ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդմամբ, պաշտոնական Երևանն ու Բաքուն համաձայնել են մարդասիրական հրադադար հաստատել, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով առավոտյան 8-ին:
«Միացյալ Նահանգները ինտենսիվ բանակցություններ է վարել երկու երկրների արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահողների հետ` Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մոտեցնելու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը», - ասվում է Պետքարտուղարության մամլո հաղորդագրությունում:
Նշվում է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ փոխպետքարտուղար Ստիվեն Բիգանի հետ հանդիպմանը հաստատել են իրենց երկրների հանձնառությունը` իրագործել Մոսկվայում հոկտեմբերի10 -ին, ապա Ֆրանսիայի միջնորդությամբ հոկտեմբերի 17-ին ձեռք բերված մարդասիրական հրադադարի համաձայնությունը` հոկտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության համաձայն:
Քիչ ավելի անց Հայաստանի արտգործնախարարության խոսնակը տարածեց նույն բովանդակությամբ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը:
Բաժնի բոլոր նորությունները »class="fb-like" data-width="1" data-href="http://www.irates.am/hyĆ£Ę’Ć¦ā€™Ć£ā€�Ć¢Ā¢Ć£Ę’Ć¢Ā¢/1573163882" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false"> |