Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Չղջիկ­նե­րի ապս­տամ­բու­թ­յու­նը

Չղջիկ­նե­րի ապս­տամ­բու­թ­յու­նը
07.04.2020 | 00:09
Ծա­ռե­րը ծաղ­կել են, մար­զե­րում ձյուն է գա­լիս: Հա­յաս­տա­նում՝ ոնց Հա­յաս­տա­նում: Ապ­րի­լին՝ ոնց ապ­րի­լին: Կա­րան­տի­նը շա­րու­նակ­վում է: Աշ­խար­հը Չա­րեն­ցի ա­սած՝ «մի փո­ղոց դար­ձած»՝ պայ­քա­րում է կո­րո­նա­վա­րա­կի դեմ, 18 եր­կիր է մնա­ցել «ա­զատ»: Հա­րա­բե­րա­կա­նո­րեն: Կամ հեր­քում են, ինչ­պես Թուրք­մենս­տա­նը, կամ կռ­վի մեջ են, չեն հաշ­վում, ինչ­պես Ե­մե­նը, կամ էլ՝ կղ­զի-պե­տու­թյուն­ներ են, ինչ­պես Մար­շա­լյան կղ­զի­նե­րը:
Իսկ դուք նկա­տե՞լ եք, որ կա­տար­վում է մեկ այլ, ոչ պա­կաս ճա­կա­տագ­րա­կան ու ոչ պա­կաս ազ­դե­ցիկ ի­րա­դար­ձու­թյուն՝ ՆՈՐ ԱՇ­ԽԱՐ­ՀԱ­ԿԱՐ­ԳԻ ՍՏԵՂ­ԾՈՒ­ՄԸ: Որ սո­վո­րա­բար՝ լի­նում էր պա­տե­րազմ­նե­րից հե­տո՝ հա­մաշ­խար­հա­յին: Ան­ցած դա­րե­րում՝ ե­ղել է տևա­կան պա­տե­րազմ­նե­րից հե­տո: Մեր ժա­մա­նակ­նե­րում պա­տե­րազմ­նե­րը հիբ­րի­դա­յին են, մի­ջու­կա­յին զեն­քի զս­պիչ ու­ժը ոչ մի պե­տու­թյան թույլ չի տա­լիս հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ սկ­սել՝ հնա­րա­վոր մի­ջու­կա­յին հար­վա­ծի թի­րախ դառ­նա­լու գնով: Ո­րով­հետև գի­տի, որ ինչ­պես Էյ­նշ­տեյնն էր ա­սում՝ դրա­նից հե­տո նետ ու ա­ղե­ղով պի­տի պա­տե­րազ­մի: Եվ՝ ապ­րի քա­րան­ձավ­նե­րում, սն­վի՝ ինչ գտ­նի: Ո­րով­հետև մարդ­կու­թյու­նը, որ­քան զար­գա­նում է, պա­տե­րազմ­ներն ա­վե­լի է զար­գաց­նում, հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մին է վի­ճակ­ված նոր աշ­խար­հա­կար­գի ստեղծ­ման շար­ժիչ ուժ դառ­նալ: Հի­մա հս­տակ ընդ­գծ­վում են նրանք, որ ու­զում են իշ­խա­նու­թյու­նը պահ­պա­նել ու տա­րա­ծել, ու նրանք, որ ու­զում են ա­ռաջ գնալ, փո­փո­խել ու փո­փոխ­վել՝ զար­գա­նալ: Ա­ռա­ջին­նե­րի գլ­խա­վոր խն­դիրն է հաս­տա­տել.
1. Ա­մեն ինչ կոր­ծան­վում է, ինք­նա­մե­կու­սա­ցու­մը ոչ միայն մարդ­կանց, այլև պե­տու­թյուն­նե­րին է վե­րա­բե­րում, ա­մեն պե­տու­թյուն ինքն է իր հար­ցե­րը լու­ծում: Սուտ են միու­թյուն­նե­րը, սուտ է փո­խօգ­նու­թյու­նը, սուտ է ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը:
2. Ար­մա­գե­դո­նը սկս­վել է, մեզ մնում է միայն վա­խե­նալ ու վա­խեց­նել: Ա­նընդ­հատ:
3. Աստ­ված չկա, չի ե­ղել ու չի լի­նե­լու, օր­վա աստ­վա­ծը կո­րո­նա­վի­րուսն է, մա­հը՝ նրա մար­գա­րեն, կյան­քը տր­վում է նրան, ով փող ու­նի ու կա­րող է ա­ռող­ջու­թյու­նը գնել: Միակ ռեալ ու­ժը փողն է, փո­ղը, փո­ղը: Ե­րեկ: Այ­սօր: Վա­ղը: Ընդ­միշտ:
Փո­փո­խու­թյուն­ներ փոր­ձող­նե­րի գլ­խա­վոր խն­դիրն է հաս­տա­տել.
1. Կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միան ոչ ա­ռա­ջին հա­մա­ճա­րակն է, ոչ վեր­ջին, փոր­ձու­թյու­նից դուրս ենք գա­լու և դուրս ենք գա­լու ա­վե­լի ու­ժեղ: Միա­սին:
2. Տն­տե­սու­թյու­նը ճգ­նա­ժա­մի մեջ է, բայց ճգ­նա­ժա­մը կհաղ­թա­հար­վի, ոչ ոք սո­ված չի մնա, ոչ ոք ան­տես­ված չէ: Կօգ­նենք բո­լո­րին:
3. Մենք հըն­թացս սո­վո­րում ենք մեր սխալ­նե­րից, ու մենք ու­զում ենք ար­մա­տա­կան փո­փո­խու­թյուն­ներ՝ թե մեր, թե աշ­խար­հի կյան­քում:
Բա­ցի բժշ­կա­կան դի­մա­կա­յու­թյու­նից հի­մա աշ­խար­հում օ­րե­ցօր ա­վե­լի տե­սա­նե­լի է դառ­նում այս եր­կու ու­ժե­րի բա­խու­մը: Են­թա­գի­տակ­ցո­րեն ու գի­տակց­ված: Կան եր­կր­ներ, որ հայ­տա­րա­րում են բա­ցա­հայտ, կան եր­կր­ներ, որ հայ­տա­րա­րում են ձևա­կա­նո­րեն, կան եր­կր­ներ, որ չեն էլ գի­տակ­ցում, բայց, միևնույն է, շր­ջապ­տույ­տի մեջ են բո­լո­րը: Նույ­նիսկ 18 պե­տու­թյուն­նե­րը, որ­տեղ կո­րո­նա­վի­րուս չկա:
Հետ­կո­րո­նա­վի­րու­սա­յին աշ­խար­հում կլի­նեն պաշ­տո­նան­կու­թյուն­ներ ու, գու­ցե, իշ­խա­նա­փո­խու­թյուն­ներ: Ա­պա­քին­ված ու վե­րապ­րած քա­ղա­քա­ցի­նե­րի մի­ջին վի­ճա­կագ­րա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը ի­րա­վունք ու­նի իր իշ­խա­նու­թյա­նը հարց­նել` ու՞ր է գնում իր աշ­խա­տան­քի ար­դյուն­քը, ին­չու՞ ին­քը բա­րե­կե­ցիկ չի ապ­րում և ին­չու՞ իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել իր աշ­խա­տան­քը, սո­վո­րե­լը, հան­գիս­տը, բուժս­պա­սար­կու­մը, օ­րի­նա­չափ զար­գա­ցու­մը: Միով բա­նիվ՝ ա­ճելն ու բազ­մա­նա­լը՝ ինչ­պես Աստ­վա­ծաշն­չում է ա­վանդ­ված: Ե­թե իշ­խա­նու­թյու­նը չու­նի այս հար­ցե­րի պա­տաս­խա­նը, պի­տի կամ հե­ռա­նա, կամ բռ­նու­թյուն­նե­րի դի­մի: Կախ­ված՝ կոնկ­րետ երկ­րից: Մի­ջին վի­ճա­կագ­րա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը պի­տի ընտ­րի իր ա­պա­գան:
Հի­մա հենց այդ մի­ջին վի­ճա­կագ­րա­կան մե­ծա­մաս­նու­թյանն են ուղղ­ված աշ­խար­հի բո­լոր քա­րոզ­չա­մե­քե­նա­նե­րը, քա­րոզ­չա­պա­տե­րազմ­ներն ու քա­րոզ­չա­վի­րուս­նե­րը: Նրան են փոր­ձում հա­մո­զել յու­րա­քան­չյուրն իր ի­րա­վա­ցիու­թյու­նը: Հաղ­թե­լու է այն կող­մը, որ կհա­մո­զի է­լի­տա­յին, որ իր հետևից կտա­նի ազ­գի ընտ­րա­նուն: Երբ լրա­հո­սում 50/50 է, որ գլո­բա­լա­ցու­մը, ա­զա­տու­թյու­նը, ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը օգ­տա­կար կամ վնա­սա­կար են, պետք է լի­նի կողմ­նո­րո­շող:
