Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրան, Մեր­ձա­վոր Արևելք, Արևմուտք. ե­րա­զե­լը վնաս չէ

Իրան, Մեր­ձա­վոր Արևելք, Արևմուտք. ե­րա­զե­լը վնաս չէ
17.03.2020 | 00:27
Այժմ՝ ևս մեկ նր­բու­թյան մա­սին։ Հի­շեց­նենք, որ 2019 թ. նո­յեմ­բե­րի 9-ին ի­րա­նա­կան ՀՕՊ-ի ու­ժե­րը, ո­րոնք ա­պա­հո­վում էին Ի­րա­նի հա­րա­վի Բեն­դեր Է­մոմ Հո­մեյ­նի քա­ղա­քի անվ­տան­գու­թյու­նը, խփել էին Բահ­րեյ­նի տա­րած­քից ար­ձակ­ված իս­րա­յե­լա­կան ԱՕԹՍ։ Այդ ժա­մա­նակ ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը նշել էին. «Ա­նօ­դա­չու սար­քը տե­ղե­կու­թյուն­ներ էր հա­վա­քում իս­րա­յե­լա­կան ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան «Մոս­սադ» ծա­ռա­յու­թյան հա­մար։ Սար­քը պետք է ու­սում­նա­սի­րեր այն շր­ջա­նը, ո­րի վրա­յով թռ­չում էր, և պար­զեր, թե ինչ­քան ժա­մա­նա­կում Ի­րա­նը կար­ձա­գան­քեր դրա երևա­լուն։ Բայց այն գործ­նա­կա­նում ան­մի­ջա­պես խփ­վել է՝ չհասց­նե­լով խո­րա­նալ Ի­րա­նի տա­րած­քում»։ Ինչ­քան հի­շում ենք, ամ­ռա­նը ո՛չ Ի­րա­նը, ո՛չ Ի­րա­քը չեն խփել իս­րա­յե­լա­կան այն ա­նօ­դա­չու սար­քե­րը, ո­րոնք Ի­րա­քի ու Սի­րիա­յի սահ­մա­նին սպա­նում էին շիա աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րին։ Բայց և՛ հան­գու­ցյալ ալ Մու­հան­դի­սը, և՛ Ի­րա­նի դի­վա­նա­գի­տա­կան աղ­բյուր­նե­րը ¥և՛ Ռու­սաս­տա­նում, և՛ Հա­յաս­տա­նում¤ պն­դում էին, որ իս­րա­յե­լա­կան ա­նօ­դա­չու սար­քերն ար­ձակ­վել են Ադր­բե­ջա­նի տա­րած­քից։ Չենք ու­զում չհիմ­նա­վոր­ված են­թադ­րու­թյուն­ներ ա­նել, բայց հա­մա­ձայ­նեք, որ այն­տեղ, որ­տեղ Իս­րա­յե­լը բա­զա­ներ ու­նի և՛ Ի­րա­նի, և՛ Ի­րա­քի դեմ ա­նօ­դա­չու սար­քեր ար­ձա­կե­լու հա­մար, հա­վա­նա­բար այն­տեղ ու­նի նաև ռա­դիոէ­լեկտ­րո­նա­յին պայ­քա­րի ¥ՌԷՊ¤ մի­ջոց­ներ, ո­րոնց հնա­րա­վոր ազ­դե­ցու­թյան մա­սին Թեհ­րա­նի օ­դա­նա­վա­կա­յա­նի շր­ջա­նի ՀՕՊ հա­մա­կար­գե­րի վրա խո­սել է վե­րը հի­շա­տակ­ված գե­նե­րալ Ա­լի Աբ­դա­լա­հին։ Եվ տար­բե­րու­թյուն չկա՝ այդ ազ­դե­ցու­թյունն ի­րա­կա­նաց­վել է ա­մե­րի­կյա՞ն թե՞ իս­րա­յե­լա­կան ՌԷՊ-ի հա­տուկ մի­ջոց­նե­րով։
