«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Սեր­ժի «կոս­տ­յումն» ու Նի­կո­լի լայ­վը

Սեր­ժի «կոս­տ­յումն» ու Նի­կո­լի լայ­վը
05.11.2019 | 00:08

Սերժ Սարգ­սյա­նի «կոս­տյու­մի», ա­պա և տան մեջ «խցկ­ված» Փա­շի­նյա­նի կի­րա­կի գի­շե­րով «ան­հա­պաղ» լայ­վը Ղա­րա­բա­ղի «մա­սին» խիստ ան­հան­գս­տաց­րեց։ ՈՒ­րեմն` ինչ-ինչ լուրջ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում, որ այդ ուշ ժա­մին` կի­րա­կի օ­րով, մար­դը ո­րո­շել է անդ­րա­դառ­նալ Ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցին՝ փոր­ձե­լով կան­խել ինչ-ինչ զար­գա­ցում­ներ: Շատ հե­ռու նա­յող­ներն էլ ան­մի­ջա­կան կապ գտան` բո­վան­դա­կու­թյամբ ռու­սաս­տա­նյան ու­ժա­յին­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ, ի­րա­կա­նում խիստ հու­մա­նի­տար պաշ­տոն զբա­ղեց­նող ՌԴ Պետ­դու­մա­յի ղե­կա­վար Վո­լո­դի­նի Հա­յաս­տան այ­ցի հետ` մի կող­մից, մյուս կող­մից` ՌԴ ԱԳ նա­խա­րար հա­յազ­գի Սեր­գեյ Լավ­րո­վի Հա­յաս­տան այ­ցի հետ, և այդ ա­մե­նը հզոր «կա­լիբ­րի» խա­ղա­ցող Շոյ­գու­ի այ­ցից մի փոքր անց, ու փիքր ա­րե­ցին` ինչ-որ բան այն չէ:


ՈՒ­շի ու­շով հետևե­լով Փա­շի­նյա­նի գի­շե­րա­յին լայ­վին, ո­րը, ի դեպ, նա­խոր­դում էր Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի 20-ա­մյա գա­հա­կա­լու­թյա­նը Փա­շի­նյա­նի կող­մից «ոչ մի» անդ­րա­դար­ձին, «սե­փա­կան» վայ­րե­րում բն­կա­լե­լու հպարտ սո­վո­րու­թյա­նը, իր ա­ռանձ­նա­տան «տնօրհ­նե­քին», հաս­կա­նա­լի դար­ձավ՝ լայվն ու կի­րակ­նօ­րյա ա­սե­լի­քը «ոչ մի բա­նի» մա­սին էր, իսկ ի­րա­կա­նում` Հայ­րա­պե­տո­վին էր «նվիր­ված». նախ` բա­ցա­ռե­լու, որ կիրթ Ա­լիևն ի­րեն ա­մենևին էլ փաս­տա­թուղթ-նա­մակ չի փո­խան­ցել «լիֆ­տում», ձեռ­քի հետ էլ՝ «մնա­ցյա­լին»:


Պար­տա­վոր ենք ձգել պաու­զան, ո­րով­հետև օ­րերս ոչ ան­հայտ, Ղա­րա­բա­ղյան հար­ցում Փա­շի­նյա­նի ընդ­դի­մա­խոս գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը պն­դել է, որ «փաս­տա­թուղթ-նա­մակ» է փո­խան­ցել Ա­լիևը Փա­շի­նյա­նին` վե­րե­լա­կում, և ե­թե Փա­շի­նյա­նը չա­սի՝ դա ինչ փաս­տա­թուղթ է, մար­դիկ կլի­նեն, որ կբարձ­րա­ձայ­նեն:


Եվ ու­րեմն, հեր­թա­կան ան­գամ անդ­րա­դառ­նա­լով ղա­րա­բա­ղյան զար­գա­ցում­նե­րին, լայ­վի դուրս ե­կած Փա­շի­նյա­նը, մո­ռա­նա­լով, որ խնդ­րո առն­չու­թյամբ իր վեր­ջին պն­դու­մը ե­ղել է` «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ» թե­զը, ին­չի առն­չու­թամբ կուչ ու ձիգ էր «լի­նում» պա­րոն ԱԳ նա­խա­րար Զոհ­րապ Մնա­ցա­կա­նյա­նը` «HARDtalk»-ի հա­ղոր­դա­վա­րի ա­ռաջ (նույ­նի առն­չու­թյամբ էլ նա­խոր­դել էին Սեր­գեյ Լավ­րո­վի` «ի­յա, ի­րո՞ք» ժան­րում հար­ցադ­րում­նե­րը), և ու­րեմն, «մո­ռա­նա­լով», որ ին­քը նման բան է ա­սել, տնօր­հն­ված Փա­շի­նյանն ա­սաց` Դու­շան­բեի «հայտ­նի քն­նար­կում­նե­րից» հե­տո լար­վա­ծու­թյու­նը հա­կա­մար­տու­թյան գո­տում թու­լա­ցել է:
Նե­րե­ցեք` ո՞ր «հայտ­նի քն­նար­կում­նե­րից հե­տո». վե­րե­լա­կի մի քա­նի րո­պեա­նո՞ց:
Պա­րոն, լար­վա­ծու­թյու­նը թու­լա­ցել է, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նը Ղա­զա­խի ու Նա­խիջևա­նի կող­մից իր դիր­քերն էր ա­ռաջ բե­րում (ե­րեկ էլ այդ մա­սին ար­բա­նյա­կա­յին` տիե­զե­րա­կան հե­տա­զո­տու­թյան փաս­տարկ դրեց Ձեր «սե­ղա­նին» «Բե­լին­քեթ» կայ­քը):


Ա­պա և ա­սում եք` «դի­նա­մի­կա կա բա­նակ­ցու­թյուն­նե­րում, այն փա­կու­ղում չէ»: Մենք, ան­շուշտ, հաս­կա­նում ենք, որ սա ար­տա­սան­վում է ար­տա­քին ա­կան­ջի, հատ­կա­պես Հա­յաս­տան ե­կող Լավ­րո­վի և յուր «Լավ­րո­վյան ծրագ­րի» հա­մար:
Նե­րե­ցեք, պա­րոն Փա­շի­նյան, այդ Դուք և ԱԳ նա­խա­րար Մնա­ցա­կա­նյա­նը չէի՞ք, որ հա­կա­ճա­ռում էիք Մա­մե­դյա­րո­վին` պն­դե­լով, թե «սե­ղա­նին» քն­նարկ­վող փաս­տա­թուղթ չկա, այդ «ին­չի շուրջ» է դի­նա­մի­կան ար­ձա­նագր­վել. Ճա­նա­չո­ղա­կան մա­նյով­րի՞, թե՞ Ադր­բե­ջա­նի` դիր­քերն ա­ռաջ բե­րե­լու:
Եվ վեր­ջա­պես, Դուք այդ ա­մենն ա­սե­լուց հե­տո, շատ «չք­նաղ» սղաց­նում եք՝ կա­րե­լի է և հան­րաք­վե անց­կաց­նել:
Որ­տե՞ղ, ե՞րբ, ի՞նչ հար­ցե­րի շուրջ: Հաս­կա­նա­լի է, չէ՞, սա էլ աս­վում է ա­մե­րի­կյան ա­կան­ջի հա­մար` «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ» ձևա­կերպ­ման հան­գույն:

Պա­րոն Փա­շի­նյան, հաս­կա­նա­լի է, Դուք սպա­սում եք Ար­ցա­խյան Ձեզ հա­մար նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծու, հա­յաս­տա­նյան սո­րո­սյան շր­ջա­նակ­նե­րի հետ բուռն աշ­խա­տող, այս օ­րե­րին ԱՄՆ «տար­ված», բլի­թա­յին լուրջ «էքս­կուր­սիա­յի» են­թարկ­ված Ար­ցա­խի ԱԳ նա­խա­րար Մա­յիս Մա­յի­լյա­նի ըն­տր­վե­լուն` Ար­ցա­խի նա­խա­գա­հի պաշ­տո­նում (կար­ծում եք` թույլ կտա՞ն, Ձեր առգ­րա­ված տան պա­տե­րին հարց­րեք այդ մա­սին, նրանք ա­վե­լին գի­տեն, քան Ձեր ա­զա­տա­կա­նաց­վող ԱԱԾ հա­մա­կարգն ամ­բող­ջո­վին վերց­րած):


Եվ ու­րեմն, ա­մե­րի­կա­նե­րում «պտտ­ված» Մա­յի­լյա­նը կըն­տր­վի, կհեշ­տա­նա ար­ցա­խյան «կող­մի» հետ «չդա­վադ­րու­թյամբ» հար­ցեր կար­գա­վո­րե­լը` «Ար­ցա­խը Հա­յաս­տան, և վերջ» ինք­նիշ­խա­նու­թյան բա­ցաս­ման թե­զը կյան­քի կո­չե­լու գոր­ծը: Եվ` վերջ:
Դրա՞ հա­մար եք ա­սում՝ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի տե­սա­կետ­նե­րը Ար­ցա­խյան հար­ցում նույ­նա­կան են:
Կար­ծու՞մ եք։


Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 4370

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