Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրա­նում դեռ եր­կար ժա­մա­նակ չեն ի­ջեց­նի վրե­ժի կար­միր դրոշ­նե­րը

Իրա­նում դեռ եր­կար ժա­մա­նակ չեն ի­ջեց­նի վրե­ժի կար­միր դրոշ­նե­րը
28.02.2020 | 11:26
Չոր­րորդ. Ի­րա­քի հարևան Սի­րիա­յում տե­ղա­բաշխ­ված ռու­սա­կան եր­կու ռազ­մա­բա­զա­յում ծա­ռա­յում է մի քա­նի հա­զար ռուս զին­վո­րա­կան։ Հուն­վա­րի 7-ի ի­րա­նա­կան հար­ված­նե­րի նա­խօ­րյա­կին ա­վիա­ցիա­յի և ՀՕՊ-ի ու­ժերն ա­պա­հո­վում էին ՌԴ նա­խա­գահ Պու­տի­նի թռիչ­քը Սի­րիա։ Իսկ հուն­վա­րի 7-ի ե­րե­կո­յան նա ար­դեն Սի­րիա­յից Թուր­քիա թռավ։ Ռազ­մա­կան փոր­ձա­գետ­ներն ու մաս­նա­գետ­նե­րը հայտ­նել են «Մոս­կովս­կի կոմ­սո­մո­լեց» («ՄԿ») թեր­թին, որ ՌԴ ա­ռաջ­նոր­դի ինք­նա­թի­ռի թռիչ­քի անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար Սի­րիա­յում ռու­սա­կան «Հմեյ­միմ» ա­վիա­բա­զա­յի և Տար­տու­սի ծո­վա­յին բա­զա­յի անձ­նա­կազ­մե­րը բարձր պատ­րաս­տու­թյան են անց­նում։ Հաշ­վի առ­նե­լով ԱՄՆ-ի և Ի­րա­նի միջև լար­վա­ծու­թյան ու­ժե­ղա­ցու­մը՝ Սի­րիա­յում ռու­սա­կան զոր­քե­րը հա­վա­նա­բար ու­ժե­ղաց­րել են զգո­նու­թյու­նը։ Չէ՞ որ ի­րա­վի­ճա­կից կա­րող են օգտ­վել Սի­րիա­յում մինչև վերջ չջախ­ջախ­ված ա­հա­բե­կիչ­նե­րը։ «Հմեյ­միմն» ու Տար­տու­սը պաշտ­պա­նող C-400 ԶՀՀ-նե­րը կա­րող են հետևել օ­դա­յին ի­րադ­րու­թյա­նը 600 կմ շա­ռավ­ղով։ Զե­նի­թա­յին հա­մա­լի­րը կա­րող է նպա­տա­կը խո­ցել մինչև 400 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա։ Հայ­տա­րար­վել է, որ Սի­րիա­յում ՌԴ բա­զա­նե­րը հետևել ու հետևում են ի­րադ­րու­թյա­նը Ի­րա­քում ԱՄՆ-ի բա­զա­նե­րի վրա ի­րա­նա­կան հար­ձա­կում­նե­րից հե­տո։ Բայց որ­քան հի­շում ենք, ոչ ոք չի փոր­ձել Սի­րիա­յում գտն­վող ռուս զին­ծա­ռա­յող­նե­րից ի­մա­նալ, թե նրանց ինչ է հայտ­նի Ի­րա­նի հր­թի­ռա­յին հար­ված­նե­րի և ա­մե­րի­կա­ցի­նե­րին հասց­րած վնա­սի մա­սին։