Հը, խոր­տակ­վե՞ց Ի­րա­նի չա­րա­կամ­նե­րի ևս մեկ ե­րա­զան­քը։ «Սև արկ­ղերն» ա­ռայժմ լռում են, ինչ­պես լռում են նաև արևմտյան փոր­ձա­գետ­նե­րը, ո­րոնք ստանձ­նել էին դրանց տվյալ­նե­րի վեր­ծա­նու­մը։ Եվ լռե­լու են. փետր­վա­րին Ի­րա­նը հաս­կաց­րեց ՈՒկ­րաի­նա­յին, թե ին­չու։ Լռեց նաև ՈՒկ­րաի­նա­յի նա­խա­գահ Վլա­դի­միր Զե­լենս­կին, որն սկզ­բում պա­հան­ջում էր «բո­լո­րին կա­խել», իբր՝ նե­րո­ղու­թյու­նը բա­վա­րար չէ։ Իսկ Կա­նա­դա­յի վար­չա­պետ Ժյուս­տեն Թրյու­դո­յի բա­ցա­հայտ հա­կաա­մե­րի­կյան շշպ­ռան­քից հե­տո... Ժա­մա­նա­կը չէ՞, որ ԱՄՆ-ը և Իս­րա­յելն ի­րենք ազն­վա­բար խոս­տո­վա­նեն ի­րենց մեղ­քը և պատ­մեն, թե ինչ­պես է ի­րեն­ցից մե­կը «հար­վա­ծի տակ դրել» ուկ­րաի­նա­կան ինք­նա­թի­ռը։ Ի­զուր չէր, որ ռու­սա­կան ԶԼՄ-նե­րում կար­ծիք հայ­տն­վեց, թե իսկ և իսկ այդ­պես է խփ­վել ռու­սա­կան ՌԷՊ-ի «Իլ-20» օ­դա­նա­վը Սի­րիա­յի եր­կն­քում 2018 թ. սեպ­տեմ­բե­րի 17-ին։ Այն ժա­մա­նակ ՌԴ ՊՆ-ն դրա հա­մար կոշտ կեր­պով և բաց տեքս­տով մե­ղադ­րեց հենց Իս­րա­յե­լին։ Դա­տե­լով ա­մե­րի­կա­ցի­նե­րի և իս­րա­յել­ցի­նե­րի խուլ լռու­թյու­նից՝ աշ­խար­հը չի կա­րող գրե­թե 180 մար­դու կոր­ծան­ման հա­մար խղ­ճի խայ­թի և պա­տաս­խա­նատ­վու­թյան գի­տակց­ման դրսևոր­ման հույս ու­նե­նալ։ Ա­հա թե ևս ինչն է հիշ­վում։ ՈՒկ­րաի­նա­կան ա­վիաըն­կե­րու­թյան պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ե­թե­րում հայ­տա­րա­րե­ցին. «Պար­զա­պես մեր ինք­նա­թի­ռը ոչ անհ­րա­ժեշտ պա­հին հայ­տն­վեց ոչ անհ­րա­ժեշտ տե­ղում»։ Այս ար­տա­հայ­տու­թյու­նը շատ բան է ա­սում։ Հարցն այն է, թե ին­չու, փոր­ձե­լով «ստ­վեր գցել» ՀՕՊ-ի ռու­սա­կան ար­տադ­րու­թյան մի­ջո­ցի, ԻՀՊԿ-ի օ­դա­տիե­զե­րա­կան ու­ժե­րի «ա­րյուն­ռուշտ» զին­ծա­ռա­յող­նե­րի, հետևա­բար՝ նաև ողջ ԻՀՊԿ-ի կամ ողջ Ի­րա­նի վրա, ի­րա­նա­կան ՀՕՊ հա­մա­կար­գի վրա «ար­տա­քին ազդ­ման» կազ­մա­կեր­պիչ­նե­րը ո­րո­շե­ցին ընտ­րել հենց ուկ­րաի­նա­կան ինք­նա­թի­ռը, ո­րը թռ­չում էր հենց Կա­նա­դա, և ո­րի ուղևոր­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը, ըստ քա­ղա­քա­ցիու­թյան և ծագ­ման, հենց ի­րան­ցի էր։
