Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՀՀ նա­խա­գա­հը մաս­նա­կից դար­ձավ սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման փա­շի­ն­յա­նա­կան վար­չախմ­բի հան­ցա­փոր­ձին

ՀՀ նա­խա­գա­հը մաս­նա­կից դար­ձավ սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման փա­շի­ն­յա­նա­կան վար­չախմ­բի հան­ցա­փոր­ձին
11.02.2020 | 03:36
ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը, հիմք ըն­դու­նե­լով Ազ­գա­յին ժո­ղո­վի 2020 թվա­կա­նի փետր­վա­րի 6-ի «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու մա­սին» Ա­ԺՈ-001-Ն ո­րո­շու­մը և 09.02.2020 թ. իր հրա­մա­նագ­րով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վե նշա­նա­կե­լով, մաս­նա­կից դար­ձավ մեր հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման փա­շի­նյա­նա­կան իշ­խող վար­չախմ­բի հան­ցա­փոր­ձին:
Մինչև «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու մա­սին» ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի հի­շյալ ո­րոշ­ման նա­խագ­ծի ըն­դու­նու­մը, ին­չը ԱԺ-ի իշ­խող «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան 88 պատ­գա­մա­վոր­նե­րի «կողմ» ձայ­նե­րով կա­տար­վեց ս. թ. փետր­վա­րի 6-ին, տվյալ նա­խագ­ծի՝ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նու­թյան հար­ցը ո­րո­շե­լու նպա­տա­կով ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան չդի­մե­լը ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 169-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի պար­տա­դիր (իմ­պե­րա­տիվ) պա­հան­ջի ակն­հայտ ու կոպ­տա­գույն խախ­տում է և ՀՀ սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման փորձ Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­մա­պա­տաս­խան պատ­գա­մա­վոր­նե­րի կամ (և) պաշ­տո­նյա­յի կող­մից։
ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 169-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի իմ­պե­րա­տիվ (պար­տա­դիր կա­տար­ման են­թա­կա) պա­հան­ջի հա­մա­ձայն, «Սահ­մա­նադ­րու­թյան 168-րդ հոդ­վա­ծի 2-րդ կե­տով սահ­ման­ված դեպ­քե­րում Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան դի­մում է Ազ­գա­յին ժո­ղո­վը` Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյա­նը, վեր­պե­տա­կան մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին ան­դա­մակ­ցու­թյա­նը կամ տա­րած­քի փո­փո­խու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցե­րով»: Եվս մեկ փաս­տում` Սահ­մա­նադ­րու­թյան 168-րդ հոդ­վա­ծի 2-րդ կե­տով սահ­ման­ված դեպ­քե­րում ԱԺ-ն ոչ թե կա­րող է դի­մե­լ կամ ի­րա­վունք ու­նի դի­մելու Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան, այլ դի­մում է, այ­սինքն` պետք է պար­տա­դիր դի­մի, ՍԴ դի­մե­լը նրա ոչ թե լիա­զո­րու­թյունն է, այլ պար­տա­կա­նու­թյու­նը:
ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 168-րդ հոդ­վա­ծի («Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի լիա­զո­րու­թյուն­նե­րը») ու դրա 2-րդ կե­տի դար­ձյալ իմ­պե­րա­տիվ պա­հան­ջի հա­մա­ձայն, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի մա­սին օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով՝ «մինչև Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խագ­ծի, ինչ­պես նաև հան­րաք­վեի դր­վող ի­րա­վա­կան ակ­տե­րի նա­խագ­ծե­րի ըն­դու­նու­մը ո­րո­շում է դրանց հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը Սահ­մա­նադ­րու­թյա­նը»։
