Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եկել է իր վարկանիշը փրկելու Պուտինի ժամանակը

Եկել է իր վարկանիշը փրկելու Պուտինի ժամանակը
18.05.2020 | 10:06

Կարանտինից դուրս գալու որոշումը ցանկացած երկրի համար տարօրինակ կլիներ, որտեղ արձանագրվում է հիվանդացության ամենօրյա ու նշանակալից աճ, բայց հենց այդպիսի որոշում է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և հենց այն օրը, երբ վարակակիրների արձանագրված դեպքերի թիվը ռեկորդային է՝ 11000 մարդ՝ 1000-ով ավելի նախորդ օրերից: Պուտինը հայտարարեց, որ եկել է «նորմալ կյանքին փուլ առ փուլ վերադառնալու ժամանակը»՝ այսինքն՝ ոչաշխատանքային օրերի շրջանը, որ կառավարությունը սահմանել էր մարտի վերջին ու մի քանի անգամ երկարացրել, անցած երեքշաբթի ավարտվեց: Համաշխարհային ԶԼՄ-ները, որ հետևում էին իրադարձույթունների զարգացումներին մի երկրում, որ հիվանդացածության թվով այլևս երկրորդն է աշխարհում, անմիջապես սկսեցին մեկնաբանել որոշումը՝ փորձելով բացատրել՝ ո՞րն է պատճառը: Բրիտանական The Guardian-ը զարմանքով արձանագրեց, որ Պուտինը իր նստավայրից տեսակոնֆերանսի ձևաչափով հայտարարեց «սահմանափակումների միջոցներից դուրս գալու դժվար ճանապարհի» սկիզբը, որտեղ «սխալի իրավունք չկա»:

«Եվ դա այն օրը, երբ երկրում արձանագրվել էր հիվանդության նոր բռնկում»: Կորոնավիրուսով հիվանդացածների թվով Ռուսաստանը երկրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից հետո: ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև դեռ մեծ տարբերություն կա: Բայց վարակվածների ու հիվանդանոցներում հայտնվածների մեջ նաև երկրի «առաջին դեմքերն» են, այդ թվում՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Շատերը կարծում են, որ ՌԴ նախագահի երեքշաբթի օրվա հայտարարությունը ոչ միայն քաղաքացիներին փողոց դուրս գալու թույլտվություն էր, այլ ինքնատիպ շախմատային քայլը կոչված էր իրադարձությունների հետագա զարգացման պատասխանատվությունը տեղական իշխանությունների վրա դնել: Հենց նրանք են Կրեմլի տիրոջ կարծիքով՝ ընդունելու սահմանափակումների աստիճանական ավարտի վերջնական որոշումը: Մյուս կողմից՝ վիթխարի երկրի տնտեսության համար այդքան երկար գտնվել կախյալ վիճակում նույնպես հնարավոր չէ: Այդ պատճառով էլ իշխանությունները սկսեցին քայլեր ձեռնարկել մի իրավիճակում, երբ բացահայտորեն բարելավում չկա: Ինչ-որ մեկը այդ իրավիճակում ռացիոնալ հատիկ տեսնում է: Ակնհայտ է, որ Ռուսաստանի պես վիթխարի երկրում հիվանդացության աճը Պրիմորսկի շրջանում ու մայրաքաղաք Վլադիվոստոկում ոչ մի ազդեցություն չի ունենալու մայրաքաղաք Մոսկվայի համաճարակաբանական իրավիճակի վրա, որ Պրիմորիեից հեռու է ժամային 7 գոտով: Բայց հետո հնչեց ՌԴ կառավարության սոցիալական քաղաքականության հարցերով փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հայտարարությունը, որ Ռուսաստանի 85 ռեգիոններից միայն 11-ը կարող են իրենց թույլ տալ «մտածել» կարանտինային սահմանափակումների աստիճանական վերացման մասին: Գուցե նման պայմաններում հիմնավորված կարող է թվալ ռեգիոնների ղեկավարներին Պուտինի տված իրավունքը՝ ինքնուրույն վճռել թույլատրելի է սահմանափակումները վերացնելը, իմա՝ պատասխանատվության փոխանցումը մյուսներին: Սակայն նախագահը ընդգծեց, որ նրանք կրելու են ողջ պատասխանատվությունը:


Բրիտանացի քաղաքագետ, ՌԴ հարցերով փորձագետ և Պուտինի մասին գրքի հեղինակ Մարկ Գալեոտին նշում է, որ այդ քայլը հասկանալու համար առանցքային է «պատասխանատվության փոխանցում» արտահայտությունը: «ՌԴ նախագահը՝ երկրոմ փաստացի նախագահական բացարձակ իշխանության ճարտարապետը, հանկարծ պարզում է, որ երկրում կա նաև տեղական իշխանություն, բնականաբար, հենց այն պահին, երբ ձեռնտու է իրեն»՝ նշում է քաղաքագետը: Բայց տեղական իշխանությունը չունի ոչ հեղինակություն, ոչ բավարար իրավասություններ, որ ինքնուրույն վճիռներ կայացնի՝ ընդգծում է նա: Պուտինի շատ քննադատներ նշում են, որ նա հազվադեպ է ճգնաժամային իրավիճակներից շռնդալից դուրս գալիս ու դուրս բերում երկիրը: Իբրև օրինակ՝ հիշում են ռուսական «Կուրսկ» սուզանավի ողբերգությունը, որ ջրասույզ եղավ մինչև վերջ չպարզված հանգամանքներում: Դա 20 տարի առաջ էր, Պուտինի նախագահության առաջին ամիսներին: Կորոնաճգնաժամի օրերին իշխանության գործողությունները շատ չեն տարբերվում այն ժամանակվա գործողություններից: Կորոնաճգնաժամը Կրեմլի ու քաղաքական համակարգի առաջ շատ լուրջ հարցեր է դրել՝ հարցեր հենց այն համակարգին, որ Պուտինը Ռուսաստանում կառուցել է վերջին 20 տարիներին: Մոսկվայի Կառնեգի կենտրոնի համար «Քաղտեխնոլոգիաների կենտրոնի» վերլուծական բաժնի ղեկավար Նատալյա Ստանովայան իր զեկույցում նշել է, որ կորոնավիրուսի բռնկումին Պուտինի այդօրինակ «մեկուսի պատասխանը» նախևառաջ հետևանք է նրա աշխատակազմի տեղեկատվության համահարթման և իրադարձությունների իրական պատկերը «ամենալավատեսական ձևով» ներկայացնելու: Նրա ենթակաների զեկույցները մեծ մասամբ ձեռքբերումների, ոչ թե դժվարությունների մասին են: Կորոնավիրուսի բռնկումը խախտեց դեռ ձմռանը ՌԴ նախագահի առաջարկած Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման ծրագրերը: Այդ փոփոխությունները ենթադրում էին գործող նախագահին հնարավորություն տալ նախագահ մնալ մինչև 2036-ը: Հանրաքվե պետք է լիներ ապրիլին, բայց covid-19-ի պատճառով հետաձգվեց: Նախագահի քննադատներն ու հոռետեսները ասում են, որ ցանկության դեպքում հանրաքվեն կարող էր օնլայն անցկացվել: Նրանք կարծում են, որ հիմա երկրում այդ հանրաքվեի համար ծայրահեղ «անցանկալի» հասարակական տրամադրություններ են: Հերթական տրիումֆի փոխարեն հանրաքվեն կարող է այս իրավիճակում ձախողվել: Պուտինը հիմա բախվում է թեպետ ոչ այնքան բացահայտ, բայց ծայրահեղ կոշտ, կործանարար քննադատության ու թշնամանքի իր հասցեին, և նրա հանրաճանաչության աննախադեպ անկում է սկսվել: Հենց դրա հետ են բազում դիտորդներ ու փորձագետներ կապում նախագահի «տարօրինակ» որոշումը՝ մի կողմից նա կարող է ինչ-որ կերպ ամրապնդել իր վարկանիշը, որ ճոճվում է չափազանց կացնային և երկիմաստ «սահմանափակումներից», որ Ռուսաստանում ընդունված է անվանել «ինքնամեկուսացում», մյուս կողմից փորձ է պատասխանատվությունից խուսափելու իրավիճակի համար, որ մնում է բարդ: Անկասկած, վերջին ժամանակները հիվանդացածության աճը նվազել է, բայց ոչ ոք, նույնիսկ պաշտոնական անձինք, չեն համարձակվում ինչ-որ կանխատեսումներ անել: Մարկ Գալեոտին գտնում է, որ ներկա իրավիճակը Ռուսաստանում «Պուտինի ամենալուրջ մարտահրավերն է, ոչ միայն իբրև նախագահի, այլև ազգային առաջնորդի» կառավարման 20 տարիներին: Եվ սա այն մարտահրավերն է, որ «լիովին կարող է ավարտվել նրա պարտությամբ»:
Akharin khabar (Իրան)


Հ.Գ. Գուցե ժամանակն է, որ Ռուսաստանը նույնպես հասունանա և հաղորդակից լինի աշխարհում կատարվող իրադարձություններին ոչ թե Կրեմլի քարոզչամեքենայի աչքերով ու ականջներով, այլ՝ սեփական: Ու այդ դեպքում շատ հարցեր ինքնին կվերանան, եթե ռուսները դեռ պահպանել են սեփական մտածողության կարողությունը: ՌԴ նախագահը վերջապես գործողության դաշտ է բացել տեղական իշխանության համար, բայց «մոռացել է» նրանց իրավունքներ տալ: Նրա որոշումը, այնուամենայնիվ, տրամաբանական է, որովհետև անհնար է Ռուսաստանի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման ճշգրիտ տեղեկատվությունը ունենալ, վերլուծել ու որոշումներ կայացնել Մոսկվայում: Դա պիտի անեն տեղական իշխանությունները: Հարվածի տակ են առաջին հերթին նահանգապետերը: Ամենայն հավանականությամբ բոլորն էլ անելու են նույն քայլերը, ու կարանտինից հախուռն դուրս են գալու՝ պատճառ դառնալով հիվանդացածության ու մահացության աճի, բայց տարբեր տեխնոլոգիաներով ոչ ոք երբեք չի իմանալու ոչ հիվանդների, ոչ առողջացածների, ոչ մահերի ճշգրիտ թիվը: Ոչ ոք, ոչ էլ անգամ Պուտինը: Ու այդպես փլուզվելու է ամենազոր ցարի միֆը: Այդ պայմաններում 2024-ին նրա վերընտրությունը լինելու է ավելի մեծ բլեֆ՝ լինի, թե չլինի հանրաքվե:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