Եվ վեր­ջին ե­րա­զանք­նե­րը. տես­նու՞մ ես, աշ­խարհ, շատ քիչ է մնա­ցել։ Հա­կա­կա­ռա­վա­րա­կան կար­գա­խոս­նե­րով փո­ղոց են դուրս գա­լիս Ի­րա­նի սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րը ¥իբր ուկ­րաի­նա­կան ինք­նա­թի­ռի պատ­ճա­ռով¤, իսկ ԻՀՊԿ-ն «դար­ձյալ կրակ է բա­ցում հենց ի­րան­ցի­նե­րի վրա»։ Բանն այն է, որ այս­տեղ Արևմուտ­քը չէ, և, օ­րի­նակ, Իս­րա­յե­լում լավ կլի­ներ հի­շեին, թե ինչ­քան կոշտ ու վճ­ռա­կա­նո­րեն են այդ երկ­րում ճնշ­վում ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րի, ընդ ո­րում՝ ոչ միայն ա­րաբ­նե­րի, այլև հրեա­նե­րի, ընդ ո­րում՝ ոչ միայն մահ­մե­դա­կան ա­րաբ­նե­րի, այլև քրիս­տո­նյա ա­րաբ­նե­րի բո­ղոք­նե­րը։ Սադ­րան­քի կամ նույ­նիսկ ու­ժա­յին­նե­րի սպա­նու­թյան փոր­ձով ու­ղեկց­վող ցան­կա­ցած հա­կաիշ­խա­նա­կան գոր­ծո­ղու­թյան ճնշ­ման ե­ղա­նա­կը և՛ շա­հե­րի, և՛ իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ­վա Ի­րա­նում, բնույ­թով նման է «Տյա­նան­մեն հրա­պա­րա­կի» ¥Չի­նաս­տան¤ կամ Իս­րա­յե­լի անվ­տան­գու­թյան ու­ժե­րի ե­ղա­նա­կին։ Եվ դա օ­բյեկ­տիվ ու օ­րի­նա­չափ է. Արևելքն արևելք է և եր­բեք չի շաղ­կապ­վի Արևմուտ­քին՝ սո­վո­րեց­նում էր անգ­լիա­ցի նշա­նա­վոր հե­տա­խույզ և գրող Ռե­դյարդ Կիպ­լին­գը։ Հաս­կա­նա­լու և գի­տակ­ցե­լու հա­մար, որ Ի­րա­նը ոչ մի «փա­կու­ղում» չի գտն­վում, և ա­մեն ինչ ¥բա­ցա­ռու­թյամբ ուկ­րաի­նա­կան «Բոին­գի» կոր­ծան­ման¤ ըն­թա­նում է հենց Ի­րա­նի գլ­խա­վոր ծրագ­րով ¥առն­վազն Մեր­ձա­վոր Արևել­քում¤, բո­լոր կողմ­նա­կի, պատ­կե­րա­վոր ա­սած՝ Ի­րա­նի հետ «ընդ­հա­նուր սահ­ման չու­նե­ցող» ան­ձինք պետք է պար­զա­պես գերզ­գույշ լի­նեն ի­րենց կան­խա­գու­շա­կում­նե­րում ու բա­ցա­հայտ աղմ­կա­րա­րու­թյան մեջ, որ բու­մե­րան­գը հան­կարծ չսկ­սի հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ թռ­չել։
Պատ­կե­րաց­րեք, որ Ի­րա­նում չկա այն, ին­չը նշ­վել էր հուն­վա­րին. «այս ան­գամ ցու­ցա­րար­նե­րին պաշտ­պա­նում են կա­ռա­վա­րող հա­մա­կար­գի ներ­սի ո­րոշ ու­ժեր, և շու­տով վկա կլի­նենք Ի­րա­նի վար­չա­կար­գի փո­փո­խու­թյան»։ Ո՛չ։ ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք, թե հուն­վա­րի 15-ին ինչ է ա­սել