Պա­րա­դոքս է, բայց իշ­խա­նու­թյու­նը չի կա­րող լի­նել կողմ­նո­րո­շող, իշ­խա­նու­թյու­նը կա­րող է այս կամ այն կող­մից հան­դես գալ, կողմ­նո­րո­շո­ղը պետք է լի­նի ազ­գի ընտ­րա­նին, ինք­նա­պահ­պան­ման հա­վա­քա­կան բնազ­դը, երկ­րի ա­ղը, խիղ­ճը՝ ինչ ա­նուն ու­զում եք, տվեք, կարևո­րը բո­վան­դա­կու­թյունն է, ոչ թե ձևի ար­տա­հայ­տու­մը: Նույն­պես պա­րա­դոքս է, որ այդ ընտ­րա­նին ին­քը ձևա­վոր­վում է հըն­թացս, խն­դիր­նե­րի գի­տակց­ման ու լու­ծում­նե­րի ընտ­րու­թյան մեջ: Նախ­կին ու ներ­կա ընտ­րա­նի­ներն ա­պա­ցու­ցել են ի­րենց զրո­յա­կան ՕԳԳ-ն: Նոր աշ­խար­հա­կար­գի սահ­ման­ման ժա­մա­նակ օգ­տա­կար գոր­ծո­ղու­թյան գոր­ծա­կից է դառ­նում ինք­նա­գի­տակ­ցու­թյու­նը, ի­մա՝ ազ­գի նույ­նա­կա­նա­ցու­մը ոչ թե իր ան­ցյա­լի ա­վան­դույթ­նե­րի հետ, այլ ա­պա­գա­յի շան­սե­րի: Իշ­խա­նու­թյուն­նե­րի խն­դի­րը այս փու­լում պե­տու­թյու­նը ջրի ե­րե­սին պա­հելն է: Ռե­ցե­սիա, դե­ֆոլտ, սնան­կա­ցում, տն­տե­սա­կան ան­կում, ճգ­նա­ժամ՝ ու նման հաս­կա­ցու­թյուն­նե­րից հնա­րա­վո­րինս հե­ռու մնա­լը: Խո­շոր հաշ­վով՝ բո­լորն էլ հի­մա միայն դա են ա­նում: Ա­վե­լիի ոչ ժա­մա­նակ կա, ոչ հնա­րա­վո­րու­թյուն:
ԱՄՀ-ը ան­ցյալ շա­բաթ հայ­տա­րա­րեց՝ COVID-19 հա­մա­ճա­րա­կը շատ ա­վե­լի մեծ ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան վրա, քան 2007-2008-ի ֆի­նան­սա­կան ճգ­նա­ժա­մը: Գոր­ծա­դիր տնօ­րեն Կրիս­տա­լի­նա Գեոր­գիևան ա­սաց. «Պա­տե­րազ­մի հա­մար պա­հուս­տա­յին հիմ­նադ­րա­մում մենք ու­նենք 1 տրի­լիոն դո­լար (930 մի­լիարդ եվ­րո), և մենք վճ­ռա­կան ենք օգ­տա­գոր­ծել այն­քան, որ­քան անհ­րա­ժեշտ է, որ պաշտ­պա­նենք տն­տե­սու­թյունն այս ճգ­նա­ժա­մի հար­ված­նե­րից»: Չի­նաս­տա­նը 2020-ի ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կը եզ­րա­փա­կեց 6,7 % բա­ցա­սա­կան ցու­ցա­նի­շով, լա­վա­գույն դեպ­քում այս տա­րի կու­նե­նա 2,8 % աճ: Կո­րո­նա­վի­րու­սը փետր­վա­րին ու մար­տին հա­մաշ­խար­հա­յին բոր­սա­նե­րին 16 տրի­լիոն դո­լա­րի վնաս է տվել։ G20-ի եր­կր­նե­րը խոս­տա­ցել են 5 տրի­լիոն դո­լար ծախ­սել ճգ­նա­ժա­մի դեմ պայ­քա­րում: Գրե­թե բո­լոր եր­կր­նե­րը ան­վե­րա­դարձ դրա­մաշ­նորհ­ներ և ար­տո­նու­թյուն­ներ են խոս­տա­նում փոքր բիզ­նե­սին և ան­հատ ձեռ­նե­րեց­նե­րին, հար­կա­յին