Վե­րոն­շյա­լը հա­ղոր­դում է հան­ցա­գոր­ծու­թյան մա­սին՝ ուղղ­ված ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­թուր Դավ­թյա­նին ու գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյա­նը, ՀՔԾ պետ Սա­սուն Խա­չատ­րյա­նին ու հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյա­նը, ԱԱԾ տնօ­րե­նի պաշ­տո­նա­կա­տար Է­դուարդ Մար­տի­րո­սյա­նին և ԱԱԾ-ին։ Հի­շյալ պաշ­տո­նյա­ներն անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն են կրում ՀՀ օ­րեն­սդ­րու­թյամբ նա­խա­տես­ված հա­մա­պա­տաս­խան մի­ջոց­ներ չձեռ­նար­կե­լու հա­մար։
Ինչ­պե՞ս էր պար­տա­վոր վար­վել ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը` ստա­նա­լով ԱԺ-ի վե­րոն­շյալ ո­րո­շու­մը և քա­ջա­տե­ղյակ լի­նե­լով, որ այն կա­յաց­վել է ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 169-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի իմ­պե­րա­տիվ պա­հան­ջի շր­ջանց­մամբ ու հան­դի­սա­նում է ՀՀ սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման փորձ, միա­ժա­մա­նակ հս­տա­կո­րեն միտ­ված է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում իշ­խա­նու­թյան թևե­րի տա­րան­ջատ­ման սկզ­բուն­քը խախ­տե­լուն:
Իր հրա­մա­նագ­րով ՀՀ նա­խա­գա­հը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վե նշա­նա­կե­լով, նույն փաս­տաթղ­թում նշել է, որ դրա հա­մար հիմք է ըն­դու­նել ԱԺ-ի հի­շյալ ո­րո­շու­մը և ղե­կա­վար­վել Սահ­մա­նադ­րու­թյան 206-րդ հոդ­վա­ծով, ինչ­պես նաև «Հան­րաք­վեի մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի 12-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով:
ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 206-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, «Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից հան­րաք­վե անց­կաց­նե­լու մա­սին ո­րո­շումն ըն­դուն­վե­լուց հե­տո` ե­ռօ­րյա ժամ­կե­տում, Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը նշա­նա­կում է հան­րաք­վե»: «Հան­րաք­վեի մա­սին» ՀՀ սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի 12-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սում հան­րաք­վե անց­կաց­նե­լու մա­սին ԱԺ-ի ո­րոշ­ման առն­չու­թյամբ դար­ձյալ նույն բանն է գր­ված, ըստ 12-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի, Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից հան­րաք­վե անց­կաց­նե­լու վե­րա­բե­րյալ ո­րո­շում ըն­դուն­վե­լուց հե­տո` «ե­ռօ­րյա ժամ­կե­տում, Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը նշա­նա­կում է հան­րաք­վե»:
Փետր­վա­րի 9-ին ՀՀ նա­խա­գա­հին ուղղ­ված ի­րա­վա­բան­նե­րի, փաս­տա­բան­նե­րի, քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, լրագ­րող­նե­րի և այ­լոց խիստ քն­նա­դա­տու­թյուն­նե­րից և պա­րոն Սարգ­սյա­նին ներ­կա­յաց­ված ո­րո­շա­կի մե­ղադ­րան­քից հե­տո նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մը նույն օ­րը տա­րա­ծել է Ազ­գա­յին ժո­ղո­վի ըն­դու­նած «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու մա­սին» ո­րոշ­ման առն­չու­թյամբ նա­խա­գա­հի գոր­ծա­ռույթ­նե­րի մա­սին «Պար­զա­բա­նում»։ Դրա­նում նշ­ված է.
«Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մը, հետևե­լով մա­մու­լում հրա­պա­րա­կում­նե­րին և ըն­թա­ցող քն­նար­կում­նե­րին, ներ­կա­յաց­նում է պար­զա­բա­նում­ներ Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից ըն­դուն­ված «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու մա­սին» ո­րոշ­ման առն­չու­թյամբ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի գոր­ծա­ռույթ­նե­րի մա­սին՝ հե­տա­գա շա­հար­կում­նե­րից, հա­կա­սա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րից և թյու­րըմ­բռ­նու­մից խու­սա­փե­լու նպա­տա­կով։
Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հին ներ­կա­յաց­ված փաս­տա­թուղթն օ­րեն­քի նա­խա­գիծ չէ, օ­րենք չէ, այլ Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից 2020 թ. փետր­վա­րի 6-ին ըն­դուն­ված «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու մա­սին» Ա­ԺՈ-001-Ն ո­րո­շումն է, ո­րը հրա­պա­րակ­ված է Ազ­գա­յին ժո­ղո­վի պաշ­տո­նա­կան կայ­քում:
Վե­րոն­շյալ ո­րոշ­ման առն­չու­թյամբ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի սահ­մա­նադ­րա­կան գոր­ծա­ռույթ­ներն ըն­թա­ցա­կար­գա­յին են և սահ­մա­նա­փակ­վում են մի­միայն և բա­ցա­ռա­պես Սահ­մա­նադ­րու­թյան 206-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն ե­ռօ­րյա ժամ­կե­տում հան­րաք­վեի օր նշա­նա­կե­լու մա­սին հրա­մա­նա­գիր ստո­րագ­րե­լով:
Ընդ ո­րում, հա­մա­ձայն «Հան­րաք­վեի մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի 12-րդ հոդ­վա­ծի` Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի կող­մից վե­րոն­շյալ ե­ռօ­րյա ժամ­կե­տում հան­րաք­վե չն­շա­նակ­վե­լու դեպ­քում հան­րաք­վեն հա­մար­վում է նշա­նակ­ված՝ սահ­ման­ված ժամ­կե­տի վեր­ջին օր­վա հա­ջոր­դող 65-րդ օր­վան նա­խոր­դող կի­րա­կի օ­րը:
Հարկ ենք հա­մա­րում նշել նաև, որ հան­րաք­վեի օր նշա­նա­կե­լով կամ չն­շա­նա­կե­լով, Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը չի ար­տա­հայ­տում իր վե­րա­բեր­մունքն ու դիր­քո­րո­շու­մը Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից ըն­դուն­ված և հան­րաք­վեի դր­վե­լիք Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի բո­վան­դա­կու­թյան, ինչ­պես նաև այդ ո­րոշ­ման կա­յաց­ման ըն­թա­ցա­կար­գե­րի վե­րա­բե­րյալ»:
Ակն­հայտ է, որ պար­զա­բան­ման վեր­ջին պար­բե­րու­թյու­նը նա­խա­գա­հին ա­պա­հո­վագ­րե­լու հա­մար է, սա­կայն ա­պար­դյուն, քա­նի որ այն չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը, կեղ­ծիք է, այ­սինքն` հան­րաք­վեի օր նշա­նա­կե­լով, նա­խա­գա­հը հենց իր վե­րա­բեր­մունքն ու դիր­քո­րո­շումն է ար­տա­հայ­տել Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից ըն­դուն­ված և հան­րաք­վեի դր­վե­լիք Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի բո­վան­դա­կու­թյան, ինչ­պես նաև այդ ո­րոշ­ման կա­յաց­ման ըն­թա­ցա­կար­գե­րի վե­րա­բե­րյալ:
Ա­յո՛, հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հին ներ­կա­յաց­ված փաս­տա­թուղթն օ­րեն­քի նա­խա­գիծ չէ, օ­րենք չէ, այլ Ազ­գա­յին ժո­ղո­վի ո­րո­շում: Ա­յո՛, «Հան­րաք­վեի մա­սին» ՀՀ սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի 12-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի կող­մից վե­րոն­շյալ ե­ռօ­րյա ժամ­կե­տում հան­րաք­վե չն­շա­նակ­վե­լու դեպ­քում հան­րաք­վեն հա­մար­վում է նշա­նակ­ված՝ սահ­ման­ված ժամ­կե­տի վեր­ջին օր­վան հա­ջոր­դող 65-րդ օր­վան նա­խոր­դող կի­րա­կի օ­րը: Սա­կայն ՀՀ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մը