ՈՒ­զում ենք ներ­կա­յաց­նել օ­դա­տիե­զե­րա­կան պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տի ռազ­մա­կան փոր­ձա­գետ, հա­տուկ նշա­նա­կու­թյան զե­նի­թահր­թի­ռա­յին զոր­քե­րի նախ­կին պետ (Մոսկ­վա­յի օկ­րու­գի ՌՕՈՒ և ՀՕՊ, 2007-09 թթ.), պա­հես­տի գն­դա­պետ Սեր­գեյ Խա­տի­լյո­վի կար­ծի­քը, ո­րը նա հայտ­նել է նույն «ՄԿ»-ին. «Կար­ծում եմ, որ ի­րան­ցի­նե­րը հար­ված են հասց­րել այն­քան հան­կար­ծա­կի և անս­պա­սե­լի, որ տա­րա­ծաշր­ջա­նում ԱՄՆ-ի ՀՕՊ-ի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը չի գոր­ծել։ ԱՄՆ-ի ՀՕՊ-ի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին ոչ ոք չի խո­սում, բո­լո­րը լռում են։ Քա­նի՞ հր­թիռ են խփել և խփե՞լ են ար­դյոք։ Հաշ­վի առ­նե­լով, որ ի­րա­նա­կան բա­լիս­տիկ հր­թիռ­նե­րը ԱՄՆ-ի ՀՕՊ-ի վե­րահս­կո­ղու­թյան գո­տում գտն­վում են 1 րո­պեից էլ պա­կաս, ա­պա, բնա­կա­նա­բար, ազ­դա­րա­րու­մը չի գոր­ծել, և հրա­մա­նա­տա­րա­կան կե­տե­րից թի­րախ­նե­րը չեն նշ­վել։ ՈՒս­տի հնա­րա­վոր է, որ ՀՕՊ-ի հա­մա­լիր­նե­րից հրաձ­գու­թյուն չի ե­ղել»։ Ռուս փոր­ձա­գե­տը հի­շեց­րել է, որ ԱՄՆ-ի բա­զա­նե­րի կազ­մում կան ՀՕՊ-ի հաս­տի­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­ներ։ Որ­պես կա­նոն, դրանք 1-2 զե­նի­թահր­թի­ռա­յին մարտ­կոց­ներ են՝ հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան «Patriot» հա­մա­լիր­նե­րով։ Բա­ցի դրա­նից, կան «Սթին­գեր» տի­պի շար­ժա­կան ԶՀՀ-ներ։ Ցա­մա­քա­յին ու­ժե­րի կազ­մում կան օ­դա­յին ի­րադ­րու­թյան մա­սին տար­բեր կա­պու­ղի­նե­րով կա­ռա­վար­ման ու տե­ղե­կաց­ման ան­շարժ կե­տեր։ Օգ­տա­գործ­վում են նաև հե­ռա­վոր ռա­դիո­տե­ղո­րոշ­ման և նշա­նառ­ման ABAKC ինք­նա­թիռ­ներ։ Սաու­դյան Ա­րա­բիան ու­նի այդ­պի­սի 7 ինք­նա­թիռ, ո­րոնք ակ­տի­վո­րեն կի­րառ­վում են ԱՄՆ-ի ղե­կա­վա­րած դա­շին­քի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Գն­դա­պետ Խա­տի­լյո­վը շա­րու­նա­կել է. «ՀՕՊ-ի ու­ժե­րում հա­տուկ դեր ու­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը։ Իմ կար­ծի­քով, այն Ի­րա­քում ա­մե­րի­կա­ցի­նե­րի թույլ օ­ղակն է։ Սի­րիա­յում մեր ՀՕՊ հա­մա­լիր­նե­րը հետևում են ի­րադ­րու­թյա­նը։ Հար­ված­նե­րի ստույգ ար­դյունք­նե­րը հայտ­նի կդառ­նան 1-2 օ­րից ոչ շուտ։ Այժմ բո­լորն սպա­սում են Ի­րա­նի հար­ված­նե­րի եր­րորդ ա­լի­քին, հե­տո՝ չոր­րորդ։ Հար­ված­ներն սկս­վե­ցին Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան պա­հից։ Ի­րան­ցի­նե­րը ցույց են տա­լիս, որ պլա­նա­վո­րում են նա­խա­տես­ված նպա­տա­կա­կե­տե­րի խո­ցու­մը։ Նրանք կի­րա­ռում են ռազ­մար­վես­տի բո­լոր տար­րե­րը, չեն կրկ­նե­լու, այլ մշ­տա­պես փո­խե­լու են մար­տա­վա­րու­թյու­նը»։
