Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՈՒ­նենք երկ­րի ղե­կա­վար, ո­րը ծա­վա­լա­պաշ­տա­կան նկր­տում­ներ ու­նի, ինչն ար­դեն ցն­ցու­մա­յին ի­րա­վի­ճակ է»

«ՈՒ­նենք երկ­րի ղե­կա­վար, ո­րը ծա­վա­լա­պաշ­տա­կան  նկր­տում­ներ ու­նի, ինչն ար­դեն ցն­ցու­մա­յին ի­րա­վի­ճակ է»
11.02.2020 | 03:03

Շի­րա­կի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս, ՔՊ նախ­կին ան­դամ ԱՐ­ԹՈՒՐ ՀԱՄ­ԲԱՐ­ՁՈՒՄ­ՅԱ­ՆԸ ՍԴ-ի շուրջ զար­գա­ցում­նե­րում քա­ղա­քա­կան և ի­րա­վա­կան ոչ մի գոր­ծըն­թաց չի տես­նում, սա, ըստ նրա, ըն­դա­մե­նը ՍԴ-ն «ի­րե­նով ա­նե­լու» Փա­շի­ն­յա­նի մղումն է։ Ի դեպ, մեր զրու­ցա­կի­ցը նաև ընդգ­ծեց, որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը օ­րի­նա­կան էր ճա­նա­չել 2018-ի հոկ­տեմ­բե­րին ըն­դուն­ված ԱԺ օ­րեն­քը, ո­րի պատ­ճա­ռով «Նի­կո­լը մարդ­կանց «քշեց» ԱԺ-ի դի­մաց»:

-Կան ե­րե­խա­ներ, ո­րոնք հա­մա­ռո­րեն ու­զում են այս կամ այն խա­ղա­լիքն ի­րե­նցը լի­նի,- շա­րու­նա­կեց պա­րոն Հա­մա­բար­ձու­մյա­նը։- Հի­մա Փա­շի­նյա­նը եր­կու ոտ­քը մտց­րել է մեկ կո­շի­կի մեջ և ա­սում է, որ ՍԴ-ն պի­տի ի­րե­նը լի­նի, իր վե­րահս­կո­ղու­թյան տակ։
-Ին­չու՞ ի­րեն ժո­ղովր­դի իշ­խա­նու­թյուն հա­մա­րող Փա­շի­նյա­նը, որ կար­ծում է 95 տո­կոս վս­տա­հու­թյան քվե ու­նի, այս հար­ցը խոր­հր­դա­րա­նա­կան իր մե­ծա­մաս­նու­թյան օգ­նու­թյամբ չի լու­ծում, ին­չու՞ է պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա­յից գցում։
-Իս­կա­պես ի­րենք այդ հար­ցը կա­րող էին խոր­հր­դա­րա­նում լու­ծել, բայց ի­րենք ու­նեն վա­խեր։ Այս 2 տար­վա ըն­թաց­քում այս իշ­խա­նու­թյու­նը որևէ էա­կան հար­ցի վե­րա­բե­րյալ ո­րո­շում չի կա­յաց­րել։ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը հե­տաձ­գել են, Ա­մուլ­սա­րի խնդ­րում ևս ա­նո­րո­շու­թյուն է։ Այ­սինքն՝ պե­տու­թյա­նը, հան­րու­թյա­նը վե­րա­բե­րող զգա­յուն, կարևոր հար­ցե­րի հետ կապ­ված, ո­րոնք կա­րող են ըմ­բոս­տու­թյան ա­ռիթ տալ, որևէ ո­րո­շում այս իշ­խա­նու­թյու­նը չի կա­յաց­րել։ Հի­շենք թե­կուզ վեր­ջին աղմ­կա­հա­րույց խն­դիր­նե­րը. սպան­դա­նոց­նե­րի հար­ցը, երբ ա­նաս­նա­պահ­նե­րը բո­ղո­քե­ցին, հարցն է­լի հե­տաձգ­վեց։ Այս կա­ռա­վա­րու­թյու­նը ոչ թե վատ ո­րո­շում­ներ է կա­յաց­նում, այլ կարևո­րա­գույն հար­ցե­րի վե­րա­բե­րյալ ընդ­հան­րա­պես ո­րո­շում­ներ չի կա­յաց­նում։
-Դա ին­չի՞ ա­պա­ցույց է, ին­չի՞ց է վա­խե­նում Փա­շի­նյա­նը։
