-
25.12.2020|
01:48
Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ օրացուցային տարեվերջյան դիմակայություններն ավարտեցին եվրոպական ֆուտբոլային թոփ առաջնություններից երեքը՝ սկուդետեն, բունդեսլիգան, Լիգա-1-ը։ Փաստորեն պայքարը կշարունակվի լոկ իսպանական լա լիգայում ու անգլիական պրեմիեր լիգայում։
-
25.12.2020|
01:46
«Բարսելոնի» նախկին ֆուտբոլիստ Կառլես Պույոլը կարծում է, որ Լիոնել Մեսին կստանա պատմության լավագույն ֆուտբոլիստի կոչումը:
-
25.12.2020|
01:45
73 տարեկան հասակում դեկտեմբերի 23-ին մահկանացուն կնքեց լեգենդար «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ՝ հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների երևելիներից մեկը։
-
23.12.2020|
22:07
Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
-
23.12.2020|
14:23
Դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը։
-
22.12.2020|
01:57
Սկուդետեում եղած հետաքրքրությունը ոնց որ թե անցնում է և Ֆրանսիո կողմերը։ Նկատի ունենք այն, որ աղյուսակի վերնամասում այստեղ էլ նոր դեմքեր ենք տեսնում։ Իհարկե, հատկապես Ֆրանսիայի առնչությամբ դժվար է ասել, թե այդ նոր դեմքերը որքանով տևական կլինեն, սակայն բոլոր դեպքերում երևույթն ինքնին հետաքրքիր է, որովհետև որտեղ ինտրիգ չիք, այնտեղ լճացում է ու քարացածություն։
-
22.12.2020|
01:55
Ռուսաստանի Պենզա քաղաքում կայացել է օլիմպիական խաղերի չեմպիոն Միխայիլ Վորոնինի գավաթի 27-րդ խաղարկությունը։ Հայաստանը ներկայացրել են Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Արմեն Պետրոսյանը։ Արթուրը հիանալի է հանդես եկել ինչպես բազմամարտում, այնպես էլ առանձին գործիքների եզրափակիչներում՝ նվաճելով 4 ոսկե և 2 բրոնզե մեդալ, իսկ բանակից զորացրված Արմենը, ում համար սա ծառայությունից հետո առաջին միջազգային մրցաշարն էր, նվաճել է 1 բրոնզե մեդալ։
-
22.12.2020|
01:54
Դեկտեմբերի 18-19-ին Մոսկվայում կայացել է սամբո մարզաձևից հանրահայտ Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլերից մեկն է։ Մրցաշարին մասնակցել է 14 երկրի 130 մարզիկ։ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 5 մեդալ։
-
18.12.2020|
01:17
Ընդ որում, լիվերպուլցիներն իրենց առաջատարությանը հասել են գլխավոր մրցակցի հետ ունեցած տետատետ հանդիպումում, ինչն առավել ծանրակշիռ է դարձնում կատարվածը։ Իրենց հերթին առաջատարի դերում շարունակել են իրենց լավ զգալ «Բայերը»՝ Գերմանիայում ու «Լիլը»՝ Ֆրանսիայում՝ հավաստելով, որ ախորժակն ուտելիս է բացվում։
-
18.12.2020|
01:16
Եվրոպական թոփ առաջնությունների ներքին հանդիպումները որքան էլ հզոր, այդուհանդերձ, եվրոպական ակումբային ֆուտբոլի թիմ մեկ խաղարկությունն առանձնահատուկ կշիռ ունի։