Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալիևը պնդում է, որ ինքը մեծ դերակատարում է ունեցել 2018 թ. իշխանափոխության իրադարձություններին. Գևորգ Դանիելյան

Ալիևը պնդում է, որ ինքը մեծ դերակատարում է ունեցել 2018 թ. իշխանափոխության իրադարձություններին. Գևորգ Դանիելյան
30.07.2022 | 11:10

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ Հայաստանի ռևանշիստ ընդդիմադիրների գործողությունները վճռականորեն կանխելու» խոստման առնչությամբ սոցցանցերում արտահայտված մտահոգությունն անչափ ուշագրավ է և խիստ հրատապ։

Նախ, սա բնավ առաջին պաշտոնական հայտարարությունը չէ. ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական տարբեր կալիբրի պաշտոնյաներ Հայաստանի ներքին կյանքի, մասնավորապես, ընդդիմության մասին խոսում են այնպես, ինչպես կարտահայտվեին իրենց սեփական երկրի մասին, իսկ Ալիևը պնդում է, որ ինքը մեծ դերակատարում է ունեցել 2018 թ. իշխանափոխության իրադարձություններին։


Այս առնչությամբ ընդամենը երկու հարցադրում.
- ինչպե՞ս է ստացվել, որ միատեսակ կեղծ փաստարկներով ընդդիմադիրներին համատարած որակում են իբրև հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման հակառակորդների, երբ վերջիններս պարզապես դեմ են պատմական իրողության և, հատկապես, փոխշահավետության սահմանադրական սկզբունքի անտեսմամբ անհեռատես հարաբերությունների կարգավորմանը,
- ընդդիմադիրների դեմ գործի դրվող բոլոր միջոցների, մասնավորապես, ուժի կիրառման և հետապնդումների կտրվածքով (այդ թվում՝ խիստ կասկածելի հետևանքներով), ի՞նչ մասնակցություն են ունեցել կամ պատրաստվում ունենալ ադրբեջանական գաղտնի ծառայությունները, արդյո՞ք նկատի ունեն իրենց կողմից անմիջական միջամտությամբ կյանքի կոչվող հնարավոր «խորհրդատվությունը»։


Հ.Գ. Իհարկե, անչափ ցանկալի կլիներ, որ այս հոխորտանքը իրավասու ծառայության կողմից փաստարկված որակվեր իբրև սադրանք, բայց այս դեպքում ծագում է մեկ այլ հարց՝ իսկապես ինչպե՞ս ենք անվերապահորեն հակված հարաբերությունների կարգավորմանը մի երկրի հետ, որի հատուկ ծառայությունը հրապարակայնորեն հայտարարում է իրենց շահեկան հեռանկարով մեր ներքին գործերին հաստատապես միջամտելու մասին։

Դիտվել է՝ 8732

Մեկնաբանություններ