Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ննջեցյալները

Ննջեցյալները
28.07.2022 | 07:29

Սկիզբը՝ այստեղ

ՈՍԿՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ


Որ մարդու ոսկորները նախասահմանական խորհուրդ ունեն, այդ կարելի է տեսնել մի շարք բաներից, առաջին, որ Աստված, երբ անիծեց Ադամին, թե հող էիր, մեղք գործելուդ պատճառով հողին վերադարձիր, սակայն մարդու մարմնի հող դառնալուց հետո ոսկորները պահպանեց:
Աստվածաշնչյան Հովսեփը մահից առաջ իր ոսկորների համար պատվեր տվեց, որ երբ Տերն այցելի եւ դուք գնաք այս երկրից` իմ ոսկորներն էլ ձեզ հետ կտանեք:


Այս պարզորեն հուշում է, որ մարդու հոգին կապված է ոսկորների հետ, որովհետեւ մարմինը հողից էր` հող դարձավ: Եվ երբ ոսկորները տեղափոխում են` հոգին էլ է ոսկորների հետ տեղափոխվում եւ լիարժեք կապված է իր ոսկորների հետ եւ ոչ թե մարմնի, որ այլեւս հող է:
Բանաստեղծուհի Գոհար Սարդարյանը, «Տիրամայր» ժողովածուի հեղինակը, որ օգնեց ինձ հոգեւոր իմ գրքերից մի քանիսը սրբագրել, հասնելով Անդրանիկ Զորավարի հոգու կենդանության մասին վկայությունների էջին, ասաց.- Զորավարի աճյունն իսկ (բնականաբար ոսկորների մասին է խոսքը: Մ.Ո.) զորավոր մի եկեղեցի է: Երբ Եռաբլուրում վերաթաղելուց առաջ դստերս հետ գնացինք Մարզահամերգային համալիր՝ հոգեհանգստյան հրաժեշտին, այնքան մեծ հոգեւոր խաղաղություն եւ օրհնություն էր ողջ շրջակայքի վրա արեւի պես ճառագայթում, բարության դաշտ կազմում, որ երկար ժամանակ վայելում էինք Զորավարի արդար Հոգու ներկայությունը: Ժամանակն անցնում էր, բայց տուն դառնալու ամենեւին ցանկություն չէի զգում: Մտածեցի, թե աղջիկս, տարիքից ելնելով, այն, ինչ ես եմ զգում, գուցե չի՞ զգում եւ գուցե ձանձրացե՞լ է ինձ երկար սպասելուց: Նայեմ տեսնեմ, ինքն էլ է նույն երկյուղած օրհնության ու հափշտակության մեջ: Սակայն գնացող եկողները շատ էին եւ մեր այդքան երկար մնալը արդեն գուցե «աչք էր ծակում», եւ, ամենեւին չուզենալով՝ հեռացանք:


Ավելացնենք, որ առաքյալները ճշմարիտ վախճան ունեցող, Փրկչի անվանը հավատարիմ վկաների ոսկորների համար կարգ դրեցին, որ նրանց մահվան օրը նրանց հիշատակը կատարեն եւ «նրանց ոսկորների նշխարները որպես պատիվ վերցնելով՝ փառավորեն Քրիստոսին» (Ղուկաս. «Առաքելական կանոններ»): Եվ հայտնի է շարունակությունն էլ, որ Հայոց եկեղեցիների հիմքում զորավոր այդ սրբերի ոսկոր մասունքներից դրվեցին, որ սրբերի ոսկորներին իջնող նրանց հոգու հաղթական զորությունը շնորհաշատ դարձնի եկեղեցու մեջ գտնվողներին: Եվ երբ մեր եկեղեցիներում աղոթում ենք, բնականաբար, սրբերի հոգիներն եւս օգնում, զորակցում են մեզ` մեր աղոթքին: Սրբերի մասունքների հարցում Հայաստանը գուցե թե ամենահարուստ երկրներից է, որովհետեւ համամարդկային բազմաթիվ սրբերի ոսկորների մասունքներ ունենք մեր եկեղեցիների հիմքերում պահ տված: Իսկ Արցախում են գտնվում Հովհաննես Մկրտչի ոսկորների մասունքներից, որ նշանակում է` Հովհաննես Մկրտչի հոգեւոր զորակցությունը ունենալ:
Սակայն այս ամենը արդարների ոսկորների մասին էր: Մեղավորների ոսկորների հարաբերվողները օրենքով յոթ օր պիղծ էին համարվում եւ դրանց դիպչելու երրորդ ու յոթերրոդ օրերը լվացվում, մաքրվում էին: Ուստիեւ արդարի ոսկորներն ու մեռելի ոսկորները տարբերվում են: Երբ մեկը սուրբ մասունք է, մյուսը դիվական ապականություն է փոխանցում:

Հիսուս հայտարարում է, որ կեղծավորները` օրենսգետներն ու փարիսեցիները իրենց մեջ մեռելների ոսկորներ են ներառում, նրանց ոգիների հետ են եւ նրանց պատժի դատապարտությանը պիտի ենթարկվեն.
«Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ և փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով և ամենայն ապականութեամբ: Նոյնպէս և դուք, դրսից մարդկանց արդար էք երևում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ և անօրէնութեամբ»: (Մատթէոսի Ավետարան):
Մի քանի օգտակար մեջբերումներ եւս բերենք Սուրբ Գրքից` ոսկորներին վերաբերվող.
«Դու քո աչքին իմաստուն մի՛ թուա, այլ վախեցի՛ր Տիրոջից եւ խուսափի՛ր ամենայն չարից:
Դա քո մարմնի համար՝ բուժում եւ քո ոսկորների համար՝ դարման կը լինի: Կամ` Նախանձից մարդու ոսկորները փտում են, նաեւ` բարի լուրեր լսողի ոսկորները փարթամանում են եւ առողջանում:


Վերջում, թե ինչպես է Աստված իր զորությունը իշխում ոսկորների վրա եւ երբ կամենա կարող է նրանցից կրկին կենդանի մարդ ստանալ, մեջբերենք Եզեկիել մարգարեից մի հատված, որ այնքան է կենդանի, որ ասես ինքդ էլ ընթերցելիս ներկա լինես.
«Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրայ. բարձրացրեց ինձ Տիրոջ Հոգով, դրեց ինձ մի դաշտի մէջ, որ լի էր մարդկանց ոսկորներով: 2 Պտտեցրեց ինձ ոսկորների շուրջը: Դրանք շա՜տ-շատ էին դաշտի երեսին ու սաստիկ չորացած էին: 3 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, արդեօք կը կենդանանա՞ն այդ ոսկորները»: Ես ասացի. «Տէ՛ր Աստուած, այդ դու գիտես»: 4 Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր այդ ոսկորների վրայ եւ ասա՛ դրանց.“Չորացա՛ծ ոսկորներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները: 5 Այսպէս է ասում Տէր Աստուած այդ ոսկորներիդ. ‘Ահա ես ձեզ վրայ կենդանի շունչ ե մ բերելու, 6 ձեզ ջղեր եմ տալու, ձեզ վրայ միս եմ բերելու եւ մաշկ քաշելու, իմ հոգին եմ տալու ձեզ, եւ դուք կենդանանալու էք: Եւ պիտի իմանաք, որ ես եմ Տէրը”»: 7 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու երբ մարգարէացայ, մի ձայն լսեցի. յետոյ շարժում եղաւ. եւ ոսկորը ոսկորի հետ մօտեցաւ բոլոր յօդերին: 8 Տեսայ, որ ջղերն ու մսերը պատում էին ոսկորները, նրանց վրայ մաշկ էր ձգւում, բայց դրանց մէջ դեռ շունչ չկար: 9 Նա ասաց ինձ. «Մարգարէացի՛ր, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր շնչի վրայ եւ ասա՛ շնչին.“Այսպէս է ասում Տէր Աստուած. ‘Ե՛կ, ո՛վ շունչ, չորս հողմերից, ու փչի՛ր մեռելների վրայ, եւ նրանք կը կենդանանան’“»: 10 Ես մարգարէացայ, ինչպէս որ հրամայել էր ինձ Տէրը: Ու շունչ մտաւ նրանց մէջ, եւ կենդանացան: Ելան կանգնեցին իրենց ոտքերի վրայ. դա բազմախուռն մի ժողովուրդ էր»:

Ըստ այսմ, եթե դիտենք չորս օրվա մեռյալ Ղազարոսի հարությունը, որ Քրիստոսի խոսքով գերեզմանից կենդանացած ելավ կամ Քրիստոսի բժշկությունները` ի ծնե կաղին քայլեցնելը, ի ծնե կույրին տեսնել կարողացնելը, անդամալույծներին, բորոտներին բժշկելն ու մաքրելը, հավատում ենք, որ Աստծո համար անհնար ոչինչ չկա, եւ երբ հաճո լինենք Նրան` մեկ Կամքի մեջ, մեր խնդրանքով էլ այդ ամենը կանի: Բայց ամենակարեւորը Աստծո համար` մեր անհատական ապաշխարություններն են, ըստ մեր կայացած չափանիշերի:


ՀՈԳԵՒՈՐ ՄԱՐՄՆԻ ՇԵՐՏԵՐԸ
Սուրբ գրքերն ու աստվածաբանական հետազոտությունները մարմնի եւ հոգու համար նույն բանն են ասում, այն, որ մարմինը բնակարան է մարդու հոգու համար կամ հոգու հագուստն է: Նախասահմանում կար, որ այդ հագուստը չի մաշվելու, այլ անընդհատ նորոգվելու է, եթե այդ հագուստ մարմնի նեջ գտնվող հոգուն չվնասեն: Վնասեցին եւ մարմինը սկսեց մահով տարաբաժանվել ու վերադառնալ հողին: ԵՒ եթե հոգին եւ շունչը հեռանում են մարմնից, մարմինը վերածվում է դիակի: Սկզբից սկսյալ մարմինը ստեղծված, սարքված է կավահողից, իսկ հոգին հավիտենական լինելով` Աստծո կողմից է ներդրված նախորոք ձեւակերտված կավե մարմնի մեջ: ԵՒ այնքան կատարյալ է ներդրված, որ ասես նույնական լինեն: Նույն բանը, որ մարմինը հողից է, պարզկա կարելի է հասկանալ նաեւ այն բանից, որ մեր մարմինները սնվում են հողից աճած պտուղներով: Թեպետ մեր մարմինները որքան էլ իրենց որակով բարձր ու կիրթ, բայց հողից առնված լինելով, սննդի պահանջն ունեն հիմնականում հողի տված բարիքների: Ասում ենք հիմնականում` դեռ մարմնավորը գերակա անվանող մարդկանցս համար, որովհետեւ հոգեւոր պատմության մեջ մի շարք օրինակներ կան, երբ մարդիկ տարիներ շարունակ ապրել են միայն աղոթքով, մի բան, որ դեռ շատ շատերիս դեռ դժվար է ընդունել: Պայծառատես Թերեզ Նոյմանը, որ Հայրենական պատերազմի տարիներին դեռ կենդանի էր, միայն սուրբ հաղորդությամբ եւ աղոթքի կենդանարար հացով էր սնվում երկար տարիներ: Նա տեսնում էր ժամանակների մեջ եւ Քրիստոսի խաչելությունը նկարագրելիս Տիրոջ մարմնի վերքերի տեղերից իր մարմնին եւս արյունածոր վերքեր էին բացվում: Մեկ այլ սրբուհու` Մարիամ Եգիպտացու մասին վկայվում է, որ ապաշխարության նպատակով սուրբ հաղորդություն ճաշակեց եւ մտավ անապատ, հիսունյոթ տարի ոչինչ չկերավ եւ ոչինչ չխմեց եւ մարմնի մահվան շեմին էր, երբ Աստված Հայր Զոսիմոսին ուղարկեց նրան սուրբ հաղորդություն տալու: Եվ հոգեւոր հայրը պատմում է, որ Մարիամ Եգիպտացին երկար օրերի ճանապարհը անցնում էր երկու ժամում, խաչակնքում էր գետի ջուրը եւ քայլում էր ջրերի վրայով, ձեռքը Սուրբ Գիրք երբեւէ չէր առել, բայց այդ մեծ քահանային խրատում էր Սուրբ Գրքից արված կարեւոր մեջբերումներով: Եվ այլ հոգեւոր բազմաթիվ շնորհներ ուներ, որոնց երկրավոր մարդկանցիցս շատեր չենք տիրապետում կամ սակավ ենք տիրապետում: Եվ ասում էր` Սուրբ Հոգին իջնում եւ սովորեցնում է իրեն եւ Աստծո Խոսքով իսկ սնում է ու ծարավը հագեցնում: Այսինքն, Աստծո առաջ սրբանալու, Նրա հետ հարաբերվելու դոգմատիկ սահամանափակում երբեւէ չկա անգամ ամնենամեծ մեղսագործների համար էլ (Մարիամ Եգիպտացին անբարոյականությունից էր կտրուկ դարձ արել) եթե նրանք ի սրտե դարձի գան` իրենց անձի լրիվ, անխտրական լրիվ ուրացումամբ, եւ այդ անեն հանուն հավիտենական սրբավարք կյանքի, ուր հողե մարմինը մուտք չունի:


Այսինքն. բուն մարդն իր մարմինը չէ, ինչպես որ, եթե դղյակում էլ ապրելիս լինեինք կամ պալատում, այդ դղյակն ու պալատը ինքներս չէինք լինի: Այսինքն, թե` լավ է լավ, ապահով բնակարանը, բայց բնակարանում ապրողն է գերական, հավիտենականն ու կարեւորը, չէ՞ որ բնակարանը իր համար է եւ ոչ թե ինքը անցողիկ բնակարանի:
Ուստի, մարմնի գոյատեւելու օրենքը այլ է, ըստ երկրի գոյատեւման, իսկ հոգունը` այլ է` ըստ հավիտենական երկնքի եւ Ամեքի Արարչով է պայմանավորված, քանի որ մենք հոգիներ ենք մարմինների ժամանակավոր բնակարաններում ապրող: Այսինքն թե` մահը չկա, մահվան կա-ն պայմանական է, մեզ համար անցումնային փուլ, երբ մեր վարքով համաձայն ենք Տիրոջ Կամքին, այդժամ մեր հոգեւոր մարմնի շերտն է մեզ մարմին: Ինքներս չենք վնասվում: Ուստի սրանց գոյատեւման անհրաժեշտ պայմանները` մարմնինը եւ հոգունը հաճախ հակառակ են միմյանց: Պողոս առաքյալը ասում է. «Մարմնի օրենքը հակառակ է հոգուն, հոգունը մարմնին: Դուք հոգով ընթացեք»: Ի վերջո մարդու մարմինը մեղքի պատճառով դատապարտված է մահվան, իսկ հոգին անհրաժեշտ է կենդանի պահել Աստծո տված տաղանդների գործադրմամբ: Աստծո Խոսքն է մեզ համար կյանք եւ Շնորհ գործադրելն է հոգու ապրելու համար սնունդ: Ի վերջո բոլոր շնորհները (տաղանդ, հանճար, աղոթքավարք կյանք) հոգեւորից են, որ Աստված խնդրողին է տալիս, գործադրողների շնորհներն ավելացնելով:

Սակայն եթե ըստ մարմնի կամքի ենք ընթանում, կորցնում ենք մեր հոգին ու հոգեւորը, այդժամ են իսկապես մեր վրա սկսում իշխել մահն ու դժոխքը եւ շնորհ չգործադրողից Աստված վերցնում է շնորհը եւ տալիս գործադրողին: Այդ ճշմարտությունն է խոսում Քրիստոսի Ավետարանը:


Այսինքն. մարդն իր ազատ կամքով ինչ փնտրում, այդ է գտնում: Իսկ եթե Աստված մարդուն ազատություն չտար, մարդը կնմանվեր ռոբոտի, մեխանիկական կամակատարի, իսկ որեւէ մեխանիկական արարած սիրել չի կարող, այսինքն` չի կարող լինել Աստծո զարմ, քանի որ Աստված Սեր է: Եվ բանական այդ սիրուց է կյանքը հավիտենական:
Ավելացնենք միայն, որ ննջեցյալների մասին ոսկե մեկնություններ ունի Հովհաննես Ոսկեբերանը: Կա եւ Գրիգոր Լուսավորչին վերագրվող «Հարցումներ հրեշտակին» գրությունը նույն խնդիրների մասին` ժողովրդախոս լեզվով: ԵՒ բոլոր գրությունների խրատն էլ նույնն է` մարդ լինել, ըստ տասը պատվիրանների եւ առավելը` ըստ Լեռան Քարոզի: Բնականաբար, դրանք ոչ թե անգիր անելու կամ այլոց դիտակետ դարձնելու մասին է խոսքը, այլ` Աստված եւ մարդ առանձնակի կապի եւ մարդասիրության:


Մաքսիմ Ոսկանյան
«Ննջեցյալները» անտիպ գրքույկից

Դիտվել է՝ 6861

Մեկնաբանություններ