ար­ձա­կուրդ­ներ. վճա­րում­նե­րի հե­տաձ­գում, ա­ռա­վել տու­ժած ո­լորտ­նե­րում գոր­ծող ըն­կե­րու­թյուն­նե­րի ձեռք­բե­րում: Իռ­լան­դիան COVID-19-ի պատ­ճա­ռով աշ­խա­տան­քը կորց­րած բնա­կիչ­նե­րին խոս­տա­նում է գոր­ծազր­կու­թյան նպաստ­նե­րի ա­վե­լա­ցում՝ շա­բա­թա­կան 350 եվ­րո: Նի­դեր­լանդ­նե­րում, Չե­խիա­յում և Մեծ Բրի­տա­նիա­յում իշ­խա­նու­թյուն­նե­րը ստանձ­նել են մաս­նա­վոր բիզ­նե­սի վճար­նե­րի 80-90 տո­կո­սը: ԱՄՆ Կոնգ­րե­սը 2 տրի­լիոն դո­լար է հատ­կաց­րել տն­տե­սու­թյան վե­րա­կան­գն­մա­նը. կես տրի­լիո­նը՝ խո­շոր և մի­ջին բիզ­նե­սին, 350 մի­լիար­դը՝ փոքր ձեռ­նար­կու­թյուն­նե­րին, քա­ղա­քա­ցի­նե­րին կան­խիկ 300 մլրդ դո­լար կհատ­կաց­վի: Ֆրան­սիան 350 մլրդ եվ­րո է հատ­կաց­րել: Ի­տա­լիան՝ 25: Իս­պա­նիան՝ 10: Նի­դեր­լանդ­նե­րը՝ 20: Նույն­քան՝ Դա­նիան, Լե­հաս­տա­նը, Պոր­տու­գա­լիան, Իռ­լան­դիան և Չե­խիան: Ավ­ստ­րիան, Հու­նաս­տա­նը, Շվե­դիան և Էս­տո­նիան ո­րո­շել են ՀՆԱ-ի 5-10 տո­կո­սը հատ­կաց­նել ճգ­նա­ժա­մի դեմ պայ­քա­րին: Նույ­նը՝ Ավ­ստ­րա­լիան, Կա­նա­դան և Իս­րա­յե­լը: Ճա­պո­նիան և մի քա­նի եր­կր­ներ հաշ­վար­կում են վնաս­ներն ու փոխ­հա­տու­ցում­ներ ձևա­կեր­պում: Սա չոր վի­ճա­կագ­րու­թյուն է, ո­րի հետևում կա եր­կու խն­դիր՝ մարդ­կանց ու ար­տադ­րու­թյան պահ­պա­նում, բայց կա և եր­րոր­դը՝ իշ­խա­նու­թյան պահ­պա­նու­մը: Պա­տա­հա­կան չէ, որ ա­մեն օր հայ­տա­րա­րե­լով հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին նո­րա­նոր քայ­լե­րի մա­սին՝ ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը, օ­րի­նակ, հաս­տա­տել է, որ 2020-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րը կկա­յա­նան նո­յեմ­բե­րի 3-ին, ի­մա՝ չեն հե­տաձգ­վի: Ֆրան­սիա­յի Ազ­գա­յին ժո­ղո­վի 58 պատ­գա­մա­վոր­ներ կոչ են ա­րել կազ­մել «հա­սա­րա­կու­թյան տրանս­ֆոր­մա­ցիա­յի ծրա­գիր» և պատ­րաստ­վել «հետ­կո­րո­նա­վի­րու­սյան աշ­խար­հին»: Նրանց կար­ծի­քով՝ հա­մա­ճա­րա­կի հա­րու­ցած «տն­տե­սա­կան փո­թո­րի­կի» հետևանք­նե­րը հաղ­թա­հա­րե­լու հա­մար սո­վո­րա­կան մի­ջոց­նե­րը բա­վա­րար չեն, Ֆրան­սիա­յին պետք են հիմ­նա­րար փո­փո­խու­թյուն­ներ: Ա­ռա­ջարկ­նե­րից մե­կը յու­րա­քան­չյու­րի ան­պայ­ման բա­զա­յին ե­կա­մուտն է, «սա­նի­տա­րա­կան ա­պաս­տա­րա­նի» ստեղ­ծու­մը և ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րի