Խա­տի­լյո­վի ա­սա­ծից հետևում է, որ ա­ռա­ջին գի­շե­րա­յին հար­վա­ծից հե­տո ե­ղել է նաև հար­ված­նե­րի երկ­րորդ ա­լի­քը 15 հր­թիռ­նե­րով, ո­րոն­ցից 11-ը, ինչ­պես հաս­տա­տում են և Ի­րա­նից, և ԱՄՆ-ից, խո­ցել են ի­րենց թի­րախ­նե­րը։ Հուն­վա­րի վեր­ջին ա­մե­րի­կա­ցի­նե­րը խոս­տո­վա­նե­ցին, որ Ի­րանն ար­ձա­կել է 19 հր­թիռ, ո­րոն­ցից 17-ը խո­ցել են նպա­տա­կը։ Մենք ստու­գել ենք. իս­կա­պես ե­ղել է հար­ված­նե­րի երկ­րորդ ա­լի­քը, ո­րի մա­սին լռում է Թրամ­փը, ընդ ո­րում՝ փետր­վա­րին, երբ իմ­փիչ­մեն­թի հար­ցով դե­մոկ­րատ­նե­րի հետ վե­ճում ար­դեն «հաղ­թել» էր։ Բայց լռում են նաև Թեհ­րա­նի պաշ­տո­նա­կան դեմ­քե­րը։ ՈՒս­տի ա­ռա­ջար­կում ենք չշ­տա­պել Ի­րա­նի հր­թի­ռա­յին զոր­քե­րի հաս­ցեին ար­հա­մար­հա­կան գնա­հա­տա­կան տա­լիս։ Ի­զուր չէ, որ գն­դա­պետ Խա­տի­լյո­վը, որ­պես մաս­նա­գետ, սպա­սում է հր­թի­ռա­յին հար­ված­նե­րի և եր­րորդ, և չոր­րորդ ա­լիք­նե­րին։ Նախ­կին զե­նի­թա­հար-հր­թի­ռա­հա­րը հենց այդ­պես կգոր­ծեր և հա­մոզ­ված է, որ նույն տրա­մա­բա­նու­թյամբ կգոր­ծեին նաև ի­րան­ցի հր­թի­ռա­հար­նե­րը։ Իսկ մենք ա­վե­լաց­նենք, քն­նար­կե­լով, թե ի­րան­ցի­ներն ին­չու են «նա­խազ­գու­շաց­րել Ի­րա­քին», «ու՞ր են զո­հե­րը», և ին­չու էին փոր­ձա­գետ­նե­րը փոր­ձում վեր­լու­ծել միայն Այն էլ Ա­սա­դի բա­զա­յի հր­թի­ռա­կո­ծու­մը։ Հենց այս­տեղ բո­լո­րը լռում են այն մա­սին, որ հր­թի­ռա­յին հար­ված­նե­րի ա­ռա­ջին ա­լի­քի ժա­մա­նակ թի­րախ­ներ են խոց­վել նաև Էր­բի­լի (Ի­րա­քյան Քր­դաս­տան) ա­մե­րի­կյան բա­զա­յում։ Ա­հա և նոր վար­կա­ծի ծնուն­դը հենց ըն­թեր­ցող­նե­րի աչ­քի ա­ռաջ. հար­ձա­կու­մը Այն էլ Ա­սա­դի վրա, թե­կուզ նրա վրա ա­վե­լի շատ հր­թիռ­ներ են գնա­ցել, հնա­րա­վոր է նաև՝ ոչ բա­լիս­տիկ, կա­րող էր լի­նել կեղծ հար­ված՝ ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու հա­մար։ Եվ ի­րան­ցի­նե­րը կե­տա­յին հար­ված­նե­րով սպան­ված­նե­րի ու վի­րա­վոր­նե­րի թի­վը, և հենց ա­մե­րի­կա­ցի­նե­րի, հասց­րել են այն 48 զոհ­ված­նե­րի և 75 վի­րա­վոր­նե­րի թվին, ին­չի մա­սին հուն­վա­րի 9-ին հայտ­նել էր անվ­տան­գու­թյան գծով ի­րան­ցի փոր­ձա­գետ Հո­սեյն Ղա­սե­մին և հենց Էր­բի­լի բա­զա­յի մա­սին։ Ի դեպ, հա­մա­ցան­ցում լու­սա-տե­սան­կար­ներ են տա­րած­վում միայն Այն էլ Ա­սա­դի բա­զա­յի մա­սին, իսկ Էր­բի­լի վե­րա­բե­րյալ բա­ցար­ձակ լռու­թյուն է, մինչ­դեռ Էր­բի­լում ոչ միայն պար­զա­պես ԱՄՆ-ի բա­զան է, այլ նաև հե­տա­խու­զա-դի­վեր­սիոն են­թա­կա­ռույ­ցը, ընդ ո­րում՝ ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Իս­րա­յե­լի։
Ս. Խա­տի­լյո­վի կար­ծի­քով, ԱՄՆ-ի բա­զա­նե­րին ի­րա­նա­կան հար­ված­նե­րի պատ­մու­թյու­նը հող է ստեղ­ծում ա­մե­րի­կյան «Patriot» զե­նի­թա­յին հա­մա­լիր­նե­րը ճշգ­րիտ գնա­հա­տե­լու հա­մար. «Նրանց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը կա­րող է զրո­յա­կան լի­նել։ Ի­րա­նի օ­դա­յին հար­ձակ­ման մի­ջոց­նե­րի դեմ մար­տա­կան ար­դյու­նա­վետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար ա­մե­րի­կա­ցի­նե­րը պետք է ստեղ­ծեն հա­կաօ­դա­յին ու հա­կահր­թի­ռա­յին պաշտ­պա­նու­թյան հա­մա­կարգ և կազ­մա­կեր­պեն ՀՕՊ-ի ու ՀՀՊ-ի ու­ժե­րի և մի­ջոց­նե­րի մար­տա­կան ար­դյու­նա­վետ ղե­կա­վա­րում։ ԱՄՆ-ի զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր թե­րու­թյու­նը պաշտ­պա­նու­թյան ժա­մա­նակ զոր­քե­րի մար­տա­կան փոր­ձի բա­ցա­կա­յու­թյունն է։ Իսկ ԱՄՆ-ի ՀՕՊ-ի ու­ժերն ի­րենց գո­յու­թյան ըն­թաց­քում դեռ ոչ մե­կին չեն պաշտ­պա­նել. ոչ Կո­րեա­յում՝ 50-ա­կան­նե­րին, ոչ Վիետ­նա­մում` 60-ա­կան­նե­րին։ Հենց ա­մե­րի­կյան ՀՕՊ-ի թե­րու­թյուն­նե­րը կա­րող են ԱՄՆ-ին հետ պա­հել Ի­րա­նի դեմ ակ­տիվ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ սկ­սե­լուց»։