դի­մել է կեղ­ծի­քի ա­մե­նա­նուրբ ու նենգ ձևին` կի­սաճշ­մար­տու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լուն, այ­սինքն` գր­քի մի է­ջը ներ­կա­յաց­նե­լուն, իսկ մյու­սի մա­սին լռե­լուն ու թաքց­նե­լուն, ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 206-րդ հոդ­վա­ծը և «Հան­րաք­վեի մա­սին» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի 12-րդ հոդ­վա­ծը վկա­յա­կո­չե­լուն, իսկ Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­պա­տաս­խան այլ հոդ­ված­նե­րի գո­յու­թյունն ան­տե­սե­լուն, դրանք շր­ջան­ցե­լուն ու դրանց մա­սին չն­շե­լուն:
Խոս­քը, մաս­նա­վո­րա­պես, ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հոդ­ված 123-ի («Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի կար­գա­վի­ճա­կը և գոր­ծա­ռույթ­նե­րը») մա­սին է, ո­րի հա­մա­ձայն, «Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը պե­տու­թյան գլուխն է:
Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը հետևում է Սահ­մա­նադ­րու­թյան պահ­պան­մա­նը»:
Այս վեր­ջի­նը ևս Սահ­մա­նադ­րու­թյան իմ­պե­րա­տիվ պա­հանջն է, են­թա­կա պար­տա­դիր կա­տար­ման, Սահ­մա­նադ­րու­թյան պահ­պան­մա­նը հետևե­լը ՀՀ նա­խա­գա­հի ոչ թե ի­րա­վուն­քը, այլ պար­տա­կա­նու­թյունն է։
Որ­պես­զի պա­տաս­խա­նենք այն հնա­րա­վոր հար­ցին, թե Սահ­մա­նադ­րու­թյան պահ­պան­մա­նը հետևե­լու սահ­մա­նադ­րա­կան պար­տա­կա­նու­թյուն ու­նե­նա­լով, խեղճ նա­խա­գահն ինչ­պե՞ս կա­րող էր ի­րա­կա­նաց­նել իր այդ պար­տա­կա­նու­թյու­նը, երբ, ինչ­պես հի­շյալ պար­զա­բան­ման մեջ է նշ­ված, «Վե­րոն­շյալ ո­րոշ­ման առն­չու­թյամբ Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի սահ­մա­նադ­րա­կան գոր­ծա­ռույթ­ներն ըն­թա­ցա­կար­գա­յին են և սահ­մա­նա­փակ­վում են մի­միայն և բա­ցա­ռա­պես Սահ­մա­նադ­րու­թյան 206-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն ե­ռօ­րյա ժամ­կե­տում հան­րաք­վեի օր նշա­նա­կե­լու մա­սին հրա­մա­նա­գիր ստո­րագ­րե­լով», նախ ըն­դգ­ծենք, որ պար­զա­բան­ման վե­րոն­շյալ պար­բե­րու­թյունն ար­դեն ոչ թե սոսկ կի­սաճշ­մար­տու­թյուն, այլ ակն­հայտ կեղ­ծիք է կամ պաշ­տո­նեա­կան կեղ­ծիք (վեր­ջինն ի­րա­վա­պահ­նե­րի պար­զե­լու խն­դիրն է):
Փաս­տենք մեր այն պն­դու­մը, որ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի պար­զա­բան­ման վե­րը մեջ­բեր­ված պար­բե­րու­թյունն ի­րա­կա­նու­թյան կեղ­ծումն է, այ­սինքն` նա­խա­գա­հի սահ­մա­նադ­րա­կան գոր­ծա­ռույթ­նե­րը (լիա­զո­րու­թյուն­նե­րը) չեն սահ­մա­նա­փակ­վում մի­միայն և բա­ցա­ռա­պես Սահ­մա­նադ­րու­թյան 206-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն ե­ռօ­րյա ժամ­կե­տում հան­րաք­վեի օր նշա­նա­կե­լու մա­սին հրա­մա­նա­գիր ստո­րագ­րե­լով:
ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հոդ­ված 169-ի («Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան դի­մե­լը»), մաս­նա­վո­րա­պես` նշ­ված հոդ­վա­ծի 1-ին մա­սի 4-րդ կե­տի հա­մա­ձայն, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան կա­րող է դի­մել «Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը՝ Սահ­մա­նադ­րու­թյան 129-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով, 139-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սով, 150-րդ հոդ­վա­ծով, ինչ­պես նաև 168-րդ հոդ­վա­ծի 1-ին և 4-րդ կե­տե­րով սահ­ման­ված դեպ­քե­րում»: 168-րդ հոդ­վա­ծի 1-ին