Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ում 3 շաբաթում 16,8 մլն մարդ գործազուրկ է դարձել

ԱՄՆ-ում 3 շաբաթում 16,8 մլն մարդ գործազուրկ է դարձել
10.04.2020 | 16:00

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով ԱՄՆում յուրաքանչյուր տասներորդ քաղաքացին անցած երեք շաբաթվա ընթացքում կորցրել է աշխատանքը, հայտնում է ABC News-ը՝ մանրամասնելով, որ միայն անցած շաբաթ 6.6 մլն ամերիկացի դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար:

Անցած երեք շաբաթներին գործազրկության նպաստի համար դիմած քաղաքացիների թիվը կազմել է ռեկորդային ցուցանիշ՝ 16,8 մլն: Սա ԱՄՆ-ում 1948-ից բնակչության կողմից աշխատատեղերի կորստի ամենաամասշտաբային և արագընթաց գործընթացն է: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ գործազրկության այդ մակարդակին հասնելու համար 44 շաբաթ է պահանջվել: Ենթադրվում է, որ այս ամիս ԱՄՆ-ում գործազուրկ կդառնա ևս 20 մլն մարդ: Ըստ մասնագետների՝ բացասական ցուցանիշների աճի դինամիկան կպահպանվի: Մայիսի սկզբին երկրում գործազրկության մակարդակը կարող է հասնել արդեն 15%-ի: Աշխատանքային շուկաները վնաս են կրում են ամբողջ աշխարհում: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 195 մլն աշխատատեղի կորուստ կարձանագրվի: Այս տարի ամբողջ աշխարհում գործազրկության մակարդակը
կտրուկ կբարձրանա: Կարանտինային պայմանների և մեկուսացման հետևանքով կտուժի համաշխարհային աշխատուժի 81%-ը՝ մոտ 2.7 մլրդ մարդ: Oxfam-ի կանխատեսմամբ՝ մոտ կես միլիարդ մարդ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական հետևանքների պատճառով աղքատության մեջ կհայտնվի:

Դիտվել է՝ 842

Մեկնաբանություններ