ար­տադ­րու­թյու­նը Եվ­րո­պա տե­ղա­փո­խե­լը: Պատ­գա­մա­վոր­ներն ա­ռա­ջար­կում են ֆրան­սիա­ցի­նե­րին ուղ­ղել «զար­գաց­ման մեր հա­մա­կար­գի սխալ­ներն ու սահ­մա­նա­փա­կում­նե­րը, որ ար­դեն տաս­նյակ տա­րի­ներ գո­յու­թյուն ու­նեն» և օգ­տա­գոր­ծել կա­րան­տի­նը՝ «մտա­ծե­լու ինչ­պես կա­րող են աշ­խար­հը դե­պի լա­վը փո­խել»: Պատ­գա­մա­վոր­նե­րը ստեղ­ծել են կայք, մեկ ա­միս յու­րա­քան­չյուր ֆրան­սիա­ցի կա­րող է ներ­կա­յաց­նել իր ա­ռա­ջարկ­նե­րը՝ տն­տե­սու­թյան և հա­սա­րա­կու­թյան «վեր­բեռն­ման» հա­մար: Հրա­շա­լի կլի­ներ, ե­թե ՀՀ Աժ պատ­գա­մա­վոր­նե­րը ևս նման կոչ ա­նեին ու հետ­կո­րո­նա­վի­րու­սա­յին զար­գաց­ման ա­ռա­ջարկ­նե­րի հար­թակ ստեղ­ծեին հա­մա­ժո­ղովր­դա­կան քն­նարկ­ման հա­մար: Հա­մե­նայն դեպս՝ ա­վե­լի ժո­ղովր­դա­վա­րա­կան է, քան ա­մե­նա­ժո­ղովր­դա­վա­րա­կան ընտ­րու­թյուն­նե­րով ըն­տր­ված ԱԺ-ի ձևա­վո­րած կա­ռա­վա­րու­թյան վար­չա­պե­տի միանձ­նյա ո­րո­շում­նե­րը: ՈՒ ըն­թա­ցիկ փր­կա­րար ո­րո­շում­նե­րից զատ՝ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը պար­տա­վոր է՝ նոր ի­րո­ղու­թյուն­նե­րից ել­նե­լով՝ կազ­մել զար­գաց­ման ա­ռար­կա­յա­կան ծրա­գիր՝ թվե­րով ու ժամ­կետ­նե­րով, որ­տեղ ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը պետք է տր­վի ԱՇ­ԽԱ­ՏԱ­ՏԵ­ՂԵ­ՐԻՆ ու ԱՐ­ԴՅՈՒ­ՆԱ­ԲԵ­ՐՈՒ­ԹՅԱ­ՆԸ, ոչ թե ա­րագ փո­ղեր բե­րող զբո­սաշր­ջու­թյանն ու սպա­սարկ­ման ո­լոր­տին: Եվ այս պայ­ման­նե­րում պետք է ճշգ­րիտ կողմ­նո­րոշ­վել, թե երբ հա­նել կա­րան­տի­նը, որ ոչ տն­տե­սու­թյու­նը զրո­յա­նա, ոչ հա­մա­ճա­րա­կը վե­րած­վի պան­դե­միա­յի Հա­յաս­տա­նում: Ա­մեն ինչ ու­նի իր գի­նը: Ա­մե­նա­բարձր գին հի­մա տա­լիս են ռիս­կին՝ նա­խա­պես ճշգ­րիտ հաշ­վար­կե­լուց հե­տո: Այ­լա­պես չղ­ջիկ­նե­րի, որ հա­մար­վում են կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճառ, ապս­տամ­բու­թյան աս­պա­տա­կու­թյու­նը ա­վարտ­վե­լու է 00 կե­տում, ո­րից հե­տո կա­րող է և ո­չինչ չսկս­վել, ըն­դա­մե­նը կշա­րու­նակ­վի՝ ինչ կա: Իսկ ե­ղա­ծը, ըն­դա­մե­նը, պրոկ­րուս­տյան մահ­ճում հի­վան­դի հար­կադ­րա­կան դիրքն է՝ ե­ղած պայ­ման­նե­րի, ե­ղած գու­մար­նե­րի ու հա­սա­րա­կու­թյան՝ ի­րա­վի­ճա­կի ոչ հա­մար­ժեք գե­րիշ­խող գնա­հա­տա­կա­նի մեջ: Մի կող­մից՝ գեր­լա­րում, մյուս կող­մից՝ գեր­թեթևամ­տու­թյուն, որ բնո­րոշ է պո­պու­լիս­տա­կան