կե­տով սահ­ման­ված դեպ­քե­րի շար­քում է նաև ՍԴ-ի կող­մից Սահ­մա­նադ­րու­թյա­նը ոչ միայն օ­րենք­նե­րի, այլև «Ազ­գա­յին ժո­ղո­վի ո­րո­շում­նե­րի, Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րե­րի և կար­գադ­րու­թյուն­նե­րի, Կա­ռա­վա­րու­թյան և վար­չա­պե­տի ո­րո­շում­նե­րի, են­թաօ­րեն­սդ­րա­կան նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը» ո­րո­շե­լը: Այս­պի­սով հի­շյալ պար­զա­բան­ման այն պատ­ճա­ռա­բա­նու­թյուն-ար­դա­րա­ցու­մը, որ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հին ներ­կա­յաց­ված փաս­տա­թուղթն օ­րեն­քի նա­խա­գիծ չէ, օ­րենք չէ, այլ ԱԺ-ի ո­րո­շում, ամ­բող­ջո­վին ի­մաս­տազ­րկ­վում է ու բա­ցա­հայտ­վում, որ այդ նշ­ված պատ­ճա­ռա­բա­նու­թյունն ու­նի հան­րու­թյա­նը մո­լո­րեց­նե­լու նպա­տակ:
Ճիշտ է, Սահ­մա­նադ­րու­թյան 169-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի 4-րդ կե­տի հա­մա­ձայն, Սահ­մա­նադ­րու­թյա­նը Ազ­գա­յին ժո­ղո­վի ո­րո­շում­նե­րի (տվյալ պա­րա­գա­յում` 06.0.2020 թ. Ա­ԺՈ-001-Ն ո­րոշ­ման) հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը ո­րո­շե­լու նպա­տա­կով ՍԴ-ին դի­մե­լը նա­խա­գա­հի հա­յե­ցո­ղա­կան լիա­զո­րու­թյունն է (կա­րող է դի­մել…), սա­կայն չպետք է ան­տե­սել, որ Սահ­մա­նադ­րու­թյան 123-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, «Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը հետևում է Սահ­մա­նադ­րու­թյան պահ­պան­մա­նը», այ­սինքն` Սահ­մա­նադ­րու­թյան պահ­պան­մա­նը հետևե­լը նրա պար­տա­կա­նու­թյունն է, սր­բա­զան պար­տա­կա­նու­թյու­նը` այն­քա­նով, որ­քա­նով դա Սահ­մա­նադ­րու­թյան` պար­տա­դիր կա­տար­ման են­թա­կա պա­հանջն է և վե­րա­բե­րում է այն­պի­սի կարևո­րա­գույն խնդ­րի, ինչ­պի­սին Սահ­մա­նադ­րու­թյան պահ­պա­նումն է:
Քա­նի որ նա­խա­գահն այս դեպ­քում Սահ­մա­նադ­րու­թյան 123-րդ հոդ­վա­ծի իմ­պե­րա­տիվ պա­հան­ջը կա­տա­րե­լու այլ հնա­րա­վո­րու­թյուն կամ գոր­ծիք չու­ներ, քան մայր օ­րեն­քի 169-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի 4-րդ կե­տով սահ­ման­ված իր հա­յե­ցո­ղա­կան լիա­զո­րու­թյու­նից օգտ­վե­լը և Սահ­մա­նադ­րու­թյա­նը ԱԺ-ի հի­շյալ ո­րոշ­ման հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը ո­րո­շե­լու նպա­տա­կով ՍԴ դի­մե­լը, նա­խա­գա­հի այդ հա­յե­ցո­ղա­կան լիա­զո­րու­թյունն ար­դեն ԱԺ-ի ո­րո­շու­մը կից դի­մու­մով և հի­շյալ նպա­տա­կով Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան ու­ղար­կե­լու պար­տա­կա­նու­թյան էր վե­րած­ված: Ար­մեն Սարգ­սյա­նը չի կա­տա­րել իր այդ պար­տա­կա­նու­թյու­նը և այդ­պի­սով թույլ է տվել մայր օ­րեն­քի պահ­պան­մա­նը հետևե­լու Սահ­մա­նադ­րու­թյան 123-րդ հոդ­վա­ծի իմ­պե­րա­տիվ պա­հան­ջի խախ­տում, դրա­նով իսկ մաս­նա­կից դար­ձել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման փա­շի­նյա­նա­կան իշ­խող վար­չախմ­բի հան­ցա­փոր­ձին:
Սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման հան­ցա­փոր­ձը կվե­րած­վի սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման հան­րաք­վեի կան­խա­տե­սե­լի ար­դյուն­քի (հան­րաք­վեի դր­ված հար­ցին կողմ քվեար­կու­թյան գե­րակշ­ռում) ի­րաց­մամբ կամ ի­րա­կա­նաց­մամբ` ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նին ու մյուս դա­տա­վոր­նե­րից 6-ին պաշ­տո­նանկ ա­նե­լով: Այս դեպ­քում Ար­մեն Սարգ­սյանն ար­դեն մաս­նա­կի­ցը կլի­նի սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման:
