Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Եթե ուզում են ՀՀ շուկաներում միս վաճառել, ապա սպանդանոցներ պետք է կառուցվեն նաև Արցախում

Նիկոլ Փաշինյան. Եթե ուզում են ՀՀ շուկաներում միս վաճառել, ապա սպանդանոցներ պետք է կառուցվեն նաև Արցախում
23.01.2020 | 01:06

Այսօր ԱԺ-ի հերթական նիստի ժամանակ ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն անդրադարձավ սպանդանոցներ կառուցելու և կենդանիների մորթը սպանդանոցում իրականացնելու խնդրին` վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցնելով, թե ինչպե՞ս պետք է Արցախի Հանրապետությունից մսամթերք ընդունել, և Արցախում համայնքապետարաններն իրավունք ունե՞ն իրենց նախաձեռնությամբ սպանդանոց կառուցել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջինը պետք է հիշել` հուլիսի 1-ից հետո այս թեմայով խոսակցություն չպետք է լինի: «Մեր շուկայում հուլիսի 1-ից հետո այլևս 5-րդ ձև կոչվող սերտիֆիկատ չունեցող ոչ մի մսամթերք չի վաճառվելու: Եթե ուզում են հայաստանյան շուկայում իրենց միսը վաճառվի, Արցախի Հանրապետությունն էլ խնդիրն արդեն հայելային ձևով պետք է կարգավորի»,- ասաց նա և պատասխանելով համայնքներում սպանդանոցներ կառուցելու հարցին` ասաց, որ համայնքները տնտեսական գործունեություն ծավալել չեն կարող:


Վարչապետը ներկայացրեց, որ փետրվարի 6-ին Կառավարության նիստում կանդրադառնան և կընդլայնեն ֆինանսական հնարավորությունները: Նա նաև նշեց, որ որոշման մեջ ինչպես սպանդանոցների կառուցման հարցն է, այնպես էլ կենդանիների տեղափոխմանը, ինչի համար համապատասխան տրանսպորտ տրամադրվի:


Անդրադառնալով թեմային, որ օրինակ` դժգոհություններ կան այն հարցի շուրջ, որ սպանդ իրականացնողը գումար պետք է վերցնի, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման գործելաոճը հիմա էլ կա: Վարչապետը նաև հավելեց, որ Հայաստանում ասֆալտի վրա միս վաճառելու պրակտիկան պետք է բացառվի, սա այլընտրանք չունի:

Դիտվել է՝ 1482

Մեկնաբանություններ