Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչն է միավորում թուրքերին, բոլշևիկներին, Լևոն Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան

Ինչն է միավորում թուրքերին, բոլշևիկներին, Լևոն Տեր-Պետրոսյանին ու Նիկոլ Փաշինյանին. Անդրանիկ Թևանյան
02.08.2022 | 07:26

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արգելում է սփյուռքի դաշնակցականներին մուտք գործել Հայաստանի Հանրապետություն։ Արդեն 3-րդ դեպքն է արձանագրվել։
Փաստորեն, սրանք Թուրքիայի հետ պայմանավորվում են երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանները, բայց արգելում են մեր հայրենակիցներին հատել ՀՀ սահմանը, քանզի նրանք դեմ են նիկոլական իշխանությանը։


Դաշնակցականների դեմ 1890-ից հետո արգելք ու հետապնդում կիրառել ու կիրառում են 4-ը՝
1․ Թուրքիան՝ Աբդուլ Համիդ 2-րդից սկսած,
2. Բոլշևիկները,
3․ ՀՀՇ-ական իշխանությունը՝ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ,
4․ ՀՀՇ-ի ու ՀԱԿ-ի արտադրական թափոն հանդիսացող ՀՀ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։


Դաշնակցության 132-ամյա պատմությունը հաշվի առնելով՝ այդ կառույցին կարելի է բազմաթիվ մեղադրանքներ ներկայացնել ու քննադատել բազմաթիվ սխալների համար, բայց կա մի բան, որի համեմատ ստորադասվում են բոլոր մեղադրանքներն ու սխալները։ Դա արամմանուկյանների միջոցով 1-ին հանրապետության ծնունդ ապահովելն է։ Դաշնակցականների դեմ պաթոլոգիկ ձևով կռիվ տվողները, գիտակցաբար կամ անգիտակցաբար, հենց սա՝ հանրապետության ծնունդը չեն ներում նրանց։
Երբ ՀՅԴ-ի դեմ կռիվ է տալիս Թուրքիան կամ բոլշևիկը, հասկանալի է։ Բայց երբ ՀՅԴ-ն հրամանագրով արգելում է (1994թ․) կամ ՀՅԴ-ականներին Հայաստան մուտքը փակում է (2022թ․) հայաստանյան իշխանությունը, ապա դա հակաանկախականություն է։ Ավելի ճիշտ՝ թրքաբոլշևիկություն։

Դիտվել է՝ 7952

Մեկնաբանություններ