Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Թատ­րո­նի ա­ռեղծ­վա­ծը նրա կեն­դա­նի շփ­ման և հա­ղոր­դակց­ման մեջ է»

«Թատ­րո­նի ա­ռեղծ­վա­ծը նրա կեն­դա­նի շփ­ման և հա­ղոր­դակց­ման մեջ է»
03.04.2020 | 01:49
Մնա տա­նը, թատ­րոն նա­յիր: Խոս­քը հե­ռուս­տա­թատ­րո­նի մա­սին չէ: Այս օ­րե­րին տա­նը նս­տած կա­րե­լի է հետևել թա­տե­րա­կան ան­ցու­դար­ձին, թան­գա­րան­նե­րի ցու­ցադ­րու­թյուն­նե­րին, հա­մերգ լսել: Ինչ­պե՞ս են այս ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րում բե­մի մար­դիկ: Թե­մա­յի շուրջ զրու­ցել ենք Վա­նա­ձո­րի Հով­հան­նես Ա­բե­լյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի դե­րա­սան ԷԴԳԱՐ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻ հետ:
-Ֆորս­մա­ժո­րա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում ան­գամ կարևոր­վում է մշա­կույ­թի դե­րը: Թատ­րո­նը մարդ­կանց օգ­նում է՝ ապ­րել, լա­ցել, ծի­ծա­ղել: Թատ­րո­նի հիմ­քում կեն­դա­նի շփումն է: Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի պա­րա­գա­յում ար­գել­վեց հենց կեն­դա­նի շփու­մը: Ինչ­պե՞ս ինք­նա­կազ­մա­կերպ­վե­ցին թատ­րոն­նե­րը: Դժ­վար չէ՞ թատ­րոն-հան­դի­սա­տես կա­պը պա­հել հե­ռա­հար, վիր­տուալ շփ­ման մի­ջո­ցով:
-Ա­յո, մի ան­տե­սա­նե­լի միկ­րոբ կա­րո­ղա­ցավ փո­խել ամ­բողջ աշ­խար­հի ըն­թաց­քը, և թատ­րո­նի հար­ցում բա­ցա­ռու­թյուն չե­ղավ: Փոր­ձե­ցինք անց­նել առ­ցանց հար­թակ, բայց, մեկ է, թատ­րո­նի ա­ռեղծ­վա­ծը նրա կեն­դա­նի շփ­ման և հա­ղոր­դակց­ման մեջ է: Շնոր­հա­կա­լու­թյուն մեր հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի պա­տաս­խա­նա­տու Գոռ Փե­լե­շյա­նին, որ ա­ռա­վե­լա­գույնս ակ­տիվ է պա­հում թատ­րո­նի ֆեսյ­բու­քյան է­ջը՝ թա­տե­րա­սեր­նե­րին ներ­կա­յաց­նե­լով ու­շագ­րավ նյու­թեր, լու­սան­կար­ներ, տե­ղե­կու­թյուն­ներ, ար­խի­վա­յին տե­սագ­րու­թյուն­ներ և այլն:
-Այս օ­րե­րին թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­ներ էին հե­ռար­ձա­կում հա­մա­ցան­ցով: Որ­քան գի­տեմ, Վա­նա­ձո­րի դրա­մա­տի­կա­կան թատ­րոնն էլ միա­ցավ դրան: Ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում ներ­կա­յաց­ման ցու­ցադր­ման այդ կեր­պին:
-Շատ լավ, սրա­նով մի քա­նի հարց է լուծ­վում. նախ հան­դի­սա­տեսն առ­նում է իր կա­րո­տը թատ­րո­նից (թեև ո­չինչ չի փո­խա­րի­նի կեն­դա­նի մթ­նո­լոր­տին), թատ­րո­նը հի­շեց­նում է իր ներ­կա­յա­ցում­նե­րի մա­սին, և վեր­ջա­պես, սա հնա­րա­վո­րու­թյուն է թատ­րո­նից հե­ռու մարդ­կանց այ­ցե­քարտ տա­լու, հա­ղոր­դա­կից դարձ­նե­լու թատ­րո­նի գե­ղեց­կու­թյանն ու կա­խար­դան­քին:
-Ինք­ներդ կա­րո­ղա­նու՞մ եք հե­տևել պա­րե­տի հրա­հանգ­նե­րին, դժ­վա­րու­թյուն­ներ, խն­դիր­ներ ա­ռաջ չե՞ն գա­լիս:
-Ես իմ տե­սա­կով մի քիչ ան­կար­գա­պահ եմ ու այդ­քան էլ չի ստաց­վում հետևել հրա­հանգ­նե­րին։ Գու­ցե դրա­նից է, որ շատ խն­դիր­ներ չեմ ու­նե­նում:
-Մար­դիկ հնա­րա­միտ են, միշտ ապ­րե­լու կերպ են գտ­նում: Ի՞նչ եք ա­րել այս ըն­թաց­քում դուք՝ մե­կու­սա­ցու­մը ճիշտ օգ­տա­գոր­ծե­լու հա­մար:
-Այն մե­թոդ­նե­րը, ո­րոն­ցով գու­մար եմ աշ­խա­տում, կաթ­վա­ծա­հար են, բայց ժա­մա­նակն անպ­տուղ չի անց­նում, գիրք եմ կար­դում, ըն­տա­նի­քիս հետ ա­վե­լի շատ ժա­մա­նակ անց­կաց­նում, և շի­նա­րա­րա­կան խն­դիր­ներ կան լու­ծե­լու, նաև դրա­նով եմ զբաղ­վում։
-«Մար­զա­վի­ճա­կը» պահ­պա­նե­լու ա­ռու­մով ի՞նչ վնաս է կրում դե­րա­սա­նը, ո­րը բեմ չի բարձ­րա­նում, փոր­ձե­րի չի գնում, չի խա­ղում...
