Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պա­րոն Մի­նա­ս­յան, ե­կեք մտո­րենք մեր երկ­րի ա­պա­գա­յի մա­սին

Պա­րոն Մի­նա­ս­յան, ե­կեք մտո­րենք մեր երկ­րի ա­պա­գա­յի մա­սին
22.12.2020 | 01:34

«Ի­րա­տե­սում» (թիվ 84, 2020) տպագր­ված գյում­րե­ցի ըն­թեր­ցո­ղիս` Մի­նաս ՄԻ­ՆԱ­ՍՅԱ­ՆԻ ար­ձա­գան­քը հոդ­ված­նե­րիս նկատ­մամբ, ինձ հա­մար, ա­ռանց կեղծ հա­մես­տու­թյան, նշա­նա­կա­լի էր. նախ` թղ­թակ­ցե­լու 5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ էի ար­ժա­նա­նում ըն­թեր­ցո­ղի գրա­վոր ու­շադ­րու­թյա­նը, ին­չի հա­մար շատ շնոր­հա­կալ եմ ու նաև տպա­վոր­ված` ար­ված հար­ցադ­րում­նե­րի քա­ղա­քա­ցիա­կան հն­չե­ղու­թյու­նից, երկ­րի ա­պա­գա­յի մա­սին ըն­թեր­ցո­ղիս մտա­հո­գու­թյու­նից)։


Հար­գե­լի հայ­րե­նա­կից` «Մտա­հո­գիչ, հու­զող հար­ցադ­րում­ներ» հոդ­վա­ծում, Դուք գրում եք. «Ի­րա­տե­սի» շատ հա­մար­նե­րում իմ ու­շադ­րու­թյու­նից չեն վրի­պել գի­տու­թյանն ու գյու­ղատն­տե­սու­թյա­նը վե­րա­բե­րող հոդ­ված­նե­րը, և ինձ մտա­հո­գում է այն, թե ին­չու են ա­նու­շադ­րու­թյան ար­ժա­նա­նում այն­տեղ ար­ծարծ­ված խն­դիր­նե­րը: Ան­տես­վում են օգ­տա­կար շատ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, ո­րոնք մեծ օ­գուտ կբե­րեին պե­տու­թյա­նը»:
Տա­րօ­րի­նակ է. չէ՞ մենք մեծ հա­վա­տով կա­ռա­վա­րու­թյուն ենք ընտ­րել, որ նա լու­ծի մեր, մեր հա­րա­զատ­նե­րի, երկ­րի, հայ մար­դու խն­դիր­նե­րը, իսկ նա…
Իսկ նա, մեղմ ա­սած, զբաղ­վել է մեզ թա­լա­նե­լու մե­խա­նիզմ­ներ մշա­կե­լով, և այն­քան ան­հա­գուրդ, ան­մո­ռաց, որ սկ­սել է թա­լա­նել նաև ինքն ի­րեն, մս­խե­լով նաև երկ­րի, նաև իր ան­ձի, իր հա­րա­զատ­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­մանն ուղղ­ված ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը: ՈՒ այս­պես մի ամ­բողջ 30 տա­րի… Ար­դյուն­քում` պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րով տն­տե­սու­թյան 1500-տո­կո­սա­նոց ան­կում: ՈՒ այս­պես մի մեծ ող­բեր­գու­թյուն` պա­տե­րազմ, որ­տեղ թշ­նա­մուդ դի­մա­կա­յե­լու զենք չու­նես, ո­րով­հետև մեր կող­մից ըն­տր­ված կա­ռա­վա­րա­կան վար­չա­կազ­մը այն փո­խա­րի­նել է դղյակ­ներ կա­ռու­ցե­լով:


