Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդմոն Մաուքյան. «Կարող ա մի հատ նենց պլատֆորմ ստեղծենք, որ գնանք, 50 տոկոս ձեն տանենք»

Էդմոն Մաուքյան. «Կարող ա մի հատ նենց պլատֆորմ ստեղծենք, որ գնանք, 50 տոկոս ձեն տանենք»
18.02.2021 | 16:36

«Հրապարակը» գրել է.

«ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ մեզ ասաց, որ Ծաղկաձորում պետք է հանդիպում լիներ՝ կապված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հետ, իրենք ներկայացուցիչ են ուղարկել այդ հանդիպմանը և այդ ժամանակ նոր պետք է իմանային, թե ինչ օրենսգիրք է իրենց սպասվում։


- Ի՞նչ ֆորմատով է այդ հանդիպումը, ովքե՞ր են մասնակցելու։
- Պատգամավորներ, հեղինակները՝ Համազասպը, բան, «Իմ քայլը», էլի։
- Իսկ ձեզ հետ խորհրդակցե՞լ են այդ նախագծի շուրջ, ասե՞լ են՝ ինչ են ուզում փոխել Ընտրական օրենսգրքում։
- Մինչև պատերազմը եղել է աշխատանքային խումբ, աշխատել են, բայց մեր առաջարկները, օրինակ, ռեյտինգայինը բաց, ամբողջ հանրապետության տարածքով պահպանելու, չի ընդունվել։
- Այսինքն՝ ոչ թե տարածքային լինի, այլ ամբողջ հանրապետությունով մեկ տվյալ թեկնածուի օգտին կարողանան քվեարկե՞լ, որն առաջարկում էր նաև Դաշնակցությունը։
- Այո, և չի ընդունվել, իրենք տանում են տոտալ համամասնականի։
- Ձեզ համար ընդունելի՞ է դա։
- Դե, ընդդիմության պահանջն է եղել երկար ժամանակ, բայց ես կարծում եմ, որ դա էլ ուրիշ պրոբլեմ կառաջացնի։ Վերջնական նախագիծը որ լինի, մեր կարծիքը կհայտնենք։ Մենք մեր առաջարկն արել ենք, իրենք ասում են՝ հա, վատ բան չեք ասում, բայց տեխնիկապես անհնար է։
- Միայն դա՞ եք առաջարկել, թե՞ այլ առաջարկներ էլ եք արել։
- Դա է եղել, կայուն մեծամասնությունը հանելն է եղել, կոալիցիաների արգելքը հանելն է եղել, այսինքն՝ էն, ինչ որ ՀՀԿ-ն սարքել էր իր համար, դա ասել ենք՝ հանեն։
- Իսկ անցողիկ շեմի մասո՞վ, ընդունելի՞ է Ձեզ համար 4 տոկոս՝ կուսակցությունների, 8 տոկոս՝ դաշինքների համար անցողիկ շեմ սահմանելը։
- Էդտեղ խնդիր չեմ տեսնում։
- Բայց ասում են՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իջեցնել անցողիկ շեմը, որ վաղը իրեն հարմար ուժեր, մարդ-կուսակցություններ կարողանա անցկացնել խորհրդարան։
- OK, թող անեն, չորս տոկոսը քիչ ձայն չի, չորս տոկոս հավաքելը հեշտ բան չի, թող հավաքեն։
- Կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանը, եթե Ընտրական օրենսգիրքը փոխի ու այս տարվա ընթացքում արտահերթ ընտրություն անցկացնի, կկարողանա՞ նորից 50 տոկոս և ավելի ձայն հավաքել։
- Ես կարծում եմ՝ չէ։ Եվ ոչ մեկը չի հավաքի, մենք էլ չենք հավաքի։ Ես չեմ տեսնում ուժ, որ կարող է այլևս ունենա Հայաստանում մեծամասնություն։
- Դուք բացառո՞ւմ եք հաջորդ ընտրություններին նորից դաշինքով հանդես գալը, թե՞ ավելի շատ հակված եք միայնակ մասնակցելուն։
- Քննարկումներ չենք ունեցել, մենք մինչև էդ համագումար ունենք անելու, հազար բան ունենք անելու, ես չեմ կարող ամբողջ կուսակցության տեղը, դեռ ոչ մի որոշում չկայացրած, ասել, հակված ենք առանձին գնալուն, բայց ինչ ասես՝ կարա լինի։ Կարող ա մի հատ նենց պլատֆորմ ստեղծենք, որ գնանք 50 տոկոս ձեն տանենք, օրինակ։ Բայց ես կարծում եմ, որ պետք է սև ու սպիտակի մեջ, որքանով տեսնում ենք՝ լինելու է սև ու սպիտակի պայքար, այսինքն՝ պետք է ասեն, նախկինները գալիս են, դրա համար եկեք ինձ ընտրեք, հա՞, ու էդ սև ու սպիտակի կռվի մեջ ես տեսնում եմ, որ պետք է մեր նման ուժերը, որոնք երբեք իշխանության մեջ չեն եղել, քաղաքական համակարգի կենտրոնում հավաքվեն և մի մեծ պլատֆորմով գնան և իշխանությունը վերցնեն։
- Հույս ունեք, որ սև ու սպիտակի պայքարի արանքում դուք կշահե՞ք։
- Ես չեմ ասում՝ կշահենք, ես ասում եմ՝ պետք է էդ կենտրոնական հատվածը տանել առաջ, որովհետև, եթե թողնում ենք էդ սև ու սպիտակը, ընտրությունների ժամանակ բանավեճը լինելու է հետևյալ ձևի՝ դուք դավաճան եք, դուք թալանչի եք։
- Բայց այսօր «սպիտակներին» մեղադրում են դավաճանության մեջ, այսինքն՝ զուտ սև ու սպիտակի պայքար չի լինելու։
- Սևերին էլ մեղադրում են թալանի մեջ։ Դրա համար, որպեսզի Հայաստանի զարգացման մասին քննարկում, բանավեճ ունենանք, պետք է էն ուժերը, որոնք երբևէ իշխանության մեջ չեն եղել և շանս չեն ունեցել Հայաստանը ո՛չ թալանելու, ո՛չ դավաճանելու, կենտրոնական հատվածում կենտրոնանան և իշխանությունը վերցնեն։
- Եթե շանս ունենային, կդավաճանեին ու կթալանեի՞ն։
- Ոչ, չէին անի, ուզում եմ ասել՝ էդ շանսն էլ չի եղել, որ ասեք՝ շանս ունենայիք, կանեիք։
- Փետրվարի 20-ին, ասում են, հուժկու հանրահավաք է սպասվում, եթե իսկապես ընդդիմությանը հաջողվի փողոցային ճնշմամբ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, Դուք ինչպե՞ս կվերաբերվեք դրան։
- Ես ողջունում եմ, թող անեն հեղափոխություն»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 40109

Մեկնաբանություններ