Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պա­րետն ԱԺ գոր­ծըն­կեր­նե­րից դժ­գոհ է ե­ղել

Պա­րետն ԱԺ գոր­ծըն­կեր­նե­րից դժ­գոհ է ե­ղել
03.04.2020 | 00:20
Հա­մա­ճա­րա­կա­յին հիմ­քով պայ­մա­նա­վոր­ված ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նակ հե­ռա­խո­սա­զան­գե­րով մարդ­կանց տե­ղայ­նաց­նե­լու օ­րեն­քի նա­խա­գիծն Ազ­գա­յին ժո­ղո­վը 2-րդ փոր­ձից հե­տո միայն կա­րո­ղա­ցավ ըն­դու­նել: Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար հույժ կարևոր այս նա­խա­գի­ծը, ո­րին ընդ­դի­մա­դիր­նե­րը գաղտ­նալ­սումն օ­րի­նա­կա­նաց­նող բնու­թագ­րու­մը տվե­ցին, խոր­հր­դա­րա­նի հա­վա­նու­թյանն ար­ժա­նա­ցավ բա­ցա­ռա­պես մե­ծա­մաս­նու­թյան մի­ջո­ցով: «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» ու «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյուն­նե­րը թեև չմաս­նակ­ցե­ցին քվեար­կու­թյա­նը, բոյ­կո­տե­ցին, ու օ­րի­նա­գի­ծը չըն­դուն­վեց, բայց մե­ծա­մաս­նու­թյու­նը, ըստ երևույ­թին` պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի հրա­հան­գով, երկ­րորդ ան­գամ օ­րա­կարգ բե­րեց այն: Իշ­խա­նա­կան «Իմ քայ­լին», չգի­տես ին­չու, խս­տա­գույնս վր­դո­վեց­րել էր ընդ­դի­մու­թյան միաս­նա­կան գոր­ծե­լաոճն ու նա­խագ­ծի տա­պա­լու­մը: Նույն օր­վա ըն­թաց­քում մինչ երկ­րորդ ան­գամ ար­տա­հերթ նիստ կհ­րա­վիր­վեր, «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­ներն ակ­տիվ քն­նար­կում­նե­րի մեջ էին մի­մյանց հետ: Նրանք խումբ-խումբ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Լի­լիթ Մա­կուն­ցի, պե­տա­կան-ի­րա­վա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Վլա­դի­միր Վար­դա­նյա­նի աշ­խա­տա­սե­նյակ էին գնում ու գա­լիս: «Ին­չո՞ւ եք այս­քան խա­ռը, անտ­րա­մա­դիր»,- հարց­րինք «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կին: «Դե ինչ­պես խա­ռը չլի­նենք, երբ 88-հո­գա­նոց ֆրակ­ցիան մի նա­խա­գիծ չի կա­րո­ղա­նում անց­կաց­նել: Ո­րոշ մար­դիկ հա­վես չէին ա­րել նիս­տին ներ­կա լի­նե­լու, ինչ­պե՞ս չջ­ղայ­նա­նաս»,- պա­տաս­խա­նեց նա:
«Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ իմ­քայ­լա­կան­նե­րի վե­րա­բեր­մունքն օ­րեն­քի նկատ­մամբ միան­շա­նակ չէ: Պատ­գա­մա­վոր­ներ կան, որ ակն­հայ­տո­րեն դեմ են ար­տա­հայտ­վել հենց ամ­բիո­նի մո­տից ու խու­սա­փել են մաս­նակ­ցել քվեար­կու­թյա­նը: Պե­տա­կան-ի­րա­վա­կան հանձ­նա­ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Ան­նա Կոս­տա­նյա­նը, օ­րի­նակ, օ­րի­նագ­ծին ձեռն­պահ է քվեար­կել: Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ այս առն­չու­թյամբ ան­ձամբ Տիգ­րան Ա­վի­նյանն է զրույց ու­նե­ցել «Իմ քայ­լի» իր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, ու տես­նե­լով, որ ա­ռա­ջին իսկ ան­գա­մից այն անց­կաց­նել հնա­րա­վոր չե­ղավ, ո­րո­շել է ներ­կա լի­նել երկ­րորդ ար­տա­հերթ նիս­տին, որ գո­նե իր ներ­կա­յու­թյու­նից սաստ­վեն պատ­գա­մա­վոր­նե­րը: Մինչ երկ­րորդ ան­գամ ար­տա­հերթ գու­մա­րե­լը, երբ պատ­գա­մա­վոր­նե­րը մոտ 40 րո­պե սպա­սում էին, որ քվո­րու­մի հա­մար անհ­րա­ժեշտ 67 պատ­գա­մա­վոր գրանց­վի, Ա­վի­նյա­նը հենց նիս­տե­րի դահ­լի­ճում թեժ խո­սակ­ցու­թյուն է ու­նե­ցել նաև ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի հետ: Եր­կար-բա­րակ, վր­դով­ված խո­սել են, հե­տո փոխ­վար­չա­պե­տը, ձեռքն օ­դում թափ տա­լով, հե­ռա­ցել է: Պա­րե­տը, ըստ երևույ­թին, դժ­գո­հել է, որ նա­խա­գիծն անց­կաց­նե­լու հա­մար ինքն է ան­ձամբ խոր­հր­դա­րան ե­կել:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