տի­կա­կան է­պո­սը:


Ա­վա­գյանն ինչ-որ բա­նով հի­շեց­նում է ռուս խո­շոր նկա­րիչ Վա­սի­լի Կան­դինս­կուն, շա­րու­նա­կում է ար­վես­տա­գե­տը: Ի­հար­կե, խոս­քը գու­նապ­նա­կի մա­սին չէ, ոչ էլ նր­բու­թյան, բայց ան­սո­վո­րը (հե­քիա­թա­յի­նը) նրանց հա­մար ընդ­հա­նուր է: Բայց ե­թե Կան­դինս­կու գոր­ծե­րում հե­քիա­թա­յի­նը ռու­սարևե­լյան է, ա­պա Ա­վա­գյա­նի կտավ­նե­րում այն մարդ­կա­յին քա­ղա­քակր­թու­թյան հնա­գույն դի­ցա­բա­նու­թյունն է: Նրա մար­տա­կան սյու­ժե­նե­րում ցն­ցում է ի­րա­դար­ձու­թյան դի­նա­մի­կան: Դրանք գրա­ֆի­կա­յով ար­տա­հայտ­ված խա­չատ­րյա­նա­կան «Սպար­տա­կի» ակն­թարթ­ներ են՝ նույն հաս­տա­տա­կա­մու­թյու­նը, նույն լար­վա­ծու­թյու­նը, նույն ձգ­տու­մը, նույն դրա­մա­տիզ­մը: Կեն­տավ­րոս­ներ, մի­նո­տավ­րոս­ներ, ա­մա­զո­նու­հի­ներ, գլա­դիա­տո­րա­կան մր­ցահ­րա­պա­րակ­նե­րի ան­վախ զին­վոր­ներ, ա­ռաս­պե­լա­կան հե­րոս­ներ՝ այդ ա­մե­նում խտաց­ված դրա­մա՝ ան­ցյալ ժա­մա­նակ­նե­րի զենք ու զրա­հով:


Նրա սի­րած մյուս թե­ման մար­դու մարմ­նի գե­ղեց­կու­թյունն է: Այն մեկ­նա­բա­նում է որ­պես բնու­թյան բարձ­րա­գույն, կա­տա­րյալ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն: Ըն­դա­մե­նը մի քա­նի շտ­րիխ­նե­րով, մի քա­նի գծե­րով և ընդ­գծ­ված կո­պիտ, կար­ծես պա­տա­հա­կան տո­նա­վոր­մամբ ստեղ­ծում է բա­ցար­ձակ ֆի­զի­կա­կան, բնու­թագ­րա­կան կեր­պար, ծա­վա­լում տիե­զե­րա­կան մասշ­տա­բի զգա­ցո­ղու­թյուն­նե­րի ի­րա­դար­ձու­թյուն: Այս նկար­չի հա­մար ի­րա­կա­նու­թյու­նը զուտ ա­ռիթ է դի­տո­ղի հետ դրա­մա­տի­կա­կան, կր­քոտ հան­դիպ­ման հա­մար, եզ­րա­փա­կում է ար­վես­տա­գե­տը:
Ա­վա­գյա­նը 1985-ին ան­դա­մագր­վել է Ե­րի­տա­սարդ նկա­րիչ­նե­րի միու­թյա­նը, 1995-ին նրա գոր­ծե­րը ցու­ցադր­վել են Մոսկ­վա­յի նկա­րիչ­նե­րի կենտ­րո­նա­կան տա­նը, 1996–2001-ին՝ շվեյ­ցա­րա­կան «Մար­տին» ար­վես­տի ցու­ցաս­րա­հում, որ­տեղ 2001-ին նա ու­նե­ցել է նաև ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես: 2002-ին դար­ձել է Մի­ջազ­գա­յին գե­ղար­վես­տա­կան ֆոն­դի ան­դամ, հա­ճախ ցու­ցադր­վել Մոսկ­վա­յի Մա­նե­ժում ու Նկա­րիչ­նե­րի կենտ­րո­նա­կան տա­նը: 2010-ին որմ­նան­կար­նե­րով ձևա­վո­րել է Հայ­կա­կան մշա­կույ­թի կենտ­րո­նը Մոսկ­վա­յի Կա­պոտ­նյա շր­ջա­նում, 2011-ին պատ­կե­րա­զար­դել Ա­ֆա­նասևի ռու­սա­կան հե­քիաթ­նե­րը, 2012-ին ստեղ­ծել է Մի­խա­յիլ Բուլ­գա­կո­վի «Վար­պե­տը և Մար­գա­րի­տան» վե­պի պատ­կե­րա­զար­դում­նե­րի շարք:


Վա­հան Ա­վա­գյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի զգա­լի մա­սը գտն­վում է Ա­մե­րի­կա­յում, Գեր­մա­նիա­յում, Շվե­դիա­յում, Ավ­ստ­րիա­յում և Ռու­սաս­տա­նում՝ հիմ­նա­կա­նում մաս­նա­վոր հա­վա­քա­ծու­նե­րում:
Դժ­վար է ա­սել, թե Վա­հա­նի ճա­կա­տա­գիրն ինչ­պես կդա­սա­վոր­վեր, ե­թե մնար ու ստեղ­ծա­գոր­ծեր Երևա­նում և այս­տեղ ստեղ­ծեր իր գույնն ու ձե­ռա­գի­րը: Սա­կայն, ինչ­պես տես­նում եք, այդ­պես չե­ղավ և գու­ցե մեծ աշ­խար­հի մեծ ճա­նա­պարհ փնտ­րե­լու նպա­տա­կով տե­ղա­փոխ­վեց Մոսկ­վա, ին­չը, ըստ էու­թյան, ի­րա­կա­նա­ցել է: Այ­դու­հան­դերձ, իմ լավ բա­րե­կա­մին ու­զում եմ հի­շեց­նել, որ հայ­րե­նի հո­ղի ուժն ա­վե­լի քան զո­րա­վոր է և ան­կաս­կա­ծե­լիո­րեն կա­րող է դառ­նալ նոր նվա­ճում­նե­րի անս­պառ աղ­բյուր:
Թերևս ե­կել է տուն­դար­ձի ժա­մա­նա­կը:


Հով­հան­նես ԱՅ­ՎԱ­ԶՅԱՆ
Հայ­կա­կան հան­րա­գի­տա­րա­նի գլ­խա­վոր խմ­բա­գիր-տնօ­րեն

Լուսանկարներ

. .
  • «Նոր Աստվածություն» (2009)
  • «Երեք դեմք» (2007)
  • «Օրփեոսն ու Սիզիփոսը» (2007)
Դիտվել է՝ 3824

Մեկնաբանություններ