Այն, որ հան­րաք­վեի ար­դյուն­քը կեղծ­վե­լու է, ան­ձամբ ես որևէ կաս­կած չու­նեմ: ՍԴ-ի ի­նը դա­տա­վոր­նե­րից 7-ին պաշ­տո­նանկ ա­նե­լը և այդ մարմ­նում փա­շի­նյա­նա­կան վար­չախմ­բի ու­զած մարդ­կանց դա­տա­վոր­ներ կար­գե­լը նշա­նա­կում է ՍԴ-ի կող­մից Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան հա­կա­սահ­մա­նադ­րա­կան չճա­նա­չել ու հնա­րա­վո­րու­թյուն տալ, որ այն փո­խանց­վի ԱԺ, ո­րը խոր­հր­դա­րա­նում մե­ծա­մաս­նու­թյուն կազ­մող իշ­խող «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան 88 պատ­գա­մա­վոր­նե­րի կամ նրանց գե­րակ­շիռ մա­սի քվե­նե­րով վա­վե­րաց­նե­լու է կոն­վեն­ցիան (ի­հար­կե, ե­թե դրան չխան­գա­րի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը դեմ մարդ­կանց ըն­դվ­զու­մը…): Մինչ­դեռ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի գրե­թե 100 տո­կո­սը դեմ է ԼԳԲՏ ան­ձանց գործ­նա­կա­նում լայն ի­րա­վունք­ներ ա­պա­հո­վող հի­շյալ կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը: Սա նշա­նա­կում է, որ քվեար­կող­նե­րի գե­րակ­շիռ մա­սը դեմ է քվեար­կե­լու հան­րաք­վեի դր­ված հար­ցին, սա­կայն նրանց քվե­նե­րը կեղծ­վե­լու են:
Քվեար­կող­նե­րից քա­նի՞­սը կողմ կլի­նեն, որ Հա­յաս­տա­նում գործ­նա­կա­նում բաց­վի ճա­նա­պար­հը ԼԳԲՏ կամ պղ­ծու­թյան, այ­լա­սեր­ման քա­րոզ­չու­թյան առջև հե­ռուս­տա­տե­սու­թյամբ, այլ ԶԼՄ-նե­րով, գր­քե­րով ու գր­քույկ­նե­րով, որ այդ քա­րոզ­չու­թյու­նը դառ­նա ա­մե­նօ­րյա, սո­վո­րա­կան մի բան, իսկ դրան ընդ­դի­մա­ցող­նե­րը վար­չա­կան ու քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վեն…
Քվեար­կող­նե­րից քա­նի՞­սը կողմ կլի­նեն, որ Հա­յաս­տա­նում, այս­պես կոչ­ված, գեյ-շքերթ­ներ կազ­մա­կերպ­վեն-անց­կաց­վեն, փո­ղոց­նե­րի վերևում կախ­վեն ի­րար գգ­ված, ի­րար համ­բու­րող տղա­ներ և նույն վի­ճա­կում գտն­վող աղ­ջիկ­ներ պատ­կե­րող ցու­ցա­վա­հա­նակ­ներ (բա­ներ­ներ)… Քվեար­կող­նե­րից քա­նի՞­սը կողմ կլի­նեն, որ տրանս­վես­տիտ­նե­րը Հա­յաս­տա­նում գործ­նա­կա­նում հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­նան մեր ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րակ­չա­կան հիմ­նարկ­նե­րում աշ­խա­տե­լու, ե­րե­խա­ներ որ­դեգ­րե­լու… Բո­լորս էլ գի­տենք այս հար­ցե­րի պա­տաս­խա­նը` քվեար­կող­նե­րի չն­չին մա­սը, հետևա­բար միայն այդ փոք­րա­մաս­նու­թյունն է, որ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մանն ու վե­րոն­շյա­լին դեմ չլի­նե­լով, կողմ կք­վեար­կի հան­րաք­վեի դր­ված հար­ցին ու կբա­ցի դար­պաս­նե­րը կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման առջև, սա­կայն այդ փոք­րա­մաս­նու­թյու­նը ներ­կա­յաց­վե­լու է մե­ծա­մաս­նու­թյուն:
Այ­նու­հան­դերձ, վի­ճակն ան­հու­սա­լի չէ. ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 169-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սի 2-րդ կե­տի հա­մա­ձայն, Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­նե­րի ընդ­հա­նուր թվի առն­վազն մեկ հին­գե­րոր­դը՝ Սահ­մա­նադ­րու­թյան 168-րդ հոդ­վա­ծի 1-ին կե­տով սահ­ման­ված դեպ­քե­րում կա­րող է դի­մել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան ինչ­պես ԱԺ-ի ո­րո­շում­նե­րի (տվյալ դեպ­քում` 06.02.2020 թ. Ա­ԺՈ-001-Ն ո­րոշ­ման), այն­պես էլ հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րե­րի և կար­գադ­րու­թյուն­նե­րի (տվյալ դեպ­քում` 09.02.2020 թ. հի­շյալ հրա­մա­նագ­րի) հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը Սահ­մա­նադ­րու­թյա­նը ո­րո­շե­լու նպա­տա­կով: ԱԺ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նը 26 պատ­գա­մա­վոր ու­նի, ե­թե նրանց միա­նա «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան 17 պատ­գա­մա­վոր­նե­րից թե­կուզ մե­կը, ին­չը, կար­ծում ենք, ի­րա­տե­սա­կան է, հնա­րա­վոր, ա­պա 27 պատ­գա­մա­վո­րով, ո­րոնց քա­նա­կը կկազ­մի պատ­գա­մա­վոր­նե­րի ընդ­հա­նուր թվի (131) մեկ հին­գե­րոր­դը, մի փոքր էլ ա­վե­լին, կա­րող են դի­մել ՍԴ` ԱԺ-ի հի­շյալ ո­րոշ­ման ու նա­խա­գա­հի հրա­մա­նագ­րի` Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը ո­րո­շե­լու խնդ­րով: Ար­դյուն­քը լիո­վին կան­խա­տե­սե­լի է, մնում է միայն, որ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյունն ու նրա ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը դրսևո­րեն հա­մա­պա­տաս­խան հա­մար­ձա­կու­թյուն:
Առ­հա­սա­րակ մենք պետք է հաս­կա­նանք, թե ինչ լիա­զո­րու­թյուն­ներ ու­նի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը, ո­րոնք կա­րող են գոր­ծող իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան քիմ­քին հա­ճո չլի­նել կամ ի­րենց քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում փո­փո­խու­թյուն­ներ մտց­նել: Տո­ղե­րիս հե­ղի­նա­կի հետ զրույ­ցում նշե­լով այս մա­սին, հայտ­նի փաս­տա­բան Ա­լեք­սանդր Կո­չու­բաևն ա­սաց. «Պետք է սկ­սել երկ­րի թիվ 1 դա­տա­վա­րու­թյու­նից` քրեա­կան գոր­ծով, ո­րով Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը դի­մել է Եվ­րո­պա­կան դա­տա­րան խոր­հր­դատ­վա­կան կար­ծի­քի, և մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քի հա­մընկ­նում ու­նենք, որ թիվ 1 դա­տա­վա­րու­թյու­նով գլ­խա­վոր մե­ղադ­րյա­լին մեղ­սագր­վող ա­րար­քը ճա­նաչ­վե­լու է հա­կա­սահ­մա­նադ­րա­կան: Այ­նու­հետև քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյունն իր օ­րա­կար­գում ու­նի վա­վե­րաց­նե­լու մի շարք մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան փաս­տաթղ­թեր, մաս­նա­վո­րա­պես` Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան, ո­րը ևս չի կա­րող գնալ Ազ­գա­յին ժո­ղով վա­վե­րաց­ման ` մինչև սահ­մա­նադ­րա­կան վե­րահս­կո­ղու­թյան ա­ռար­կա չդառ­նա, այլ կերպ ա­սած, մինչև Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը չար­ձա­նագ­րի, որ այդ կոն­վեն­ցիան, ինչ­պես նաև այլ մի­ջազ­գա­յին փաս­տաթղ­թեր (օ­րի­նակ` Մա­րա­քե­շի պայ­մա­նա­գի­րը- Ա. Հ.) հա­մա­պա­տաս­խա­նում են մեր Սահ­մա­նադ­րու­թյա­նը: Եվ սրան­ցից զատ, թեև գու­ցե իմ դաշ­տում չի գտն­վում հար­ցը, Ղա­րա­բա­ղյան կոնֆ­լիկ­տի հետ ո­րո­շա­կի ա­ղերս­ներ ու­նի Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը: Ցան­կա­ցած ըն­դուն­վե­լիք փո­փո­խու­թյուն` Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված, ցան­կա­ցած ստո­րագր­ված փաս­տա­թուղթ ևս պետք է ստուգ­վի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան տե­սան­կյու­նից, և այս ճա­նա­պար­հին ևս յու­րա­յին Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան ու­նե­նա­լը քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյան հա­մար գերն­պա­տակ է»:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 6838

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