հա­մա­կար­գե­րին. այդ­պես փլ­վեց Ի­տա­լիան: Այդ­պես ԱՀԿ-ն ձգեց պան­դե­միա հայ­տա­րա­րե­լը՝ ա­պա­կողմ­նո­րո­շե­լով ազ­գա­յին հա­մա­կար­գե­րին, որ չգի­տեին՝ ինչ ա­նել: Օ­րի­նակ՝ Հա­յաս­տա­նում նա­խա­րար­նե­րը հպարտ զե­կու­ցում են՝ թո­քե­րի օ­դա­փոխ­ման քա­նի սարք են կու­տա­կել, բայց չեն ա­սում՝ քա­նի՞ բու­ժաշ­խա­տող կա­րող է սար­քը գոր­ծար­կել: Պար­զա­պես գոր­ծում է ի­ներ­ցիան՝ բու­ժում են հի­վան­դու­թյու­նը, ոչ թե հի­վան­դին: Գոր­ծում են ցայտ­նո­տի մեջ: Օր­վա տրա­մա­բա­նու­թյամբ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Ապ­րի­լի 5-ին Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին նշեց Ծաղ­կա­զար­դը, և Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի տնօ­րի­նու­թյամբ Աստ­վա­ծա­մուխ Սուրբ Գե­ղար­դով կա­տար­վեց Ան­դաս­տա­նի ա­րա­րո­ղու­թյու­նը՝ օր­հն­վե­ցին աշ­խար­հի չորս կող­մե­րը. «Մեր սր­տում ու­նե­նա­լով մեր ողջ ժո­ղովր­դին, ի մաս­նա­վո­րի ա­պա­քին­ման և մե­կու­սաց­ման մեջ գտն­վող Մեր զա­վակ­նե­րին և դժ­վա­րին այս ի­րա­վի­ճա­կի հաղ­թա­հար­ման հա­մար ի­րենց նվի­րյալ ծա­ռա­յու­թյու­նը բե­րող բո­լոր ան­ձանց։ Ա­մե­նա­բու­ժիչ Սուրբ Գե­ղար­դով օրհ­նե­ցինք ձեզ, սի­րե­լի հա­վա­տա­վոր զա­վակ­նե­րի Հա­յաս­տան, Ար­ցախ և ի Սփյուռս, որ զո­րա­նաք հա­վա­տով, հույ­սով ու սի­րով, որ Տե­րը քա­ջա­ռող­ջու­թյուն շնոր­հի և ա­պա­հով պա­հի ու պահ­պա­նի ձեզ բո­լո­րիդ, և փոր­ձու­թյան այս օ­րե­րը հաղ­թա­հա­րեք Աստ­ծո շնոր­հով, ո­ղոր­մու­թյամբ և օգ­նա­կա­նու­թյամբ։ Մենք հաս­տատ հա­մո­զումն ու­նենք, որ Տե­րը ա­զա­տե­լու է մեզ վշ­տե­րից ու տա­ռա­պանք­նե­րից, պարգևե­լու է ուժ և կո­րով, որ կա­րող լի­նենք միաս­նու­թյամբ, հա­մա­տեղ ջան­քե­րով վե­րա­կանգ­նել մեր բնա­կա­նոն կյան­քը։ Հա­վա­տա­վոր զա­վակ­ներ Մեր, Հայ­րա­պե­տիս հոր­դորն է ձեզ, որ այս գի­տակ­ցու­մով ա­ղո­թեք, այս տես­լա­կա­նով գոր­ծեք՝ հա­նուն ձեր ըն­տա­նիք­նե­րի ա­պա­հո­վու­թյան, ձեր եղ­բայր­նե­րի ու քույ­րե­րի ա­ռող­ջու­թյան։ Ա­մե­նայն լր­ջու­թյամբ խս­տա­գույնս հետևեք պատ­կան մար­մին­նե­րի հրա­հանգ­նե­րին և կա­տա­րեք անհ­րա­ժեշտ բո­լոր ցու­ցում­նե­րը»: Պատ­վի­րա­նը նույնն է՝ մի վա­րակ­վեք ու մի վա­րա­կեք, մտա­ծեք՝ որ­տեղ է լի­նե­լու Հա­յաս­տա­նը նոր աշ­խար­հում: Ողջ լե­րուք:
Դիտվել է՝ 6705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