Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՕՊԵԿ-ը նավթի արդյունահանման ծավալների կրճատման արմատական տարբերակներ է քննարկում

ՕՊԵԿ-ը նավթի արդյունահանման ծավալների կրճատման արմատական տարբերակներ է քննարկում
08.04.2020 | 23:08

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը՝ ՕՊԵԿ-ը, նավթի արդյունահանման ծավալների կրճատման մի քանի տարբերակների վերլուծություն է պատրաստել ՕՊԵԿ+ երկրների՝ ապրիլի 9-ին կայանալիք նիստի համար։ Դրանցից մեկի համաձայն՝ նավթի արդյունահանումը մինչև տարեվերջ կկրճատվի օրական 10 միլիոն բարելով, հաղորդում է Bloomberg՝ իր աղբյուրներին հղումով։ Մյուս տարբերակը նախատեսում է հրաժարում արտադրողների խմբի կողմից արդյունահանման ծավալների կրճատումից: ՕՊԵԿ-ի վերլուծության համաձայն՝ 2020-ի երկրորդ եռամսյակում վառելիքի համաշխարհային պահանջարկը կընկնի օրական 11,9 մլն բարելով:


ՕՊԵԿ+-ի՝ նավթի արդյունահանման նոր կրճատման հնարավորության և շուկայում իրադրության կայունացման ֆոնին անցկացվող նիստը կլինի տեսակոնֆերանսի ձևաչափով, դրան հաջորդելու Է G20-ի երկրների Էներգետիկայի նախարարների խորհրդակցությունն էներգաշուկաների կայունության հարցի վերաբերյալ:


«ՌԻԱ Նովոստի»-ի իրազեկ աղբյուրը հայտնել է, որ ՕՊԵԿ+-ի վերջնական որոշումը կախված կլինի G20-ի էներգետիկայի նախարարների հետագա բանակցություններից:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