նա­խա­գահ Ռո­հա­նին. երկ­րի զին­վո­րա­կան­նե­րը պետք է նե­րո­ղու­թյուն խնդ­րեն միայն ուկ­րաի­նա­կան օ­դա­նա­վը սխալ­մամբ խփե­լու մեղ­քը ժա­մա­նա­կին չխոս­տո­վա­նե­լու հա­մար։ Թեև կար­ծում ենք, որ գե­նե­րալ Աբ­դա­լա­հիի և գն­դա­պետ Խա­տի­լյո­վի ա­սած­նե­րի հի­ման վրա մենք վե­րը հա­մո­զիչ կեր­պով ցույց ենք տվել, որ այդ օ­դա­նա­վի կոր­ծան­ման պատ­ճառ­նե­րը լիո­վին պարզ­ված չեն։ Այ­նու­հետև Ռո­հա­նին ա­սել է, որ իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենց քա­ղա­քա­ցի­նե­րին պետք է վե­րա­բեր­վեն ազն­վու­թյամբ ու վս­տա­հու­թյամբ։ ՈՒղևո­րա­տար օ­դա­նա­վի կոր­ծան­ման պա­տաս­խա­նա­տու­նե­րը պետք է բա­ցատ­րեն, թե հատ­կա­պես ինչն է ող­բեր­գու­թյան պատ­ճառ դար­ձել։ Նա ի­րան­ցի­նե­րին ազ­գա­յին միաս­նու­թյան կոչ է ա­րել օ­դա­յին ա­ղե­տից հե­տո երկ­րում ծա­գած բո­ղոք­նե­րի ֆո­նին։ Կո­չը հն­չել է կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ժա­մա­նակ, ո­րը հե­ռար­ձակ­վում էր ու­ղիղ ե­թե­րում։ «Մար­դիկ ցան­կա­նում են, որ իշ­խա­նու­թյուն­ներն ի­րենց վե­րա­բեր­վեն ան­կեղ­ծո­րեն, ազն­վո­րեն և վս­տա­հու­թյամբ»,- ա­սել է Ռո­հա­նին՝ զին­վո­րա­կան­նե­րին կոչ ա­նե­լով նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լու։ Հա­վա­նա­բար խոս­քը ևս մեկ հրա­պա­րա­կա­յին նե­րո­ղու­թյան մա­սին է. ոչ թե ինք­նա­թի­ռի, այլ մեղ­քը ժա­մա­նա­կին չըն­դու­նե­լու։ Այ­սինքն՝ բա­ցա­ռա­պես Ի­րա­նի ժո­ղովր­դի ա­ռաջ, ոչ թե, ա­սենք, Կա­նա­դա­յի կամ ՈՒկ­րաի­նա­յի։ Ըն­թեր­ցող­ներն զգու՞մ են Ռո­հա­նիի՝ ոչ թե Ի­րա­նի ներ­սին ¥մեր զին­վո­րա­կան­նե­րը կա­րող են նե­րում խնդ­րել միայն ի­րա­նա­կան ժո­ղովր­դի ա­ռաջ՝ «ժա­մա­նա­կին մեղ­քը չըն­դու­նե­լու» հա­մար¤, այլ դր­սին ուղղ­ված կոշ­տու­թյան և այն հեր­թա­կան հա­կաի­րա­նա­կան քա­րոզ­չու­թյան ա­լի­քի միջև, ո­րը կր­կին սկ­սել էր ծա­վալ­վել, բայց այժմ դա­տա­պարտ­ված է մա­րե­լու այն բա­նից հե­տո, երբ Կա­նա­դա­յի վար­չա­պետ Թրյու­դոն ԱՄՆ-ին մե­ղադ­րեց ուկ­րաի­նա­կան ինք­նա­թի­ռում Կա­նա­դա­յի քա­ղա­քա­ցի­նե­րի կոր­ծան­ման հա­մար հա­վա­սար պա­տաս­խա­նատ­վու­թյան մեջ։ Հու­սանք, որ՝ ա­յո, զգում են...
