Իշխանությանը նվիրաբերած գումարները գործարարները ժողովրդից են հետ գանձում
24.03.2020 | 00:15
Ամենայն հայոց խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնես գործունեությունն այս օրերին ծաղկում է ապրում: Սուպերմարկետների ամենախոշոր ցանցի սեփականատերը, որ նախկին իշխանությունների ժամանակ իրեն քննադատող ու այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին «մեր ախպեր»-ով էր դիմում, իշխանափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ խոշոր գումար է փոխանցել Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին: Չար լեզուներն ասում են, որ Ալեքսանյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի երեկույթին նույնպես գումար է փոխանցել, ու հիմա, ըստ երևույթին, առիթը բաց չի թողնում իշխանությանը նվիրաբերած գումարը ժողովրդի միջոցով հետ գանձելու: Ցավոք, այս իշխանությանը նվիրածը ժողովրդի քթերից բերելու հարցում Ալեքսանյանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ: Իսկ նրա ընտանիքին պատկանող դեղատները (հանրապետության մյուս դեղատների նման) այս օրերին աստղաբաշխական թվերով են վաճառում բժշկական դիմակները, ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը: Եթե մինչև կորոնավիրուսը դիմակն արժեր 20-50 դրամ, ապա ամեաէժանն այժմ 250 դրամ է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը «Իրատեսի» հետ զրույցում թեև վստահեցրեց, որ ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը 44 անուն պարենային ապրանքների, դիմակների, ախտահանիչ նյութերի գների և պաշարների մոնիտորինգ է իրականացնում, բայց և նշեց՝ գների վերահսկողության առումով իրենք ոչինչ անել չեն կարող: Նորից Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում մի քանի օր առաջ վարունգն ու պոմիդորը վաճառվել են կիլոգրամը 4000 ու 6000 դրամով:
«Հարկ ենք համարում ընդգծել, որ հանձնաժողովը շուկայում գները կարգավորելու իրավասություն կամ գործառույթ չունի: Մեր դիտանցումների նպատակն է բացահայտել տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումները, մասնավորապես գերիշխող դիրքի չարաշահումներն ու հակամրցակցային համաձայնությունները, և խախտումներ արձանագրելու դեպքում անպայմանորեն վարույթներ կհարուցվեն այդ տնտեսավարողների նկատմամբ: Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները շուտով կհրապարակվեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Սուպերմարկետներցից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ հնդկաձավարը, օրինակ, թանկացել է 80, մսամթերքի տարբեր տեսակներ՝ մինչև 450 դրամով: «Պարենային ապրանքներից թանկացել են հատկապես այն մթերքները, որ պիտանիության ավելի երկար ժամկետ ունեն, օրինակ, կիսաեփած ու կիսաապխտած երշիկները, նրբերշիկները և այլն: Թանկացել են ալյուրն ու ձեթը, «սալը», հավկիթը և այլն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: «Իրատեսը» տեղեկացավ նաև, որ սուպերմարկետներից շատերը թանկացրել են նաև այն ապրանքների գները, որ դեռ ամիսներ առաջ են պահեստավորել ու հիմա, օգտվելով մարդկանց խուճապի մատնվելու հանգամանքից, օրինակ դեռ երկու-երեք ամիս առաջ ձեռք բերած ալյուրը ավելի բարձր գնով են վաճառում:
Փաստորեն, այս պահին թիվ մեկ խուճապ տարածողը պետությունն է, որ անբարեխիղճ, տմարդի ու գծուծ գործարարի «վզից չի բռնում», «ասֆալտին չի ծեփում», «թաթիկները չի կտրում» ու չի ասում՝ «հանգիստ վեր ընկի տեղդ», «հպարտ ու արժանապատիվ» իմ քաղաքացուն խաբելու իրավունք չունես դու:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