Ին­չու՞ սպան­վեց գե­նե­րալ Սո­լեյ­մա­նին։ Այս հար­ցը բոր­բո­քում են հիմ­նա­կա­նում Թեհ­րա­նի և Վա­շինգ­տո­նի միջև գաղտ­նի «գոր­ծար­քի» մա­սին վար­կա­ծի կողմ­նա­կից­նե­րը։ Կար­ծես բա­վա­րար չէ այն, որ «պատ­վի­րա­տուն» ե­ղել է Իս­րա­յե­լը՝ ան­հան­գս­տա­ցած այն բա­նից, որ Ի­րա­նի օգ­նու­թյամբ ի­րա­քյան «Քա­թաիբ Հզ­բո­լահ» խմ­բա­վոր­ման ջո­կատ­նե­րը ներ­թա­փան­ցում են Սի­րիա­յի Գո­լա­նի բար­ձունք­նե­րի մեր­ձա­կա շր­ջան­նե­րը։ Բայց ԱՄՆ-ի կող­մից պե­տա­կան ա­հա­բեկ­չու­թյան գոր­ծո­ղու­թյանն Իս­րա­յե­լի մաս­նակ­ցու­թյա­նը կաս­կա­ծող­նե­րի վար­կա­ծի էու­թյունն այն է, թե իբր «բո­լո­րին» (ով­քե՞ր են նրանք, նաև հան­գու­ցյալ գե­նե­րա­լի ծա­ռա­յա­կից­ներն ու ըն­կեր­նե՞­րը) ձեռն­տու է ե­ղել «Քոդ­սի» հրա­մա­նա­տա­րին «վե­րաց­նե­լը»։ Մեջ­բե­րենք ո­րոշ բա­ներ թեր­թե­րում ու կայ­քե­րում ա­ռա­տո­րեն մա­տուց­վող նյու­թե­րից. «Սո­լեյ­մա­նին սկ­սեց իր խա­ղե­րը տալ և դրանք ար­դեն չէր հա­մա­ձայ­նեց­նում Ի­րա­նի բարձ­րա­գույն քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան հետ։ Ի­հար­կե, Թեհ­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րող էին կա­լա­նա­վո­րել նրան, սա­կայն այդ քայ­լը սխալ կհաս­կաց­վեր սե­փա­կան բնակ­չու­թյան կող­մից և կհան­գեց­ներ բնակ­չու­թյան քա­ղա­քա­կան-հո­գե­բա­նա­կան պա­սի­վաց­ման։ Այդ պատ­ճա­ռով «ու­րա­ցո­ղի» սցե­նա­րի փո­խա­րեն ա­ռա­ջարկ­վել է «նա­հա­տա­կի» սցե­նա­րը, ո­րով շա­հագր­գռ­ված են նաև ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ո­րով­հետև Սո­լեյ­մա­նին վա­ղուց էր նրանց լար­ման մեջ պա­հում իր ակ­տի­վու­թյամբ ու ստեղ­ծած ցան­ցով։ Բո­լորն ստա­ցել են ի­րենց բա­ժի­նը, այդ թվում՝ Թրամ­փը և Թեհ­րա­նը։ ՈՒս­տի լար­վա­ծու­թյու­նը կա­րե­լի է թու­լաց­նել և անց­նել նախ­կին բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին»։
Նախ, բա­նակ­ցու­թյուն­ներ չեն լի­նի, մինչև ԱՄՆ-ը չկա­տա­րի Ի­րա­նի նախ­նա­կան պայ­ման­նե­րը գո­նե 90 %-ով, ո­րոն­ցում ա­ռաջ­նա­հերթն են տա­րա­ծաշր­ջա­նից ԱՄՆ-ի զոր­քե­րի հե­ռա­նա­լը, «զղ­ջու­մը» և 2015 թ. «մի­ջու­կա­յին գոր­ծար­քին» վե­րա­դառ­նա­լը։ Երկ­րորդ. բո­լոր վեր­լու­ծա­բան­նե­րին ա­ռա­ջար­կում ենք թեր­թել Ի­րա­նի վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րի պատ­մու­թյան է­ջե­րը, հատ­կա­պես ի­րա­նա-ի­րա­քյան պա­տե­րազ­մից հե­տո։ Որևէ մե­կը կա­րո՞ղ է պն­դել, թե