-
04.03.2013|
15:37
Ռուսների համար կնոջ խորհրդանիշ շարունակում է մնալ Ալլա Պուգաչովան: Համառուսական հարցման արդյունքներով նրան առաջին տեղում են տեսնում 16 տոկոսը, իսկ տղամարդկանց 20 տոկոսը:
-
04.03.2013|
15:33
Ոչ վաղ անցյալում հանրակրթական դպրոցների 10-րդ դասարանի աշակերտները «Աստղագիտություն» առարկային ծանոթանում էին Բ. Վոլոնցով-Վելյամինովի հեղինակած դասագրքով: 2001-ից շրջանառության մեջ մտավ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ ՍԵՐԳԵՅ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ «Աստղագիտություն-10» դասագիրքը` նախատեսված դարձյալ տասներորդցիների համար: 2009-ից «Աստղագիտություն» առարկան հանվեց ավագ դպրոցի ուսումնական ծրագրերից:
-
04.03.2013|
12:45
Առաջարկում ենք կարդալ հատված ադրբեջանցի դրամատուրգ, արձակագիր, սցենարիստ, բանաստեղծ, թարգմանիչ ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼՈՒ «Քարե երազներ» աղմկահարույց վեպից ՝ հետևյալ հղումով:
-
03.03.2013|
13:21
«Դորիանս» խմբի երգիչ Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին կներկայացնի «Lonely Planet» երգը, որն ընտրվել է հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքում: «Եվրատեսիլ-2013»-ը կկայանա մայիսի 14-18-ին Շվեդիայի հարավում տեղակայաված Մալմյո քաղաքում:
-
02.03.2013|
17:10
Եգիպտական տնտեսությունը աղետալի վիճակում է և Եգիպտոսի իշխանությունները վճռել են, որ վիճակը բարելավելու համար բոլոր միջոցները ընդունելի են: Տնտեսագետները հաշվարկել են, որ բուրգերը և ճարտարապետական այլ հուշարձանները մի քանի տարով վարձակալության տալը տարեկան 200 միլիարդ դոլարի եկամուտ կբերի` գրել է Al Arabia-ն:
-
02.03.2013|
17:03
Հունվարին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդիեն ֆրանսիական «Ֆրանս կուլտուր պապիե» ամսագրում տպագրված, բայց 2012-ի նոյեմբերին կայացած հարցազրույցում նախագահ Ֆրանսուա Օլանդին անվանել է «մամայի բալա»: «Ես նրան տեսել եմ երկու-երեք անգամ: Նա ինձ չհետաքրքրեց, խուլիգան չէ, ավելի շուտ մամայի բալա է»,-ասել է Դեպարդիեն:
-
02.03.2013|
14:09
Միլանի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում այս տարի, առաջին անգամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացել է առանձին տաղավարով` ցուցադրելով գրքեր, հոլովակներ, գինի, կոնյակ և այլն:
-
02.03.2013|
14:08
Երևանում անցկացվում են Ճապոնիայի մշակույթի օրեր, որի շրջանակում կազմակերպվում է ճապոնական թեյախմության արարողություն, Իկեբանական արվեստի ցուցադրություն, Սումի-է գեղանկարչության վարպետության դասընթաց:
Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Վարպետության դասընթացների համար մասնակիցները նախօրոք գրանցվել են, մյուսները կարող են ներկա գտնվել որպես դիտորդ:
-
01.03.2013|
13:59
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու Անդրեա Առնոլդի «Ակվարիում» ֆիլմը:
Ռեժիսորի օսկարակիր «Իշամեղու» կարճամետրաժի թեմաներին անդրադարձող «Ակվարիումը» մեր ժամանակների մասին է: Ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ:
-
01.03.2013|
13:57
«Անցումային շրջանում կորցրել ենք շատ արժեքներ, այդ թվում` գրախանութներ, սակայն պետք է խոստովանենք, որ այս ասպարեզում ունեցել ենք նաև ձեռքբերումներ»,- հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստում իր ամփոփիչ ելույթի ժամանակ ասել է մշակույթի նախարար Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
կսմիթ