-Դե­րա­սա­նին մար­զա­վի­ճա­կում պա­հե­լու բազ­մա­թիվ մի­ջոց­ներ կան։ Պրակ­տի­կան ան­շուշտ կարևո­րա­գույն գոր­ծոն է, բայց ոչ պա­կաս կարևոր է ինք­նակր­թու­թյու­նը, և այս պա­րա­գա­յում դե­րա­սա­նը կա­րող է հարս­տաց­նել իր տե­սա­կան բա­զան՝ գե­ղար­վես­տա­կան և մաս­նա­գի­տա­կան գր­քեր կար­դա­լով:
-Դուք նաև հե­ռուս­տա­սե­րիալ­նե­րում եք նկա­րա­հան­վել: Այս պա­րա­գա­յում, կա­րե­լի է ա­սել, օգտ­վում են նրանք, ով­քեր սի­րում են տա­նը նս­տած սե­րիալ նա­յել: Ձեր կար­ծի­քով՝ ի՞նչ մասն են կազ­մում նրանք, և մեր սե­րիալ­նե­րում ա­ռա­ջըն­թաց նկատ­վու՞մ է, կա­րո՞ղ են հե­տաք­րք­րել նաև խս­տա­պա­հանջ հան­դի­սա­տե­սին:
-Միևնույն բա­նը տևա­բար տես­նե­լը և լսե­լը ձևա­վո­րում է ճա­շակ: Երբ նոր էր սկս­վում սե­րիա­լար­տադ­րու­թյու­նը, բո­լորս մտա­ծում էինք՝ շու­տով կու­նե­նանք ո­րա­կա­կան ա­ռա­ջըն­թաց և ժա­մա­նա­կի ըն­թաց­քում քա­նա­կը կվե­րած­վի ո­րա­կի, բայց, ցա­վոք, կամ չե­կավ այդ ժա­մա­նա­կը, կամ ե­կավ մա­սամբ։ Սցե­նոգ­րա­ֆիան լսա­րան ա­պա­հո­վե­լու հա­մար հա­ճախ գնում է է­ժան և ոչ ճիշտ մի­ջոց­նե­րի: Հիմ­նա­կան «դե­րա­սա­նա­կազ­մում» պրո­ֆե­սիո­նալ­ներ չեն։ ՈԻ­րա­խա­լի է սա­կայն, որ մեր դա­սա­կան­նե­րի գոր­ծե­րը էկ­րա­նա­վոր­վում են, և դա ար­վում է ո­րա­կով։ Կար­ծում եմ՝ ֆիլ­մար­տադ­րու­թյունն ա­վե­լի լավ վի­ճա­կում է:
-«Ար­տա­վազդ» մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյու­նը չկա­յա­ցավ, թատ­րո­նի օ­րը դի­մա­վո­րե­ցինք հե­ռա­հար: Որ­քան գի­տեմ, դուք նույն­պես ներ­կա­յաց­ված եք ե­ղել «Ար­տա­վազ­դի»: Ո՞ր ան­վա­նա­կար­գում եք ներ­կա­յաց­վել, որ դե­րի հա­մար:
-Ներ­կա­յաց­ված էի «Երկ­րորդ պլա­նի լա­վա­գույն դե­րա­կա­տար» ան­վա­նա­կար­գում՝ Մո­սիի դե­րա­կա­տար­ման հա­մար (Հ. Թու­մա­նյա­նի «Ա­նուշ», բե­մադ­րու­թյու­նը՝ ժող. ար­տիստ Վա­հե Շահ­վեր­դյա­նի)։
-Ի՞նչ տրա­մադ­րու­թյուն, գույ­ներ են տի­րում այս օ­րե­րին Վա­նա­ձո­րում:
-Մինչև այս էլ Վա­նա­ձո­րը չէր ա­ռանձ­նա­նա­նում իր ակ­տի­վու­թյամբ, վա­նա­ձոր­ցի­ներն ար­դեն սո­վոր են պա­սիվ կյան­քի, բայց, ի­հար­կե, ինչ­պես ա­մե­նուր՝ քա­ղա­քում ա­վե­լի նկա­տե­լի է մարդ­կանց պա­կա­սը: Միևնույն է, այն ինձ հա­մար աշ­խար­հի ա­մե­նա­գու­նեղ ու կո­լո­րի­տա­յին քա­ղաք­նե­րից մեկն է։
-Քա­նի որ մի օր անց­նե­լու ենք բնա­կա­նոն կյան­քի ռե­ժի­մին, հա­մա­ռոտ պատ­մեք ծրագ­րե­րի մա­սին: Ի՞նչ ներ­կա­յա­ցում­ներ են սպաս­վում, ինչ ֆիլ­մեր, նա­խագ­ծեր, ո­րոնց դուք մաս­նակ­ցու­թյուն ու­նեք:
-Թատ­րո­նը պետք է գնա վե­րա­նո­րոգ­ման, և ներ­կա­յա­ցում­նե­րի հետ կապ­ված ա­մեն բան չէ, որ հս­տակ է։ Ֆիլ­մե­րում նկա­րա­հան­վե­լու ա­ռա­ջարկ­ներ ա­ռայժմ չկան, բայց ու­ժերս փոր­ձե­լու եմ նաև եր­գար­վես­տում, դրա հետ կապ­ված լուրջ քայ­լեր են ար­վում:
Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