Անց­նենք ա­ռաջ։ Եր­կու-ե­րեք հա­րյուր «ու­սա­նող­ներ» Թեհ­րա­նում ինչ-որ բա­նե՞ր են գո­ռա­ցել։ Հա, ի՞նչ ա­նենք։ Ի­րա­նի թշ­նա­մի­նե­րին մենք բա­րե­հո­գա­բար թույլ ենք տա­լիս հա­մա­րել, որ բո­ղո­քա­վոր­նե­րը նույ­նիսկ 1-2 հա­զա­րից ա­վե­լի են ե­ղել։ Եվ դրանք Ի­րա­նի ժո­ղո­վու՞րդն են։ Մեր կար­ծի­քով, Ի­րա­նի ժո­ղո­վուրդն այն 25 մի­լիո­նից ա­վե­լի մար­դիկ են, ո­րոնք, «Fars News» գոր­ծա­կա­լու­թյան տվյալ­նե­րով, գե­նե­րալ Սո­լեյ­մա­նիի թաղ­մա­նը մաս­նակ­ցել են Ի­րա­նի միայն հինգ քա­ղաք­նե­րում՝ Ահ­վա­զում, Մաշ­հա­դում, Թեհ­րա­նում, Ղու­մում և Քեր­մա­նում։ Իսկ սգո մի­ջո­ցա­ռում­ներն ընդ­գր­կել են ոչ թե մի քա­նի հա­րյուր ու­սա­նող­նե­րի, այլ ողջ Ի­րա­նը։ Ի­րա­նի ժո­ղո­վուրդն են նաև Թեհ­րա­նի ու­սա­նող­նե­րը, ո­րոնք հուն­վա­րի 14-ին հս­կա­յա­կան քա­նա­կու­թյամբ դուրս ե­կան եր­թե­րի ու բո­ղո­քի ցույ­ցե­րի. խոսքն այն նույն Թեհ­րա­նի Շա­հիդ Բե­հեշ­տիի ան­վան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող­նե­րի և աս­պի­րանտ­նե­րի մա­սին է, ո­րոնց Արևմուտ­քում և Իս­րա­յե­լում սկ­սե­ցին ներ­կա­յաց­նել որ­պես Ի­րա­նում հա­նուն Արևմուտ­քի հաղ­թա­նա­կի ոտ­քի ե­լած «հե­ղա­փո­խու­թյան կենտ­րո­նի» մաս­նա­կից­ներ։ Ծի­ծա­ղե­լի չէ՞։ Եվ ի­զուր, ե­թե ծի­ծա­ղե­լի չէ։ Մենք կբե­րենք պարզ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­ներ, իսկ ըն­թեր­ցող­ներն ի­րենք կկա­տա­րեն հա­մա­պա­տաս­խան հաշ­վարկ­նե­րը և կո­րո­շեն, թե ով­քեր են ի­րա­կա­նում Ի­րա­նի ժո­ղո­վուր­դը. այն ու­սա­նող­նե՞­րը ¥կամ ոչ ու­սա­նող­նե­րը¤, ո­րոնք հուն­վա­րի 12-ին Թեհ­րա­նի մի շարք փո­ղոց­ներ պղ­ծե­ցին ի­րենց «պա­րե­րով՝ ոս­կոր­նե­րի վրա», թե՞ այն ու­սա­նող­ներն ու աս­պի­րանտ­նե­րը, ո­րոնք ի պա­տաս­խան դուրս ե­կան հուն­վա­րի 14-ին։ Ներ­կա­յումս Շա­հիդ Բե­հեշ­տիի ան­վան հա­մալ­սա­րա­նում ի­րա­կա­նաց­վում են բա­կա­լավ­րիա­տի 199, մա­գիստ­րա­տու­րա­յի 632 և աս­պի­րան­տու­րա­յի 257 ծրագ­րեր։ Դրան­ցում զբաղ­ված է 17,5 հա­զար մարդ, ո­րոն­ցից բա­կա­լավ­րիա­տում՝ 8,6 հա­զար, մա­գիստ­րա­տու­րա­յում՝ 