ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Բատկան սպառնում է ու տոնում

Բատկան սպառնում է ու տոնում
10.04.2020 | 11:18

Այսքան շատ ազատություն Բելառուսը հազվադեպ է ունեցել: Երբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհն ապրում է ճգնաժամային ռեժիմում, 10 միլիոնանոց պետության կարգախոսն է՝ կյանքը շարունակվում է՝ գրում Բարբարա Էրտելը Die Tageszeitung-ում: Քառորդ դար Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ձևացնում է, թե վարակը մի մեծ զիգզագ է արել՝ շրջանցելով իր երկիրը: Կոլտնտեսության նախկին տնօրենը, ում հաճախ ենմ անվանում Եվրոպայի վերջին բռնապետ, որ դեռ պահպանել է մահապատիժը երկրում, սեփական տեսակետն ունի: Բելառուսի մարզադաշտերում ֆուտբոլ են խաղում, հանդիսատեսի համար, մարդկանց մեծ մասն աշխատում է սովորական ռեժիմով:

«Կորոնային» զսպելու համար Լուկաշենկոն արժեքավոր խորհուրդներ է տալիս հայրենակիցներին՝ աշխատել դաշտերում, կանոնավոր սնվել, սաունա գնալ և ստեպ-ստեպ օղի խմել: Նա չի դադարում ընդգծել, որ խոսքը փսիխոզի մասին է, և քննադատում է հարևաններին, որ փակել են Բելառուսի հետ սահմանը: Չափազանց մակերեսային կլինի Լուկաշենկոյի վարքագիծը բացատրել իրականությունից նրա կտրվածությամբ: Ավելի շուտ մենք գործ ունենք Homo sovieticus-ի վերածննդի հետ: 1986-ին Չեռնոբիլի աէկի վթարից հետո սովետական ղեկավարությունը բնակչությանը տեղեկացնելու փոխարեն՝ հնարավորինս թաքցնում էր աղետի իրական մասշտաբները: Մի քանի օր անց միայն մարդկանց տարհանեցին ճառագայթված տարածքներից: Կիևում հազարավոր մարդիկ մայիսի 9-ին հաղթանակի շքերթում քայլարշավում էին: 1991-ին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մոսկվան խուսափեց պատասխանատվությունից, Բելառուսին ու Ուկրաինային թողնելով մենակ հաղթահարել ատոմային վթարի հետևանքները: Հենց նման ցինիկ վերաբերմունք է արտակարգ իրավիճակում դրսևորվում Բելառուսում: Արդեն կա 1066 վարակված, մահացել է «միայն» 13 մարդ, որ արդարացված կասկածներ է հարուցում: Առողջապահության նախարարությունը չունի ճշգրիտ վիճակագրություն: ՊԱԿ-ը Լուկաշենկոյի հրամանով աշխատում է ուժերի լարումով: Սպառնալիքների տակ են ոչ միայն բժիշկները որ կարող են հրապարակել տհաճ ճշմարտությունը այլև հիվանդներն ու հանգուցյալների հարազատները: Ուժեղ ճնշման տակ են քննադատաբար տրամադրված բլոգերները՝ սպառնալիքները, կալանավորումն ու ազատազրկումը սովորական երևույթներ են, մեղադրանքը նույն է՝ «կեղծ լուրերի տարածում»: Դա է Ալեքսանդր Լուկաշենկոյի հակաճգնաժամային կառավարումը: Նրա համար կա շատ ավելի կարևորը՝ այս օրերին Մինսկում տասնյակ հազարավոր զինվորներ մայիսի 9-ի հաղթանակի շքերթի փորձեր են անում: Հավանաբար այս օրերին բելառուսները հաճախ են հիշում իրենց Բատկայի խոսքերը՝ «Ես իմ ժողովրդին քաղաքակիրթ աշխարհի հետևից չեմ տանի»՝ ասել է նա մի անգամ: Գուցե նրան դա այս անգամ էլ հաջողվի, բայց գինը կարող է սարսափելի լինել: Եվ վճարելու են բելառուսները:
Բարբարա Էրտել, | Tageszeitung


Հ.Գ. Ոչ, ոչ և նորից ոչ՝ Բատկան այդքան անսիրտ չէ: Նա ինչ-որ արգելքներ արդեն սահմանել է, նույնիսկ համաձայնել է, որ կարանտինը ճիշտ է, բայց հարց է տվել՝ որ չաշխատենք, ի՞նչ ենք ուտելու: Ու ինքն էլ իր հարցին չի պատասխանել, իմա՝ պատասխանել է, որ պետք է աշխատել, այսինքն՝ կորոնավարակը անվավեր է հայտարարված Բելառուսում, եթե Բատկան կարողանար նաև վարակվածներին առողջացնել ու հարություն տար հանգուցյալներին, նմանը չէր լինի: Բայց նա ընդամենը Եվրոպայի վերջին բռնապետն է, որ չգիտի ինչ անել ու չի անում ոչինչ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5083

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