-
08.02.2016|
23:53
Հունաստանի կառավարությունն Իրանի հետ ռազմավարական համագործակցություն հաստատելու ուղեգիծ Է որդեգրել` հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թեհրանի տեխնոլոգիական պարկ այցելության ժամանակ:
-
08.02.2016|
23:51
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանը:
-
08.02.2016|
23:51
Փետրվարի 8-9-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
-
08.02.2016|
23:37
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պարգևատրել է երկու նախարարների, ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին՝ Գործողությունների համատեղ համակարգային պլանն իրագործելու համար՝ հաղորդում է IRNA գործակալությունը։
-
08.02.2016|
23:35
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այս գիշեր անցկացրած արտակարգ նիստում որոշել է կոշտ պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ։
-
08.02.2016|
23:31
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի՝ հաղորդում է կուսակցությունը՝ վկայակոչելով կուսակցության քաղաքական խորհրդի փետրվարի 6-ի որոշումը։
-
08.02.2016|
23:29
Իրանը մտադիր է նավթի վաճառքն իրականացնելիս հրաժարվել դոլարից և որոշ ընկերությունների հետ գործարքներ կնքել եվրոյով:
-
08.02.2016|
23:25
ՌԴ բյուջեի եկամուտներում էներգետիկ ռեսուրսների բաժինը 25 տոկոսով պակասել է՝ ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
-
08.02.2016|
23:17
Էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության շրջանակում Իրանը դիտարկում է Հայաստան գազի արտահանման ծավալներն ավելացնել 5 անգամ՝ Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելին:
-
08.02.2016|
23:15
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է Երկրի բոլոր բնակիչների Նոր տարին ըստ լուսնային օրացույցի (փետրվարի 8-ի գիշերը):