«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լուկաշենկոն՝ Բելառուսում ապրող մահմեդականների մասին

Լուկաշենկոն՝ Բելառուսում ապրող մահմեդականների մասին
13.12.2019 | 23:59

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր կարծիք է հայտնել Բելառուսում ապրող մահմեդականների մասին, որոնց թիվը մոտ 7000 է: «Այս մարդիկ ոսկի են: Նրանք երբեք ինձ հուսախաբ չեն արել: Երբե՛ք»,-ասել է Լուկաշենկոն Բելառուս այցելած Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովին: Ի պատասխան Մինիխանովը վստահեցրել է. «Եվ հուսախաբ չեն էլ անի»: «Մեզ մոտ մահմեդականներին չեն նեղացնում»,-ընդգծել է Լուկաշենկոն:


«Ընդհակառակը, շատերը պետք է նախանձեն նման պայմաններին»,- հավելել է նա:
Թաթարստանի նախագահը հանդիպել է Բելառուսի թաթարական համայնքի ակտիվիստների հետ: Մինիխանովը նշել է, որ Բելառուսում ապրում է 7000-ից ավելի թաթար, որոնք գոհ են երկրի առաջընթացից և միևնույն ժամանակ պահպանել են իրենց ինքնությունը:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