Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարչապետի հարցազրույցը՝ շվեյցարական RTS-ին

Վարչապետի հարցազրույցը՝ շվեյցարական RTS-ին
16.10.2020 | 13:16

ԱՄՆ-ը և Ֆրանսիան պետք է աջակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը հարցազրույցում:


«Մենք մշտական խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ռուս գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում: Արդեն հստակ հայտարարություններ են եղել, որ եթե իրադրությունը վատանա, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ դերը և կցանկանա ավելի շատ աջակցություն ստանալ Մոսկվայի կողմից: Նիկոլ Փաշինյանը շեշտել է Թուրքիայի ապակառուցողական դերը հակամարտությունում՝ հիշեցնելով, որ Անկարան առաջնագծում Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների է տեղակայել: Վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել կատարվողին, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակիչները Ցեղասպանության վտանգի առաջ կկանգնեն:


RTS - Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնում է երկու շաբաթ տևած մարտերի արդյունքում տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին:

Նիկոլ Փաշինյան - Իրավիճակն ավելի քան լուրջ է: Լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում: Անգամ ռազմական փորձագետներն ասում են, որ գործ ունենք 21-րդ դարում աննախադեպ ռազմական գործողությունների հետ՝ հաշվի առնելով օգտագործված ամբողջ սպառազինությունը՝ լինի դա տանկ, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, նույնիսկ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և մեծ թվով զորքեր: Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ ռմբակոծելով քաղաքներ և գյուղեր: Տաս օր անց ակնհայտ էր, որ զինադադար չի լինելու: Հետևաբար, Ղարաբաղի պաշտպանական ուժերը ստիպված էին որոշակի միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը գոնե փոքր-ինչ նվազագույնի հասցնելու համար:
RTS - Հրադադար չպահպանվեց, երկու կողմում էլ խաղաղ բնակիչներ են զոհվում: Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը մարտերը դադարեցնելու համար:
Նիկոլ Փաշինյան - Հրադադարը ոչ թե չի պահպանվել, այլ նույնիսկ չի էլ եղել, քանի որ հենց այն պետք է ուժի մեջ մտներ, Ադրբեջանը նոր գրոհներ սկսեց: Երբ խոսքը փոխզիջումների մասին է, Հայաստանը միշտ պատրաստ է եղել դրանք կատարել: Բայց զիջումներ պետք է արվեն երկու կողմից էլ: Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել փոխզիջման: Սա է պատճառը, որ իրավիճակն այսպես է զարգանում:
Ադրբեջանն այսօր ավելի քիչ է ցանկանում դա անել: Մասնավորապես այն պատճառով, որ Թուրքիան ղեկավարում է գործընթացը: Թուրքիայի համար սա միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ: Այն, ինչ տեղի է ունենում, թուրքական էքսպանսիոնիստական և իմպերիալիստական քաղաքականության հետևանքն է: Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն է վերջինի՝ դեպ արևելք և հարավ-արևելք ընդլայնվելու ճանապարհին: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներից դուրս է եկել ու շատ ավելի լայն տրամաբանության մեջ մտել: Իրավիճակը պետք է դիտարկվի Հարավային Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում Թուրքիայի վարած քաղաքականության, ինչպես նաև՝ Հունաստանի և Կիպրոսի հետ իր հարաբերությունների համատեքստում:

Վաշինգտոնի հայ համայնքը ԱՄՆ Կոնգրեսի դիմաց բողոքի ցույց է անցկացրել՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ
Վաշինգտոնում հայ համայնքը ԱՄՆ Կոնգրեսի դիմաց բողոքի ակցիա է անցկացնում՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ:

Դիտվել է՝ 4650

Մեկնաբանություններ