Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նա Իր Խա­չով կա­մուրջ գցեց

Նա Իր Խա­չով կա­մուրջ գցեց
31.01.2020 | 09:59
Այդ լույսն էր ճշ­մա­րիտ լույ­սը, որ լու­սա­վո­րում է ա­մեն մար­դու, որ գա­լու է աշ­խարհ: Նա աշ­խար­հի մեջ էր, և աշ­խար­հը նրա­նով ե­ղավ, սա­կայն աշ­խար­հը նրան չճա­նա­չեց: Յու­րա­յին­նե­րի մոտ ե­կավ, բայց յու­րա­յին­նե­րը նրան չըն­դու­նե­ցին:
Իսկ ով­քեր նրան ըն­դու­նե­ցին, նրանց իշ­խա­նու­թյուն տվեց լի­նե­լու Աստ­ծու որ­դի­ներ, նրանց, ո­րոնք իր ան­վա­նը կհա­վա­տան (Հովհ. 1; 9-12)։
«Տե­սեք` ինչ­պի­սի սեր շնոր­հեց մեզ Հայ­րը, որ­պես­զի մենք կոչ­վենք Աստ­ծո որ­դի­ներ. աշ­խար­հը մեզ չի ճա­նա­չում նրա հա­մար, որ նրան էլ չճա­նա­չեց» (Ա Հովհ. 3;1):
Իր միտ­քը ընդ­հան­րա­կան իր ա­ռա­ջին թղ­թում շա­րու­նա­կում է Հով­հան­նես աստ­վա­ծա­բան ա­ռա­քյա­լը: Նրա խոս­քում պետք է կարևո­րել գլ­խա­վո­րա­բար եր­կու ար­տա­հայ­տու­թյուն. «յու­րա­յին­ներ» և «Աստ­ծո որ­դի­ներ»: Այս եր­կու ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի մեջ ա­ռա­քյա­լը խտաց­նում է Աստ­ծո մարմ­նա­ցյալ Խոս­քի ա­ռա­քե­լու­թյան ողջ ի­մաստն ու նպա­տա­կը: Հի­սուս ուղ­ղա­կի փաստն է այն ճշ­մար­տու­թյան, որ կար­դում ենք Սուրբ Գր­քի ա­ռա­ջին է­ջե­րում. «Եվ Աստ­ված մար­դուն ստեղ­ծեց իր պատ­կե­րով և նմա­նու­թյամբ»: Նա ե­կավ յու­րա­յին­նե­րի մոտ, ոչ թե պար­զա­պես իր ա­րա­րած­նե­րի մոտ, այլ նրանց մոտ, ով­քեր ճա­նա­չում էին ի­րեն, և ե­թե ան­գամ կորց­րել էին ի­րենց հո­գու աստ­վա­ծա­կեր­պու­թյու­նը, ա­պա գո­նե չէին մո­ռա­նում դրա եր­բեմ­նի գո­յու­թյան մա­սին: Հի­սուս` Աստ­ծո Որ­դին, դար­ձավ մար­դու Որ­դի` յու­րա­յին, մե­կը մե­զա­նից, որ­պես­զի մեզ, որ կըն­դու­նենք Նրան որ­պես յու­րա­յին, դարձ­նի Աստ­ծո որ­դի­ներ: Բայց մարդ­կա­յին կյան­քի ող­բեր­գու­թյու­նը նրա­նում է, որ ա­մեն ոք Հի­սու­սին որ­պես յու­րա­յին չի ըն­դու­նում և բնավ չի կարևո­րում այն պա­տի­վը, որ Աստ­ված մեզ տվեց Հի­սու­սով: Մար­դը որ­պես այդ­պի­սին ի­րեն կա­րող է գտ­նել միայն Հի­սու­սի մեջ, իր կյան­քը կա­րող է ի­մաս­տա­վոր­ված հա­մա­րել միայն Աստ­ծուն իր սր­տում ըն­դու­նե­լուց հե­տո: Իսկ ո՞վ է Հի­սուս. Նա աշ­խար­հի Լույսն է, ար­դա­րու­թյան Ա­րե­գա­կը, որ լու­սա­վո­րում է Աստ­ծո ար­դա­րու­թյու­նը փնտ­րող­նե­րի ճա­նա­պար­հը և կու­րաց­նում է «տես­նող­նե­րի աչ­քե­րը»: Հի­սուս ե­կավ, Նա հաղ­թա­հա­րեց այն ան­դուն­դը, որ գո­յա­ցել էր Աստ­ծո և մար­դու միջև, և շա­րու­նակ խո­րա­նում էր: Նա Իր Խա­չով կա­մուրջ գցեց այդ ան­դուն­դի վրա, ո­րով դե­պի ի­րեն է կան­չում իր յու­րա­յին­նե­րին` մարդ­կանց, ու սպա­սում, թե երբ ար­դյոք մար­դը կըն­դու­նի Իր հրա­վե­րը: Երբ մար­դու մեջ իր մեղ­քե­րի ան­դուն­դի հան­դեպ վա­խը կս­տո­րա­դաս­վի Խա­չի փրկ­չա­կան զո­րու­թյան հան­դեպ հա­վա­տին ու վս­տա­հու­թյա­նը, այդ­ժամ մար­դը հա­մար­ձա­կու­թյուն կու­նե­նա անց­նելու կամր­ջի հա­կա­ռակ կող­մը: Հի­սուս ա­սում է. «Ես եմ Սկիզ­բը և վախ­ճա­նը»: Աշ­խար­հը Նրա­նով ե­ղավ, ու թեև Նրան չճա­նա­չեց ան­գամ մարդ­կա­յին կեր­պա­րան­քի մեջ, ա­մեն դեպ­քում, Նրա­նով է հաս­տատ մնում:
Կամր­ջի հա­կա­ռակ կող­մում Նա սպա­սում է մեզ:
Հի­սուս իր յու­րա­յին­նե­րին` մարդ­կանց, ցան­կա­նում է պատ­վել Աստ­ծո որ­դի­ներ լի­նե­լու իշ­խա­նու­թյամբ, Նա մար­դուն ա­ռա­ջար­կում է այն, ինչ նա չի կա­րող այլ տե­ղից կամ այլ կերպ ստա­նալ: Բայց նա այդ իշ­խա­նու­թյու­նը տա­լիս է իր հան­դեպ հա­վա­տի փո­խա­րեն, այդ իշ­խա­նու­թյու­նը կա­րող են բա­նեց­նել միայն սուրբ սիրտ ու­նե­ցող և Աստ­ծուն այն­տեղ ըն­դու­նած հո­գի­նե­րը, և շատ բնա­կան է, որ Աստ­ծուն ի­րենց հա­կա­ռա­կորդ հռ­չա­կող­նե­րը և մեր­ժող­նե­րը զուրկ և ան­մասն լի­նեն Նրա սր­բու­թյու­նից և հա­վի­տե­նա­կան ներ­կա­յու­թյու­նից, Նրան Հայր կո­չե­լու ի­րա­վուն­քից և Նրա Որ­դին լի­նե­լու իշ­խա­նու­թյու­նից:
Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս
Դիտվել է՝ 1014

Մեկնաբանություններ