7,3 հա­զար, աս­պի­րան­տու­րա­յում՝ 1,5 հա­զար հո­գի։ Դա­տե­լով ու­սա­նող­նե­րի հուն­վա­րի 14-ի եր­թե­րի լու­սան­կար­նե­րից՝ վիթ­խա­րի հոս­քում այդ բու­հից հաս­տատ 10 հա­զա­րից ա­վե­լի բո­ղո­քե­լու։ Նրանք ի­րենց ցա­սումն էին ար­տա­հայ­տում այն «բո­ղո­քա­վոր­նե­րի» դեմ, ո­րոնք փո­ղոց էին դուրս ե­կել իբր ուկ­րաի­նա­կան օ­դա­նա­վի կոր­ծան­ման դեմ բո­ղո­քե­լու։ Տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի հիմ­նա­կան պատ­ճառն այն է, որ ու­սա­նող­նե­րի կար­ծի­քով, ա­պօ­րի­նի հա­վաք­նե­րը քա­ղա­քա­ցի­նե­րին վտան­գի տակ են դնում փո­ղոց­նե­րում, որ­տեղ օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը վա­յե­լող ո­րոշ տար­րեր օգտ­վում են ի­րա­վի­ճա­կից ու կրակ բա­ցում ան­ցորդ­նե­րի վրա, որ­պես­զի ոս­տի­կա­նու­թյա­նը մե­ղադ­րեն բռ­նի գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու մեջ։ Հայ­րե­նա­սեր ու­սա­նող­նե­րը դժ­գոհ են նաև Արևմուտ­քի և Իս­րա­յե­լի վարձ­կան­նե­րի կար­գա­խոս­նե­րից՝ դրանք ան­վա­նե­լով հա­կա­նոր­մա­տի­վա­յին, ան­նոր­մալ, պա­ռակ­տո­ղա­կան։
Ի­րա­նում «հա­կա­կա­ռա­վա­րա­կան ե­լույթ­ներ» չկան նաև հի­մա, թեև փետր­վա­րի 19-ից ի­րան­ցի­նե­րը հուզ­վում են. կո­րո­նա­վի­րուս է, տա­րեց­նե­րը չեն դի­մա­նում ու մա­հա­նում են։ Թվում էր՝ հար­մար ա­ռիթ է կա­ռա­վա­րու­թյան դեմ գոր­ծո­ղու­թյուն­ներն ու­ժե­ղաց­նե­լու հա­մար։ Բայց նման բան չկա, թեև Ի­րա­նի զին­վո­րա­կան­նե­րը կո­րո­նա­վի­րուսն ար­դեն գնա­հա­տում են որ­պես ԱՄՆ-ի հար­ձա­կում։ Մար­տի 5-ին Ի­րա­նի ԻՀՊԿ-ի հրա­մա­նա­տար, բրի­գա­դա­յին գե­նե­րալ Հո­սեյն Սա­լա­մին պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րել է. «Այ­սօր մենք պայ­քա­րում ենք Covid-19 կո­րո­նա­վի­րու­սի դեմ, ո­րը հա­վա­նա­բար ԱՄՆ-ի կեն­սա­բա­նա­կան զենքն է և տա­րած­վել է նախ Չի­նաս­տա­նում, այ­նու­հետև Ի­րա­նում և այլ եր­կր­նե­րում»։ Եվ Ի­րա­նի ժո­ղո­վուր­դը հա­վա­տում է ԻՀՊԿ-ին. բո­լո­րը պատ­րաստ են օգ­նե­լու զին­վո­րա­կան­նե­րին ու բու­ժաշ­խա­տող­նե­րին այդ վա­րա­կի դեմ պայ­քա­րում, ոչ մե­կը չի կանգ­նում «փո­ղոց­նե­րում» ու ո­չինչ չի բղա­վում։ Իսկ մենք ըն­դգ­ծենք. փառք Աստ­ծո, որ փետր­վա­րին ու մար­տի սկզ­բին Արևմուտ­քից և Իս­րա­յե­լից չհա­մար­ձակ­վե­ցին «կան­խա­գու­շա­կել», թե «շու­տով Ի­րա­նում իշ­խա­նա­փո­խու­թյուն կլի­նի»։
Եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րից ձեռն­պահ կմ­նանք, բայց ա­սենք. զոհ­ված ազ­գա­յին հե­րոս Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի հի­շա­տա­կը հար­գած 25 մլն մար­դիկ հու­սա­լի ա­պա­ցույց են, որ Ի­րա­նի ժո­ղո­վուր­դը պաշ­տում է իր ԻՀՊԿ-ն և իր հե­րոս­նե­րին։ Եվ դա հու­սա­լի ե­րաշ­խիք է, որ Ի­րա­նի վար­չա­կար­գը, ժո­ղովր­դի օ­ժան­դա­կու­թյամբ, կկա­րո­ղա­նա հաղ­թա­հա­րել այս բարդ օ­րե­րը։ Հա­մա­ձայ­նեք՝ կշեռ­քի մի նժա­րին Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան վար­չա­կար­գի հա­րյու­րա­վոր, ան­գամ հա­զա­րա­վոր, թե­կուզ տաս­նյակ կամ հա­րյուր­հա­զա­րա­վոր հա­կա­ռա­կորդ­ներն են, մյու­սին՝ երկ­րի ղե­կա­վա­րու­թյա­նը և ԻՀՊԿ-ին պաշտ­պա­նող տաս­նյակ­մի­լիո­նա­վոր­նե­րը։ Եվ շատ հեշտ է հաս­կա­նալ, որ այդ 25 մի­լիո­նը շատ ա­վե­լի է ան­գամ այն 1 մլն ընդ­դի­մա­դիր­նե­րից, ո­րոնք «զբոս­նում» էին Թեհ­րա­նում 2009 թ. «կա­նաչ հե­ղա­փո­խու­թյան» ժա­մա­նակ, իսկ հի­մա մեզ բա­ցա­հայտ ա­պա­տե­ղե­կու­թյուն են հրամց­նում իբր Ի­րա­նում «շու­տա­փույթ իշ­խա­նա­փո­խու­թյան» մա­սին։ Բայց անհ­րա­ժեշտ է միշտ մա­տը պա­հել և՛ Ի­րա­նի, և՛ ողջ տա­րա­ծաշր­ջա­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի զար­կե­րա­կի վրա։ Ընդ ո­րում, հի­շե­լով, որ, սկ­սած Հնդ­կա­կան օվ­կիա­նո­սի հյու­սի­սա­յին մա­սից, Ի­րա­նի կող­քին կանգ­նել և կանգ­նած են Ռու­սաս­տանն ու Չի­նաս­տա­նը, ո­րոնք նաև փետր­վա­րի երկ­րորդ կե­սին ու մար­տի սկզ­բին միա­սին աշ­խա­տում են կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի հաղ­թա­հար­ման ուղ­ղու­թյամբ, ո­րոնք պատ­րաստ­վում են հա­մա­գոր­ծակ­ցե­լու նաև Աֆ­ղանս­տա­նում։
Սեր­գեյ ՇԱ­ՔԱՐ­ՅԱՆՑ
Դիտվել է՝ 8195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