-Չի ցան­կա­նում պա­տաս­խա­նատ­վու­թյուն վերց­նել։ Փա­շի­նյանն ու­զում է հա­ճո­յա­նալ բո­լո­րին։ Իսկ իշ­խա­նու­թյու­նը չի կա­րող միշտ հա­ճե­լի լի­նել բո­լո­րին։ Պի­տի կա­րո­ղա­նալ ո­րո­շում­ներ կա­յաց­նել։ Ի­հար­կե, խոս­քը ՍԴ-ի վե­րա­բե­րյալ այս ան­միտ ո­րոշ­մա­նը չի վե­րա­բե­րում, որն ուղ­ղա­կի խայ­տա­ռա­կու­թյուն է։ Ե­թե ո­րո­շում ես կա­յաց­նում, ինչ-որ խմ­բեր պետք է դժ­գոհ մնան։ Զո­րօ­րի­նակ Ա­մուլ­սա­րի հար­ցում հնա­րա­վոր ո­րո­շու­մից կամ պի­տի «Լի­դիա­նը» դժ­գոհ մնա, կամ բնա­պահ­պան­նե­րը։ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի դեպ­քում էլ կամ պի­տի ազ­գայ­նա­կան, պահ­պա­նո­ղա­կան ու­ժե­րը, ան­հատ­նե­րը դժ­գոհ մնան, կամ արևմտյան ո­րոշ կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, եր­կր­ներ։ Ի­րենք ժա­մա­նակ են ձգում, որ եր­կու կող­մին էլ չնե­ղաց­նեն, բայց սա ոչ մի տեղ չտա­նող ճա­նա­պարհ է։ Հնա­րա­վոր չէ նման ո­րո­շում­նե­րը եր­կար ձգել։ Սա ո­րո­շում կա­յաց­նե­լու ա­նըն­դու­նակ կա­ռա­վա­րու­թյուն է։ Այս իշ­խա­նու­թյունն ա­սում է, թե ի­րենք շատ բաց, թա­փան­ցիկ են աշ­խա­տում, որ­պես օ­րի­նակ նշում են, թե կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րը դռն­փակ չեն։ Բայց հոր­դո­րում եմ ու­սում­նա­սի­րել, թե նախ­կին կա­ռա­վա­րու­թյան նիս­տե­րի օ­րա­կար­գում քն­նարկ­ված հար­ցե­րի քա­նի՞ տո­կոսն էր բաց և փակ ռե­ժի­մով, այ­սինքն զե­կուց­վող և չզե­կուց­վող, ու հի­մա ինչ­պես է։ Կտես­նեք, որ ի տար­բե­րու­թյուն նա­խորդ կա­ռա­վա­րու­թյուն­նե­րի, սրանց դեպ­քում մի քա­նի պա­տիկ ա­վե­լա­ցել են չզե­կուց­վող հար­ցե­րը։ Այն հար­ցե­րը, որ պետք է, այս­պես ա­սած, «սղաց­նեն», ընդ­գր­կում են չզե­կուց­վող­նե­րի մեջ։ Իսկ զե­կուց­վող­նե­րի շր­ջա­նա­կում Փա­շի­նյա­նը խո­սում է, օ­րի­նակ, Վեր­մի­շյա­նի ձեր­բա­կա­լու­թյու­նից, զու­գա­րան­նե­րից, կո­վի ջեր­մաս­տի­ճա­նից։ Ի դեպ, այդ ձեր­բա­կա­լու­թյան առն­չու­թյամբ կր­կին ին­քը ան­մե­ղու­թյան կան­խա­վար­կա­ծը խախ­տեց, ա­սում է՝ կա­շառք է վերց­րել, ի՞նչ գի­տի, դա­տա­րա­նը ո­րո­շում կա­յաց­րե՞լ է։
-Ինչ­քա՞ն ժա­մա­նակ կա­րող է իշ­խա­նու­թյունն այս­պի­սի անօ­րի­նա­կան ճա­նա­պարհ­նե­րով ա­ռաջ ըն­թա­նալ։