այդ երկ­րի ներ­սում զին­վո­րա­կան­նե­րի և քա­ղա­քա­կան-կրո­նա­կան վեր­նա­խա­վի միջև չեն լի­նում տա­րըն­թեր­ցում­ներ ու փո­խա­դարձ թե­րի­մա­ցու­թյուն­ներ։ Լի­նում են, ընդ ո­րում շատ ա­վե­լի բարձր ու կոշտ մա­կար­դա­կում, քան ըն­դա­մե­նը հա­տուկ ջո­կա­տի, թե­կուզ և ԻՀՊԿ-ի կազ­մի հրա­մա­նա­տա­րի մա­կար­դակն է։ Ե՛վ գե­նե­րալ Մոհ­սեն Ռե­զա­յին է ե­ղել ԻՀՊԿ-ի հրա­մա­նա­տար, և՛ գե­նե­րալ Ռա­հիմ Սեֆևին, և՛ նա­խորդ ղե­կա­վար, գե­նե­րալ Ա­լի Ջաա­ֆա­րին. գու­ցե ինչ-որ մե­կը կար­ծում է, թե նրան­ցից գո­նե մե­կը և գո­նե մեկ ան­գամ «հար­ցեր» չի՞ ու­նե­ցել գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րի, այ­սինքն՝ ա­յա­թո­լա Խա­մե­նեիի հետ։ ՈՒ­նե­ցել է։ Բայց Ի­րա­նում գեր­հո­գա­տա­րու­թյամբ են վե­րա­բեր­վում ի­րենց գե­նե­րա­լա­կազ­մին, նույ­նիսկ ե­թե քաղ­գոր­ծիչ­նե­րը «վե­ճեր» ու­նեն գե­նե­րալ­նե­րի հետ։ Իսկ ե­թե ի­րան­ցի­նե­րը լի­նեին չար­չիա­բար շռայլ և, ա­սենք, «զո­հա­բե­րեին» Ի­րա­նի պաշտ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար և «Քոդս» ջո­կա­տի նախ­կին հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Ահ­մադ Վա­հի­դիին, ո­րի նկատ­մամբ 2007 թվա­կա­նից, ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի պա­հան­ջով, «Ին­տեր­պո­լը» մի­ջազ­գա­յին հե­տա­խու­զում էր հայ­տա­րա­րել, բայց Ի­րա­նը մտա­դիր չէ նրան հանձ­նե­լու, ինչ­պես նաև «նա­հա­տակ սար­քե­լու»։
Որ­տե՞ղ է տրա­մա­բա­նու­թյու­նը։ Երկ­րի ղե­կա­վա­րու­թյան հետ տա­րա­ձայ­նու­թյուն­ներ ու­նե­ցած գե­նե­րալ Սեֆևին ևս «նա­հա­տակ» չի սարք­վել։ Ընդ­հա­կա­ռա­կը, եր­կար տա­րի­ներ հենց նա է ա­յա­թո­լա Խա­մե­նեիի գլ­խա­վոր ռազ­մա­կան խոր­հր­դա­կա­նը և նույ­նիսկ՝ գլ­խա­վոր վտան­գը Թուր­քիա­յի հա­մար. 2016 թ. հենց նա է ե­լույթ ու­նե­ցել Ան­կա­րա­յի և ան­ձամբ Էր­դո­ղա­նի հաս­ցեին թա­փան­ցիկ սպառ­նա­լիք­նե­րով։ Իսկ գե­նե­րալ Ռե­զա­յին նույ­նիսկ ու­ժե­րը փոր­ձել է քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ՝ Ի­րա­նի նա­խա­գա­հի թեկ­նա­ծու է ե­ղել և չի թաքց­նում, որ ընդ­դի­մա­դիր է ներ­կա­յիս նա­խա­գահ Ռո­հա­նիին։ Ամ­փո­փե­լով՝ չծեծ­ված