Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ասադի ու Պուտինի ալյանսը փլուզվում է

Ասադի ու Պուտինի ալյանսը փլուզվում է
17.05.2020 | 10:36

Կրեմլին հոգնեցրել է Սիրիայի նախագահը՝ ասում են ՌԴ ԶԼՄ-ները, բայց նա, հավանաբար, այլընտրանք չունի՝ գրում է Մորից Բաումշտիգերը Tages-Anzeiger-ում: Ասադը թույլ է և ի վիճակի չէ սեփական երկրում ճգնաժամը հաղթահարել՝ գրել է ռուսական РИА ФАН գործակալությունը և մեջբերել է հարցումը, որի շրջանակներում ռուսական հիմնադրամներից մեկը իբր թե հարցում է արել 1000 սիրիացիների, միայն 31% է դրական գնահատել Ասադի աշխատանքը և ցանկություն հայտնել նրա օգտին քվեարկել 2021-ի ընտրություններում: Ձայների 88,7% -ի համեմատությամբ, որ Ասադը ստացել է 2014-ի ընտրություններում, նշանակալից կորուստ է: Այս հայտարարությունների համապատկերում Ասադին ընդդիմադիր ճամբարի արաբական ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Պուտինի համբերությունը սպառվել է իր հավանավորյալի նկատմամբ: Արագ հայտնվեցին նրանց անունները, ում իբր նա մտադիր է նշանակել Դամասկոսում Ասադի փոխարեն՝ «վագր» մականունով գեներալ Սուխել ալ Հասանը, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ահմեդ Ջերբան: Այն, որ ցանկալին ներկայացվում էր իբրև իրականություն՝ տեսակոնֆերանսում ասաց Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին. «Ռուսաստանը դժգոհ է Ասադից, սակայն խնդիրն այն է, որ Ասադին այլընտրանք չի տեսնում»: Դա հայտնի է Դամասկոսում, վերջերս Ասադը նույնիսկ իրեն թույլ տվեց անտեսել Ռուսաստանի ստեղծած հանձնաժողովը, որտեղ սիրիացիները ընդդիմադիր ու կառավարական ճամբարից պետք է անկախ մասնակիցների հետ համատեղ մշակեին նոր Սահմանադրությունը: Մոսկվան հույս ուներ ճեղքել քաղաքական մեկուսացումը Արևմուտքի կողմից իր սիրիական քաղաքականության մեջ և ազատեր ճանապարհը արագ անհրաժեշտ փողերի համար: Հավելյալ 250 միլիարդ դոլարը, որ նվազագույնն անհրաժեշտ է Սիրիայի վերականգնման համար, չունի ոչ Ռուսաստանը, ոչ Ասադի մյուս դաշնակիցը՝ Իրանը: Սիրիական վարչակարգը հավանաբար նկատեց, որ կտրուկ քննադատությամբ Մոսկվայում հանդես եկավ ոչ այն ոք, քան РИА ФАН գործակալությունը, որ պատկանում է Եվգենի Պրիգոժինին: Նրան անվանում են «Պուտինի խորհարար»՝ տրոլների բանակի և Վագների խմբի տիրոջը, որ ստանձնում է խնդրահարույց առաքելություններ՝ ի շահ Կրեմլի: Ավելի ուշ Ասադի հետ հաշիվները մաքրեց և պրոֆեսիոնալ դիվանագետ Ալեքսանդր Ակսենյոնոկը՝ հայտարարելով, որ Ասադը հակառակվում է անխուսափելի բարեփոխումներին և ի վիճակի չէ կոռուպցիայի հարցերը լուծել: Մոսկվայից ազդանշանները ստացվում են Ասադի համար դժվար պահին՝ թեպետ պատերազմի 9 տարիներից հետո նա վերականգնել է վերահսկողությունը Սիրիայի մեծ տարածքի վրա, նրա ավելի շատ կողմնակիցներ են հարցնում՝ ինչի՞ համար են կռվել: Ավերածություններն ու պատժամիջոցները վնասում են տնտեսությանը, ապահովման նշանակալից դեֆիցիտ կա: Անցած շաբաթ Ասադն իր ելույթում օգտագործեց «սով» բառը, որից սովորաբար խուսափում էր, և պաշտոնանկեց առևտրի նախարարին: Նրա հաջորդի համար հեշտ չի լինելու՝ տարադրամն ազատ անկման մեջ է, սիրիական 50 ֆունտի փոխարեն, ինչպես 2011-ին, 1 դոլարը հիմա 1500 ֆունտ է: Խալեդ ալ Աբուդը՝ պատգամավոր և խորհրդարանի քարտուղար, որ սերտ կապված է անվտանգության ծառայությունների հետ, առաջադրել է ազգային միասնականությունը վերականգնելու իր գաղափարը՝ ի պատասխան Մոսկվայի բացասական արձագանքին նա ռուսական բանակին սպառնացել է պարտիզանական պատերազմով: «Եթե Ասադը ցանկանա, -գրել է Աբուդը,- կարող է ջնջել Պուտինի անունը պատմությունից»:
Մորից Բաումշտիգեր, Tages-Anzeiger


Հ.Գ. Խալեդ ալ Աբուդը, իհարկե, մոլորված է, բայց կա օբյեկտիվ իրականություն՝ Ռուսաստանը հոգնել է Սիրիայի հարցից՝ չստանալով իր ակնկալիքը ամբողջությամբ: Իհարկե, կա Հմեյմիմ ռազմաբազան, Տարտուսը, ստացել է ելք Միջերկրական ծով, բայց Ասադը համառում է ընդդիմության հետ համաձայնության հարցում, որը խաղաղության մեծ համաձայնագրի հնարավորություն կտար: Ռուսաստանը հիասթափվել ու հոգնել է ոչ թե Ասադից, այլ՝ Սիրիայի հարցից: Եվ պատճառը ոչ կորոնավարակն է, ոչ պատժամիջոցները, ոչ անգամ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետ հարաբերությունները: Պատճառը Սիրիայի ներքաղաքական իրավիճակն է, ներսիրիական հաշտեցման գործընթացը, որտեղ կողմերը փոխզիջումների ցանկություն չունեն: Ռուսական կայքերում հաճախացել են հրապարակումները նաև Ասադի ներընտանական սկանդալների մասին, որ ներկայացվում են իբրև կոռուպցիայի ու իշխանության ձգտումներ: Պատերազմը Սիրիայում չի ավարտվել, հաստատ այս ընթացքում շարունակվում են թե բանակցությունները, թե ռազմական գործողությունների նախապատրաստությունները Սիրիայում ու զուգահեռ՝ Լիբիայում, իշխանության հարցը վերջնականապես պարզելու համար: Իսկ դա կպահանջի ոչ թե օրեր ու ամիսներ, այլ՝ տարիներ: Իսկ Պուտինը շտապում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