Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ

Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում վարակի զոհերի կապակցությամբ
08.04.2020 | 23:12

Իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն է հայտնեց իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ, և զորակցություն հայտնել հայ ժողովրդին: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր գնահատել Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