Ի՞նչ ա­նել… Այս հար­ցը և այ­սօր, և 30 տա­րի պար­բե­րա­բար, շա­տերն են տա­լիս, և ի­րենք էլ փոր­ձում են պա­տաս­խա­նել, նաև` ընտ­րենք նոր կա­ռա­վա­րու­թյուն: Դուք էլ, հար­գե­լի պա­րոն Մի­նա­սյան, ու­նեք հար­ցի Ձեր պա­տաս­խա­նը. խս­տաց­նել թա­լա­նը պատ­ժե­լու օ­րենք­նե­րը: Ցա­վով պի­տի նկա­տեմ, որ 2 պա­տաս­խան­ներն էլ խնդ­րի ար­մա­տա­կան լու­ծու­մը չեն: Եվ դա փաս­տում է ոչ միայն մեր, այլև շատ դե­մոկ­րա­տա­կան, շատ ժո­ղովր­դա­վա­րա­կան, շատ օ­րի­նա­կան ար­տեր­կր­նե­րի փոր­ձը, պատ­մու­թյու­նը. երբ կա­շառ­քի, ատ­կա­տի, թա­լա­նի այլ դրսևո­րում­նե­րի հա­մար տաս­նյակ­նե­րի հաս­նող եր­կր­նե­րի վար­չա­պե­տեր, նա­խա­գահ­ներ ի­րենց «լավ» օ­րե­րը, ի վեր­ջո, անց­կաց­րել են բան­տե­րում, կամ ստիպ­ված լքել են հա­րա­զատ եր­կի­րը, վա­տա­գույն դեպ­քում լին­չա­հար­վել փա­խուս­տի ճա­նա­պար­հին: Ի­հար­կե լի­նում են նաև բա­ցա­ռու­թյուն­ներ…
Հե­տաքր­քիրն այն է, որ իշ­խա­նու­թյան ձգ­տո­ղը բո­լո­րից լավ գի­տի իր նման­նե­րի ճա­կա­տա­գի­րը, ու չնա­յած դրան, ինչ-որ դի­վա­յին ուժ ստի­պում է մար­դուն, ո­րը չի կա­րո­ղա­նում կա­ռա­վա­րել նույ­նիսկ իր 6-հո­գա­նոց ըն­տա­նի­քը, դառ­նալ մի­լիոն­նե­րի կա­ռա­վա­րիչ: Այդ դի­վա­յին ու­ժե­րը շատ են, բայց դրան­ցից ա­ռաջ­նա­յի­նը երևի շա­հա­մո­լու­թյունն է, փո­ղը, ո­րը սա­տա­նա­յից (մար­դաս­պա­նու­թյուն­ներ, պա­տե­րազմ, դժոխք) կա­րող է վե­րած­վել քա­հա­նա­յի (մար­դա­սի­րու­թյուն, դրախտ), ե­թե մենք կա­րո­ղա­նանք գտ­նել այդ փո­խա­կերպ­ման մե­խա­նիզ­մը և կա­ռա­վար­վել դրա­նով:


Խն­դի­րը երևի կլուծ­վի, ե­թե կա­ռա­վա­րող հա­մա­կար­գը վար­ձատր­վի, պարգևատր­վի փաս­տա­ցի աշ­խա­տան­քի հի­ման վրա. քո ղե­կա­վա­րած ո­լոր­տում ստեղծ­վել է այս­քան հա­վե­լյալ շա­հույթ, խնդ­րեմ, ստա­ցիր այս­քան պարգևավ­ճար` մի քա­նի ան­գամ ա­վե­լի շատ, քան ստա­նում ես այ­սօր, երբ հա­ճախ ինքդ էլ չես հաս­կա­նում, թե քո որ ար­ժա­նիք­նե­րի հա­մար ես այն ստա­նում, ու այն էլ հա­սա­րա­կու­թյան «մուն­նա­թի» մշ­տա­պես հն­չող զայ­րա­լից` «ին­չի՞ հա­մար»-ի ու­ղեկ­ցու­թյամբ: Մինչ­դեռ մեր ժա­մա­նակ­նե­րի լա­վա­գույն մտա­ծող­նե­րից մե­կը, «ՄԱՐԴ-ԱՍՏ­ՎԱԾ, ա­պա­գա­յի հա­մա­ռոտ պատ­մու­թյուն» աշ­խա­տու­թյան հե­ղի­նակ Յու­վալ Նոյ Խա­րա­րին նշում է, որ ար­դեն քա­նի տա­րի է, ինչ Սին­գա­պու­րում նա­խա­րար­նե­րի աշ­խա­տա­վար­ձը ան­մի­ջա­կա­նո­րեն շաղ­կապ­վում է ազ­գա­յին ՀՆԱ-ի հետ, երբ երկ­րի է­կո­նո­մի­կան ա­ճում է, ո­լոր­տի ղե­կա­վա­րու­թյու­նը հա­վե­լավ­ճար է ստա­նում: Հաս­կա­նա­լի է, որ ե­թե քո անձ­նա­կան բա­րե­կե­ցու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է երկ­րիդ բա­րե­կե­ցու­թյան ա­ճով, դու քեզ գոր­ծըն­կեր կվերց­նես խե­լա­ցի, բա­նի­մաց մարդ­կանց, կա­նես ա­մեն ինչ, որ ո­լորտդ զար­գա­նա, որ­պես­զի քո ըն­տա­նիքն էլ զար­գա­նա, ու դրա հա­մար, նաև ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով, կվա­զես նո­րա­րար­նե­րի, գիտ­նա­կան­նե­րի մոտ, ո­րով­հետև նրանք են «զար­գա­ցում» ար­տադ­րում, տա­լիս դրա հիմ­նա­վո­րու­մը:


Հար­գե­լի հայ­րե­նա­կից, ա­հա և Ձեր այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չու, Ձեր բա­ռե­րով ա­սած «…ճա­նաչ­ված, հե­ղի­նա­կա­վոր գիտ­նա­կան, ար­ժա­նա­պա­տիվ մարդ Վա­հան Հա­մա­զաս­պյա­նը միշտ ա­նու­շադ­րու­թյան է մատն­վել…»: Ո­րով­հետև հա­մա­կար­գը զբաղ­ված է թա­լա­նով, նրան գի­տու­թյուն- մի­տու­թյուն, Հա­մա­զաս­պյան-Խո­յե­ցյան և այլն, չեն հե­տաք­րք­րում: Նրանց հե­տաք­րք­րում է փո­ղը՝ սա­տա­նան. ու խնդ­րեմ` պա­տե­րազ­մի այս թեժ օ­րե­րին, նո­յեմ­բե­րի 4-ին, ազ­գա­յին ժո­ղո­վում, հա­մա­պա­տաս­խան խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Բաբ­կեն Թու­նյա­նը, հայ­տա­րա­րում է «…պե­տա­կան պաշ­տոն­ներ զբա­ղեց­նող ան­ձանց փաս­տա­ցի աշ­խա­տա­վար­ձը բա­վա­կա­նա­չափ մեծ խզում ու­նի մաս­նա­վոր հատ­վա­ծում հա­ման­ման աշ­խա­տան­քի հետ: Այս խն­դի­րը այս ժա­մա­նա­կաշր­ջա­նում փորձ­վել է կա­նո­նա­կար­գել պարգևավ­ճար­նե­րի մի­ջո­ցով…»: Ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ջան­ջու­ղա­զյանն էլ ըն­դու­նում է, որ այս մո­տե­ցու­մը ճիշտ չէ, բայց և շեշ­տում է` ի­րենք չգի­տեն, թե որն է ճիշ­տը: Չգի­տեն` բայց վճա­րում են, հո ի­րենց գր­պա­նի՞ց չեն վճա­րում: Իսկ վճա­րում են կլո­րիկ գու­մար­ներ. միայն 2021-ին նա­խա­տե­սում են որ­պես պարգևավ­ճար վճա­րել 18 մլրդ դրամ: Եվ սա ա­սում են երկ­րի տն­տե­սու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը: Չգի­տես խն­դա՞ս, թե՞ լաս… Երկ­րի տն­տե­սու­թյան մյուս պա­տաս­խա­նա­տուի՝ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի փաս­տարկ­մամբ, տն­տե­սու­թյու­նը, այդ թվում մաս­նա­վոր հատ­վա­ծը, իր հիմ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րով 1500-տո­կո­սա­նոց ան­կում է ապ­րում, ու շա­րու­նա­կում է բարձր աշ­խա­տա­վար­ձեր վճա­րել ու դուք էլ ո­րո­շել եք հետ չմ­նալ նրան­ցից։ ՈՒ դա նաև պա­տե­րազ­մի օ­րե­րի՞ն։ ՈՒ Դուք տե­ղյակ չե՞ք Սին­գա­պու­րի փոր­ձին: Եվ դա նաև այն դեպ­քում, երբ կա­ռա­վա­րու­թյուն, ազ­գա­յին ժո­ղով ու­ղարկ­ված իմ դի­մում­նե­րը` երկ­րին խիստ անհ­րա­ժեշտ գի­տա­կան նո­րույ­թի ներդ­րու­մից սպաս­վող 100 մլն դո­լա­րի շա­հույ­թից ա­ջակ­ցո­ղին 20 տո­կոս պարգևավ­ճար հատ­կաց­նե­լու մա­սին, մնում են ան­պա­տաս­խա՞ն։ Ի՞նչ ա­սեմ և ու՞մ ա­սեմ։
Հար­գե­լի հայ­րե­նա­կից, Ձեր հոդ­վա­ծին իմ այս փոք­րիկ անդ­րա­դար­ձը ու­զում եմ ա­վար­տել Ձեր իսկ բա­ռե­րով. «Հա­յաս­տա­նը ոչ թե ոտ­քի տակ պետք է նա­յի, այլ ա­պա­գա­յին, ուս­տի հոր­դո­րում եմ գա­լիք նոր ղե­կա­վա­րու­թյա­նը՝ լի­նել ա­ռա­քի­նի, լուրջ ու­շադ­րու­թյուն դարձ­նել սե­րունդ­նե­րի ա­պա­գա­յին, ո­րը կախ­ված է բո­լո­րիս ա­ռողջ մտա­ծե­լա­կեր­պից, գի­տա­տեխ­նի­կա­կան ա­ռա­ջըն­թա­ցից»: Հու­սամ, որ Ձեզ գո­նե կլ­սեն:

Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ
Հ.Գ.1. Անդ­րա­դարձս պատ­րաս­տում էի խմ­բագ­րու­թյուն ու­ղար­կե­լու, երբ «Ի­րա­տես»-ում հան­դի­պե­ցի հայտ­նի տն­տե­սա­գետ Թա­թուլ Մա­նա­սե­րյա­նի հար­ցազ­րույ­ցին` «Այս պա­հին բյու­ջեում ոչ մի կո­պեկ փող չկա»: Մա­մու­լից ծա­նոթ եմ նաև մեր մյուս տն­տե­սա­գետ­նե­րի` Կա­րեն Ա­դոն­ցի, Ա­տոմ Մար­գա­րյա­նի, Կա­րեն Սարգ­սյա­նի և շատ այլ ան­վա­նի մաս­նա­գետ­նե­րի կար­ծիք­նե­րին, ո­րոնք ու­րույն լի­նե­լով հան­դերձ, միաս­նա­կան են հա­մա­տեղ աշ­խա­տե­լու ցան­կու­թյամբ` «Ռազ­մատն­տե­սա­կան կո­մի­տե» ան­հա­պաղ ստեղ­ծե­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ: Ցա­վոք, բո­լոր տն­տե­սա­գետ­ներն էլ նշում են, որ կա­ռա­վա­րու­թյու­նում ի­րենց չեն լսում, ի­րենց ա­ռա­ջարկ­նե­րը հաշ­վի չեն առն­վում: ՈՒ այս­տեղ ա­ռա­ջին պլան է մղ­վում ա­ռա­ջար­կու­թյան հա­մե­մա­տա­կան ար­դյու­նա­վե­տու­թյան խն­դի­րը: Ո՞վ պետք է ո­րո­շի դա: Կար­ծում եմ՝ ո­րո­շող­նե­րը պետք է լի­նեն հենց ի­րենք՝ տն­տե­սա­գետ­նե­րը, շա­հա­ռու­նե­րի, հա­սա­րա­կու­թյան, հատ­կա­պես հա­մայ­նք­նե­րի, ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ և ծրագ­րե­րի ա­ռա­ջարկ­վող ար­դյունք­նե­րի հետ հա­մա­ձայ­նու­թյան վա­վե­րաց­մամբ: Կար­ծում եմ նաև, որ հաղ­թո­ղը պի­տի վար­ձատր­վի իր ա­ռա­ջար­կու­թյան ներդ­րու­մից ստաց­ված փաս­տա­ցի շա­հույ­թից, շա­հա­ռուի հետ կնք­ված պայ­մա­նագ­րի հա­մա­ձայն: Կար­ծում եմ նաև, որ հաղ­թած ծրա­գի­րը, որ­պես նաև բա­րո­յա­կան պարգև, պետք է կրի հաղ­թո­ղի ա­նու­նը:
Հաղ­թած ծրագ­րի ներ­դր­ման ֆի­նան­սա­վոր­ման հար­ցը, կար­ծում եմ, կա­րե­լի է լու­ծել հիմ­նա­կան շա­հա­ռուի ղե­կա­վա­րու­թյամբ, բան­կե­րի, այլ շա­հա­ռու­նե­րի լայն մաս­նակ­ցու­թյամբ, բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյուն­ներ ստեղ­ծե­լով:


2. Հաշ­վի առ­նե­լով երկ­րում ստեղծ­ված տն­տե­սա­կան ծանր ի­րա­վի­ճա­կը, պատ­րաստ եմ գոր­ծըն­կեր­նե­րիս հետ անվ­ճար կազ­մե­լու ա­րագ շա­հույթ բե­րող մեր ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի տեխ­նի­կա­կան ա­ռա­ջադ­րանք­նե­րը, ա­ջակ­ցե­լու դրանց ներ­դր­մա­նը, ակն­կա­լե­լով վար­ձատ­րու­թյան ինչ-որ չա­փա­բա­ժին փաս­տա­ցի ստաց­ված ար­դյուն­քից: Այդ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի ման­րա­մաս­նե­րը կներ­կա­յաց­նենք «Ի­րա­տե­սի» ա­ռա­ջի­կա հա­մար­նե­րում:

Դիտվել է՝ 14248

Մեկնաբանություններ