Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գեր­մա­նիա­յում Թուր­քիա­յին դեմ խո­սե­լը, ա­վե­լին՝ նրա նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­ներ պա­հան­ջե­լը, մեծ ռիսկ է»

«Գեր­մա­նիա­յում Թուր­քիա­յին դեմ խո­սե­լը, ա­վե­լին՝ նրա նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­ներ պա­հան­ջե­լը, մեծ ռիսկ է»
30.10.2020 | 01:26

Թարգ­մա­նիչ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու ՎԱ­ՆՈՒ­ՀԻ ԲԱՂՄԱ­ՆՅԱ­ՆԻՆ շա­տե­րը գի­տեն ռե­մար­կյան գր­քե­րի թարգ­մա­նու­թյամբ։ Վա­նու­հին հետ­թեկ­նա­ծուա­կան հե­տա­զո­տու­թյուն է կա­տա­րել Գեր­մա­նիա­յում, Հա­յաս­տա­նի դեմ թուրք-ադր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յի հենց սկզ­բից էլ ինչ-ինչ գոր­ծըն­թաց­ներ էր ի­րա­կա­նաց­նում. նա­մակ­ներ, ու­ղերձ­ներ օ­տա­րեր­կյա պաշ­տո­նյա­նե­րին, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին։


-Ակ­ցիան սկիզբ ա­ռավ Ֆեյս­բու­քից, նույն նպա­տա­կի շուրջ հա­մախ­մբ­վե­ցին շատ գեր­մա­նա­գետ­ներ, գեր­մա­նա­խոս­ներ Հա­յաս­տա­նից և Սփյուռ­քից, հա­մա­տեղ փոր­ձե­ցինք ա­հա­զանգ հն­չեց­նել՝ ուղղ­ված Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյան և Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րին՝ ան­հա­տա­պես նույն պա­հանջ-ակն­կա­լի­քով նա­մակ­ներ հղե­լով նրանց,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց Վա­նու­հի Բաղ­մա­նյա­նը։
-Ի՞նչն եք շեշ­տադ­րում նա­մակ­նե­րում։
-Բո­լո­րիս նա­մակ­նե­րը՝ ան­հա­տա­կան ձևա­կեր­պում­նե­րով, միևնույն շեշ­տադ­րումն ու­նեին՝ Թուր­քիա­յի նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­նե­րի գոր­ծադ­րում, ի մաս­նա­վո­րի՝ զի­նա­վա­ճառ­քի ար­գելք:
-Ի՞նչ ար­դյունք եք ար­ձա­նագ­րել։
-Այս ա­մե­նի ար­դյուն­քը Բուն­դես­թա­գում և Եվ­րա­խոր­հր­դա­րա­նում խնդ­րի բա­ցեի­բաց քն­նար­կումն է, շատ պատ­գա­մա­վոր­նե­րի բա­րե­խիղճ պա­հան­ջը Գեր­մա­նիա­յի կա­ռա­վա­րու­թյու­նից՝ այլևս զենք չվա­ճա­ռել Թուր­քիա­յին: Որ­քան էլ սա մեզ հա­սա­րակ բան թվա, ստիպ­ված եմ փաս­տել, որ Գեր­մա­նիա­յում Թուր­քիա­յին դեմ խո­սե­լը, ա­վե­լին՝ նրա նկատ­մամբ պատ­ժա­մի­ջոց­ներ պա­հան­ջե­լը, մեծ ռիսկ է, ուս­տի հար­գան­քի են ար­ժա­նի այն պատ­գա­մա­վոր­նե­րը, ո­րոնք գնում են այդ քայ­լին: Կան պատ­գա­մա­վոր­ներ, որ ի­րենց ան­զո­րու­թյունն են խոս­տո­վա­նում կանց­լե­րի հան­դեպ, որ­քան էլ նույն պա­հան­ջով են հան­դես գա­լիս, ուս­տի, որ­պես նվա­զա­գույն օգ­նու­թյուն, գու­մար են նվի­րա­բե­րում «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին: Ի վեր­ջո, այս շարժ­ման ար­դյունք պի­տի դի­տար­կել նաև գեր­մա­նա­ցի պատ­գա­մա­վոր­նե­րի այ­ցե­լու­թյու­նը Ար­ցախ:
-Ի մի բե­րե­լով՝ ինչ­պի­սի՞ն է Գեր­մա­նիա­յի քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի ու հա­սա­րա­կու­թյան ա­մե­նա­տար­բեր շեր­տե­րի տրա­մադր­վա­ծու­թյու­նը։
-Քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի տրա­մադր­վա­ծու­թյան պատ­կե­րը, կար­ծում եմ, ամ­բող­ջա­ցավ վերևում աս­վա­ծից, իսկ շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րը մեծ մա­սամբ դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կում է: Ի­րենց սե­ղան­նե­րի տակ թաքն­ված, իբրև թե քեզ հա­մար ան­հան­գս­տա­ցած՝ հե­տաքր­քր­վում են, բայց հաս­կա­նում ես, ան­շուշտ, որ ի­րենց ա­հա­զար­հուր թշ­նա­մու մահն են ու­զում մեր ձեռ­քով: Կան ազ­նիվ, բա­րե­խիղճ շատ գեր­մա­նա­ցի­ներ, ո­րոնք ի­րենց օգ­նու­թյունն են ա­ռա­ջար­կում և գու­մար են փո­խան­ցում «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին:


Զրույ­ցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 14308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