միտք հայտ­նենք. Ի­րա­նի ներ­սի այս կամ այն երևույ­թի մա­սին եզ­րա­հան­գում­ներ ա­նե­լու, ա­ռա­վել ևս՝ ի­րա­նա­կան ար­դի ի­րա­կա­նու­թյան մեջ ինչ-որ բան հաս­կա­նա­լու հա­մար չպետք է մտա­ծել, թե 2020-ի Ի­րա­նը 1933-45 թթ. նա­ցիս­տա­կան Գեր­մա­նիան է, որ­տեղ հան­գիստ կա­րող էին մի գի­շե­րում սե­փա­կան ձեռ­քով դա­տաս­տան տես­նել Ռյո­մի ՍԴ ջո­կատ­նե­րի բազ­մա­թիվ զի­նյալ­նե­րի հետ, «ավ­տով­թա­րում» սպա­նել փա­ռա­բան­ված զին­վո­րա­կա­նի կամ գոր­ծա­րա­րի, այ­նու­հետև մեծ պա­տիվ­նե­րով թա­ղել որ­պես «ա­րիա­ցի հե­րոս­նե­րի»։ Ի­րա­նը Գեր­մա­նիան չէ, ա­ռա­վել ևս՝ նա­ցիս­տա­կան Եր­րորդ ռայ­խը, ին­չը փոր­ձում են ա­պա­ցու­ցել և աշ­խար­հին նման կար­ծիք պար­տադ­րել ԱՄՆ-ը և Իս­րա­յե­լը։ Վեր­ջին 40 տա­րում ի­րան­ցի գե­նե­րալ­նե­րը զոհ­վել են միայն պա­տե­րազմ­նե­րում (ի­րա­նա-ի­րա­քյան, սի­րիա­կան, ի­րա­քյան հա­կաա­հա­բեկ­չա­կան, մար­տե­րը սահ­ման­նե­րին ա­հա­բե­կիչ­նե­րի կամ թմ­րա­նենգ­նե­րի դեմ և այլն), ինչ­պես նաև ԱՄՆ-ի կամ Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կող­մից առևան­գում­նե­րի հետևան­քով։ Իսկ նրանց, ով­քեր չեն հա­վա­տում ի­րենց զի­նակ­ցի ու զեն­քի եղ­բոր հա­մար վրեժ լու­ծե­լու ի­րան­ցի գե­նե­րալ­նե­րի մտադ­րու­թյան ան­կեղ­ծու­թյա­նը, հի­շեց­նենք, որ ում էլ պատ­կա­նեն խոս­քե­րը, ե­թե դրանք աս­վել են Ղու­մում, դա ար­դեն հրա­ման է, ո­րով­հետև Ղու­մը պար­զա­պես քա­ղաք չէ, այն Ի­րա­նի և շիա­կան աշ­խար­հի սր­բա­վայրն է, սուրբ քա­ղաք Ղումն է։ Եվ քա­նի որ ա­յա­թո­լա Խա­մե­նեին ժո­ղովր­դի ա­ռաջ ա­սել է. «Այս գի­շեր մենք նրանց ապ­տակ հասց­րինք, բայց վրե­ժը բո­լո­րո­վին այլ բան է», ա­պա աշ­խար­հը կտես­նի այդ «այլ բա­նը»։ Բա­ցի դրա­նից, վրե­ժի ու հա­տուց­ման կար­միր դրոշ­ներն ա­ռաջ­վա պես ծա­ծան­վում են Ի­րա­նում ու ոչ միայն Քեր­մա­նի՝ Սո­լեյ­մա­նիի ծնն­դա­վայ­րի մզ­կի­թի վե­րևում։ Սպա­սենք ի­րա­նա­կան գե­նե­րա­լա­կազ­մի խոս­տա­ցած «ռազ­մա­կան մեծ գոր­ծո­ղու­թյան» շա­րու­նա­կու­թյան մա­սին լու­րե­րին։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 6820

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