-Ըստ էու­թյան, Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյուն չկա, երկ­րում տի­րում է ա­նար­խիա։ Սա կա­պա­նյան ա­սու­լի­սին Փա­շի­նյանն ան­ձամբ ար­ձա­նագ­րեց, որ ՀՀ-ում այ­սօր իշ­խա­նու­թյուն գո­յու­թյուն չու­նի։ Մի կող­մից գործ ու­նենք մի մար­դու հետ, ո­րը իշ­խա­նու­թյան ծա­վա­լա­պաշ­տա­կան մո­տե­ցում ու­նի, մյուս կող­մից ու­նենք իշ­խա­նու­թյուն, ո­րը ո­րո­շում չի կա­րող կա­յաց­նել և ա­նար­խիկ վի­ճակ է ստեղ­ծել երկ­րում։ Օ­րի­նակ, Ա­մուլ­սա­րի հետ կապ­ված հարց են տա­լիս, Փա­շի­նյանն ա­սում է, թե ա­յո, ճա­նա­պար­հը փակ է, դա չի բխում կա­ռա­վա­րու­թյան միջ­նա­ժամ­կետ շա­հե­րից, անտ­րա­մա­բա­նա­կան է, հետևա­պես կա­րե­լի է ա­սել, որ ճա­նա­պարհն ա­նօ­րի­նա­կան են փա­կել, բայց ին­քը չի կա­րո­ղա­նում այդ ճա­նա­պար­հը բա­ցել։ Սա նշա­նա­կում է, որ պե­տու­թյան ղե­կա­վարն ան­զոր է։ Երբ ժա­մա­նա­կին Սերժ Սարգ­սյա­նին ա­սում էր, թե նա չի տի­րա­պե­տում ի­րա­վի­ճա­կին, ի­րա­կա­նում այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյա­նը հա­յաս­տա­նյան ի­րա­վի­ճա­կին չի տի­րա­պե­տում։ Նա իշ­խա­նու­թյուն չու­նի ու ինչ­քան ժա­մա­նակ կշա­րու­նա­կի ձեռ առ­նել և ի­րեն, և ՀՀ քա­ղա­քա­ցուն, կախ­ված է ըն­թա­ցիկ զար­գա­ցում­նե­րից։ Կար­ծում եմ, շատ շու­տով մենք կու­նե­նանք ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ և նոր իշ­խա­նու­թյուն։
-Հա­սու­նա­ցե՞լ է նոր ընտ­րու­թյուն­նե­րի հրա­մա­յա­կա­նը, ի՞նչ զար­գա­ցում­ներ են հան­գեց­նե­լու դրան։
-Կար­ծում եմ, որ նույ­նիսկ դա ար­դեն ու­շա­ցել է։
-Իշ­խա­նու­թյանն այ­լընտ­րան­քա­յին ու­ժեր կա՞ն, որ կա­րո­ղա­նան մտ­նել այդ պայ­քա­րի մեջ և քա­ղա­քա­կան հա­ջո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագ­րել։
-Կա­րող ենք մի բան ար­ձա­նագ­րել. այ­սօր Հա­յաս­տա­նում կա իշ­խա­նու­թյուն, ո­րը կա­ռա­վա­րե­լու ու­նակ չէ։ Եր­կու տա­րի ֆոր­մալ ա­ռու­մով ձևա­վոր­ված է իշ­խա­նու­թյուն՝ կա­ռա­վա­րու­թյուն և խոր­հր­դա­րան, ո­րը դար­ձել է ծաղր ու ծա­նա­կի ա­ռար­կա, չի կա­րող ի­րա­կա­նաց­նել սահ­մա­նադ­րու­թյամբ ի­րեն վե­րա­պահ­ված ի­րա­վունք­նե­րը։ Այն է՝ օ­րեն­սդ­րա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րը, վե­րա­հաս­կո­ղու­թյուն։ ԱԺ-ի հիմ­նա­կան գոր­ծա­ռույ­թը վար­չա­պե­տին, կա­ռա­վա­րու­թյա­նը վե­րահս­կելն է, բայց տե­սե՞լ եք մի դեպք, երբ ԱԺ-ն կա­ռա­վա­րու­թյան հան­դեպ վե­րահս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­րել։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի եղ­բոր տղան` տխ­րահռ­չակ Վա­հագն Հո­վա­կի­մյա­նը, Նի­կոլ Փա­շի­նյա­նի անգ­լե­րե­նի դա­սա­տուն, բազ­մա­թիվ այլ մար­դիկ, ո­րոնք տար­րա­կան գրա­գի­տու­թյուն չու­նեն, կա­րո՞ղ են վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան հան­դեպ։ Ան­շուշտ, ոչ։ Հետևա­պես այ­սօր չու­նենք իշ­խա­նու­թյուն կամ ու­նենք խոր­հր­դա­րան, որն իր սահ­մա­նադ­րա­կան լիա­զո­րու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու ու­նակ չէ։ Հի­մա թող­նե՞նք, որ սրանք մնան մինչև ընդ­դի­մա­դիր դաշ­տը ձևա­վոր­վի։ Այդ­պես չի լի­նե­լու։
-Ա­սել է` մի կող­մից լիա­զո­րու­թյուն­նե­րը չկա­տա­րող իշ­խա­նու­թյուն, մյուս կող­մից այ­լընտ­րան­քի բա­ցա­կա­յու­թյուն։ Ի՞նչ ա­նել։
-Այ­սօր Հա­յաս­տա­նում բազ­մա­թիվ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ կան, ո­րոնք կա­րող են պա­տաս­խա­նատ­վու­թյուն վերց­նել։ Հա­յաս­տա­նում կան և նոր են ձևա­վոր­վում քա­ղա­քա­կան ու­ժեր, կու­սակ­ցու­թյուն­ներ։ Այս ա­մե­նի հա­մադր­մամբ կա­րող են լի­նել ընտ­րու­թյուն­ներ, ո­րոնց կմաս­նակ­ցեն բո­լո­րը. և նոր ստեղծ­ված միա­վո­րում­նե­րը, և նախ­կի­նում քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լած­նե­րը։ Կան շատ ան­հատ­ներ էլ, ո­րոնք պատ­րաստ են իշ­խա­նու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը վերց­նե­լու և ի­րա­կա­նաց­նե­լու։
-Ե՞րբ եք հա­վա­նա­կան հա­մա­րում ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րը։ Հնա­րա­վոր կլի­նի՞ ան­ցն­ցում անց­նել այս փու­լը։
-Հա­յաս­տանն ար­դեն եր­կու տա­րի է ցն­ցու­մա­յին ի­րա­վի­ճա­կում է։ Էլ ի՞նչ պի­տի լի­նի մեզ, որ ար­ձա­նագ­րենք, որ այդ վի­ճա­կում ենք։ Պի­տի կրի­տի­կա­կան վի­ճա­կու՞մ հայ­տն­վենք, հե­տո դա զգանք։ ՈՒ­նենք երկ­րի ղե­կա­վար, ո­րը «սա­մա­դուր» է, իշ­խա­նու­թյուն չու­նի, ծա­վա­լա­պաշ­տա­կան նկր­տում­ներ ու­նի, ինչն ար­դեն ցն­ցու­մա­յին ի­րա­վի­ճակ է։ Այս հան­րաք­վեն ևս մեկ ա­ռիթ է, որ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցին իր ան­վս­տա­հու­թյու­նը հայտ­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Դրա­նից հե­տո ա­վե­լի մեծ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ կլի­նեն ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ։ Չեմ ու­զում կան­խա­տե­սում­ներ ա­նել, բայց վս­տահ եմ, որ հան­րաք­վեից կարճ ժա­մա­նակ հե­տո ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ կլի­նեն։
Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 8710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