Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բե­ր­յալ Փա­շի­ն­յա­նի ա­սա­ծին չա­փա­զանց դժ­վար է հա­վա­տալ

Վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բե­ր­յալ Փա­շի­ն­յա­նի ա­սա­ծին չա­փա­զանց դժ­վար է հա­վա­տալ
05.06.2020 | 00:58
Շա­տե­րը չեն հա­վա­տում Փա­շի­նյա­նի` նոր կո­րո­նա­վի­րու­սով (SARS-CoV-2-ով) իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բե­րյալ հայ­տա­րա­րու­թյա­նը, և կար­ծում են, որ նա ստում է: Այդ ա­ռու­մով հիմ­նա­վոր կաս­կած­ներ կան: Կաս­կած­նե­րի հիմ­քը ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղի ժպիտ­ներն ու ծի­ծաղն են այն տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում, ո­րով նա ու­ղիղ ե­թե­րում հան­դես գա­լով հու­նի­սի 1-ի ա­ռա­վո­տյան, հայտ­նեց նոր կո­րո­նա­վի­րու­սով ի­րենց վա­րակ­ված լի­նե­լու մա­սին: Հիմ­քե­րից մեկն էլ այն է, որ Փա­շի­նյա­նը հայտ­նի է իր ստա­խո­սու­թյամբ, իսկ այդ­պի­սի մար­դուն հա­վա­տալն ընդ­հան­րա­պես դժ­վար է:
Մար­դը, ո­րը վա­րակ­ված է ան­կան­խա­տե­սե­լի ըն­թացք ու­նե­ցող նոր կո­րո­նա­վի­րու­սով, ինչ­պե՞ս կա­րող է այդ մա­սին ոչ միայն այդ­պես ան­հոգ ու թեթև հայտ­նել, այլև տեղ-տեղ ժպ­տա­լով ու ծի­ծա­ղե­լով: Մա­նա­վա՛նդ որ, իր ա­սե­լով, ոչ միայն ինքն է վա­րակ­ված, այլև վա­րա­կել է իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին` կնո­ջը և ե­րեք աղ­ջիկ­նե­րին, ա­վե­լին` բա­ցի նրան­ցից, կա­րող է վա­րա­կած լի­նել կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րից ո­մանց:
Ճիշտ է, Փա­շի­նյանն ա­սաց, որ ին­քը և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը որևէ ախ­տան­շան չու­նեն, այ­սինքն` նոր­մա­յից բարձր ջեր­մու­թյուն և այլն, սա­կայն ինչ­պես վկա­յում է աշ­խար­հի ան­ցած ա­միս­նե­րի փոր­ձը, SARS-CoV-2-ով վա­րակ­ված­նե­րի մի մա­սի մոտ վա­րակ­վա­ծու­թյան սկզբ­նա­կան շր­ջա­նում ախ­տան­շան­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը որևէ ե­րաշ­խիք չէ, որ ջեր­մու­թյու­նը և այլ ախ­տան­շան­ներ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րից որևէ մե­կի մոտ ի հայտ չեն գա թե­կուզ մեկ ժամ կամ 1 օր հե­տո, չկա նաև որևէ ե­րաշ­խիք, որ հի­վան­դու­թյու­նը չի ու­նե­նա թո­քա­բոր­բով ու­ղեկց­վող ըն­թացք և նույ­նիսկ ճա­կա­տագ­րա­կան ա­վարտ` ան­կախ վա­րակ­ված­նե­րի տա­րի­քից և խրո­նիկ հի­վան­դու­թյուն չու­նե­նա­լու հան­գա­ման­քից:
Այն, որ իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի մոտ COVID-19-ի ախ­տան­շան­նե­րը կա­րող են հե­տո ի հայտ գալ, Փա­շի­նյանն ինքն էլ չբա­ցա­ռեց. «Ա­սեմ, որ բո­լո­րիս մոտ նույն վի­ճակն է, այ­սինքն` ջեր­մու­թյուն չու­նենք, ախ­տան­շան­ներ չու­նենք, բայց նաև պետք ա հետևենք, բնա­կա­նա­բար, կա­րող է ինչ-որ մի պա­հի այդ ախ­տան­շան­ներն ի հայտ գան»: Ա­վե­լին. ե­րեկ, իր հեր­թա­կան տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում Փա­շի­նյանն ա­սաց, որ ի­րենց ու­նե­ցած վի­ճա­կագ­րու­թյան հա­մա­ձայն, ա­ռանց ախ­տան­շա­նի հի­վանդ­նե­րի 10 տո­կո­սի մոտ հե­տա­գա­յում բար­դու­թյուն­ներ են ա­ռա­ջա­նում, այ­սինքն` 10 տո­կոս հա­վա­նա­կա­նու­թյուն կա, որ իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի մոտ կսկ­սի թո­քա­բորբ զար­գա­նալ: Իսկ ի՞նչ է, 10 տո­կոս հա­վա­նա­կա­նու­թյու­նը քի՞չ է, ե­թե վա­րա­կու­մից հե­տո ծանր ըն­թաց­քի նույ­նիսկ 1 տո­կոս հա­վա­նա­կա­նու­թյուն լի­ներ, Փա­շի­նյա­նի ժպիտ­ներն ու ծի­ծա­ղը մնում են ան­հաս­կա­նա­լի:
«Եվ ես կռա­հում եմ, թե որ­տեղ և ինչ­պես եմ վա­րակ­վել,- ա­սաց Փա­շի­նյա­նը:- Վա­րակ­վել եմ աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում, ուղ­ղա­կի մի դեպք եմ ար­ձա­նագ­րել, ո­րը ը­տենց տպա­վոր­վել է շատ իմ մեջ, և հա­մոզ­մունք կա, որ էդ դեպ­քի հետ ա կապ­ված, մա­նա­վանդ, որ խոր­հր­դակ­ցու­թյուն­նե­րի ժա­մա­նակ գի­տեք, որ ջրի բա­ժակ­ներ են դնում, ես մի օր ֆիք­սե­ցի, ար­ձա­նագ­րե­ցի` այդ բա­ժա­կը ա­ռանց ձեռ­նո­ցի տե­ղադ­րե­լու փաս­տի հետ, ի­հար­կե, տե­ղում նկա­տո­ղու­թյուն ա­րե­ցի և ա­ռա­ջար­կե­ցի փո­խել, բայց են­թադ­րում եմ, դրա­նից ա­ռաջ էլ նույն կերպ է ե­ղել, և այդ աշ­խա­տո­ղը, մա­տու­ցո­ղը, ով մա­տու­ցում էր այդ բա­ժա­կը, հաս­տատ­վել է նրա մոտ նույն­պես դրա­կան, սա է ամ­բողջ պատ­մու­թյու­նը»:
Փա­շի­նյա­նի խոս­քերն ի­րար չեն բռ­նում. ե­թե ին­քը, իր ա­սե­լով, ֆիք­սել, ար­ձա­նագ­րել է բա­ժակն ա­ռանց ձեռ­նո­ցի տե­ղադ­րե­լու փաս­տը, նույ­նիսկ տե­ղում նկա­տո­ղու­թյուն է ա­րել և ա­ռա­ջար­կել փո­խել բա­ժա­կը, ա­պա, բնա­կա­նա­բար, են­թադ­րե­լի է, որ ինքն այդ բա­ժա­կից չի օգտ­վել, հետևա­բար չէր կա­րող դրա­նից վա­րակ­ված լի­նել աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում ստաց­վում է, որ Փա­շի­նյա­նի ֆիք­սե­լը, ար­ձա­նագ­րելն ու նկա­տո­ղու­թյուն ա­նե­լը ե­ղել են ձևա­կան, և ին­քը, այ­նուա­մե­նայ­նիվ, օգտ­վել է նշ­ված բա­ժա­կից` ակն­հայ­տո­րեն թե­րագ­նա­հա­տե­լով վտան­գը և վատ օ­րի­նակ հան­դի­սա­նա­լով խոր­հր­դակ­ցու­թյան մյուս մաս­նա­կից­նե­րի հա­մար, ո­րոնց վա­րակ­ված լի­նել-չլի­նե­լու վե­րա­բե­րյալ, ի դեպ, որևէ տե­ղե­կու­թյուն չի հայ­տն­վել:
Ե­թե Փա­շի­նյանն իս­կա­պես ստում է իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բե­րյալ, ին­չը միան­գա­մայն հնա­րա­վոր է` վե­րը շա­րադր­վա­ծը նկա­տի ու­նե­նա­լու պա­րա­գա­յում, ա­պա նրա ժպիտ­ներն ու ծի­ծա­ղը կա­րող են ու­նե­նալ նրան լսող­նե­րի ու տես­նող­նե­րի մոտ այն թյուր տպա­վո­րու­թյունն ա­ռա­ջաց­նե­լու նպա­տակ, թե նոր կո­րո­նա­վի­րու­սը, դրա­նով վա­րակ­վե­լը մի վտան­գա­վոր բան չեն, ե­թե նույ­նիսկ ոչ միայն ան­ձամբ, այլև ըն­տա­նյոք հան­դերձ եք վա­րակ­ված: Այ­սինքն` մտա­հոգ­վե­լու որևէ պատ­ճառ չկա, կա­րե­լի է նույ­նիսկ ժպ­տա­լով ու ծի­ծա­ղե­լով այդ ա­մե­նի մա­սին պատ­մել, վա­րակ­վեք էլ, խն­դիր` չիք, շա­տե­րիս մոտ կա­րող է նույ­նիսկ որևէ ախ­տան­շան ի հայտ չգալ, հետևա­բար շա­տերս կա­րող ենք նույ­նիսկ չի­մա­նալ վա­րակ­ված լի­նե­լու մա­սին:
Պարզ է, որ ե­թե մարդ­կանց թե­կուզ մի մա­սի մոտ այս­պի­սի տպա­վո­րու­թյուն է ա­ռա­ջա­նում և ամ­րապ­նդ­վում է դար­ձյալ Փա­շի­նյա­նի ա­սա­ծով շա­տե­րի են­թա­գի­տակ­ցու­թյան ու գի­տակ­ցու­թյան մեջ մեխ­ված այն խիստ վտան­գա­վոր պատ­կե­րա­ցու­մը, թե «Կո­րո­նա­վի­րու­սը ում շունն ա, որ մի հատ էլ մեր կյան­քում ինչ-որ պրոբ­լեմ­ներ ա­ռա­ջաց­նի», ա­պա նրանք կորց­նում են ի­րենց անհ­րա­ժեշտ զգո­նու­թյու­նը, զգու­շա­վո­րու­թյու­նը, կամ ե­թե նախ­կի­նում էլ անզ­գույշ վար­քա­գիծ են դրսևո­րել, շա­րու­նա­կում են նույն վար­քա­գի­ծը` չնա­յած նո­րա­նոր վա­րակ­ված­նե­րի ու մա­հա­ցած­նե­րի վե­րա­բե­րյալ ա­մեն օր հրա­պա­րակ­վող տե­ղե­կու­թյուն­նե­րին, չնա­յած ան­հա­տա­կան պաշտ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան կամ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը խս­տա­գույնս պահ­պա­նե­լու մաս­նա­գետ­նե­րի և այ­լոց կո­չե­րին, հոր­դոր­նե­րին ու խնդ­րանք­նե­րին:
Վե­րոն­շյա­լի պա­րա­գա­յում ի­մաս­տազ­րկ­վում են, ի­րենց ար­դյու­նա­վե­տու­թյունն ու ար­ժե­քը կորց­նում են հենց նույն տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում սի­րե­լի հայ­րե­նա­կից­նե­րին Հա­յաս­տա­նի գե­րա­գույն գլ­խա­վոր դե­մա­գոգ ու մա­նի­պու­լյա­տոր Նի­կոլ Փա­շի­նյա­նի ուղ­ղած խնդ­րանքն ու կո­չը («Խնդ­րում եմ, կոչ եմ ա­նում բո­լո­րիդ` ան­պայ­ման պա­հեք հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը…»), քա­նի որ նրա ժպիտ­ներն ու ծի­ծա­ղը (ու­րեմն նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վե­լը մի լուրջ կամ վտան­գա­վոր բան չէ) այդ տե­սաու­ղեր­ձը դի­տող­նե­րից ե­թե ոչ բո­լո­րի, ա­պա շա­տե­րի մոտ ա­վե­լի ու­ժեղ տպա­վո­րու­թյուն են գոր­ծում, քան վե­րը մեջ­բեր­ված խնդ­րանք-կո­չը:
Ե­թե Փա­շի­նյա­նը նույ­նիսկ չի ստում իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վա­րակ­ված լի­նե­լու մա­սին, ա­պա որ­պես մարդ, ա­ռա­վել ևս` որ­պես ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող, որ­պես ՀՀ ղե­կա­վար, պետք է ի­րեն հա­շիվ տար, թե տե­սաու­ղեր­ձը դի­տող­նե­րի մոտ իր ժպիտ­ներն ու ծի­ծաղն ինչ սխալ պատ­կե­րա­ցում կա­րող են ա­ռա­ջաց­նել նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­վե­լու վտան­գա­վոր չլի­նե­լու վե­րա­բե­րյալ, սխա՛լ տպա­վո­րու­թյուն, ո­րը կա­րող է նույ­նիսկ ճա­կա­տագ­րա­կան հետևանք­ներ ու­նե­նալ նրան­ցից թե­կուզ մի քա­նի­սի հա­մար:
Պարզ է, որ որ­քան բթա­նում է հա­սա­րա­կու­թյան մի մա­սի զգո­նու­թյու­նը, որ­քան շատ մար­դիկ չեն պահ­պա­նում սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն ու չեն օգ­տա­գոր­ծում շն­չա­դի­մակ­ներ այն­տեղ, որ­տեղ դրանց օգ­տա­գոր­ծու­մը հրա­մա­յա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն է (մինչ այդ ար­դեն իսկ ե­ղած այդ­պի­սի մարդ­կան­ցից բա­ցի), այն­քան շատ են լի­նե­լու նո­րա­նոր վա­րակ­ված­նե­րը, COVID-19-ի պատ­ճա­ռով մա­հա­ցած­նե­րը, ինչ­պես նաև այն վա­րա­կա­կիր ան­ձինք, ով­քեր չու­նե­նա­լով հի­վան­դու­թյան որևէ ախ­տան­շան և չի­մա­նա­լով ի­րենց վա­րակ­ված լի­նե­լու մա­սին, բազ­մա­թիվ ան­ձանց շր­ջա­նում վա­րա­կի ա­կա­մա տա­րա­ծող­ներ են:
Ըն­թեր­ցող­նե­րի մոտ հա­վա­նա­բար հարց կա­ռա­ջա­նա, թե Փա­շի­նյանն ին­չո՞ւ պետք է այդ­պի­սի նպա­տակ ու­նե­նա, մի՞­թե վա­րակ­ված­նե­րի ու մա­հա­ցած­նե­րի թվա­քա­նա­կի մե­ծա­նա­լը կա­րող է նրան ձեռն­տու լի­նել: Որ­պես­զի չկրկ­նենք այդ կա­պակ­ցու­թյամբ ար­դեն իսկ հրա­պա­րակ­ված հնա­րա­վոր բա­ցատ­րու­թյու­նը կամ վար­կա­ծը, նշենք միայն, որ դրան կա­րող եք ծա­նո­թա­նալ ըն­թեր­ցե­լով «Ա­մեն ինչ ար­վել է, որ Հա­յաս­տա­նում հա­մա­վա­րա­կը վե­րած­վի ա­ղե­տի» վեր­լու­ծա­կա­նը:
ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք նաև նույն տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում Փա­շի­նյա­նի վե­րոն­շյալ խնդ­րանք-կո­չի շա­րու­նա­կու­թյա­նը. «Խնդ­րում եմ, կոչ եմ ա­նում բո­լո­րիդ` ան­պայ­ման պա­հեք հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, դե, այն­պես ստաց­վեց, որ հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը մեզ կոնկ­րետ էս դեպ­քում չօգ­նե­ցին, բայց հա­մոզ­ված եմ, որ այդ կա­նոն­նե­րի պահ­պան­ման ար­դյուն­քում առն­վազն կա­ռա­վա­րու­թյու­նից, կա­ռա­վա­րու­թյու­նում ինձ­նից մարդ չի վա­րակ­վել կամ հնա­րա­վո­րինս քիչ մարդ է վա­րակ­վել: Ա­մեն դեպ­քում, շատ ցա­վում եմ, որ էս­պես ե­ղավ, բայց ե­ղավ»:
Ի՞նչ է նշա­նա­կում սա, ար­դյոք սա յու­րօ­րի­նակ «մե­սիջ» չէ՞, թե որ­քան էլ պահ­պա­նեք հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, միևնույն է, վա­րակ­վո­ղը վա­րակ­վում է, նույ­նիսկ երկ­րի ղե­կա­վա­րին ու նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րի պահ­պա­նու­մը ո­րո­շա­կի այս դեպ­քում չօգ­նե­ցին… Ա­սա­ծի ար­դյուն­քը կամ հետևան­քը` բազ­մա­հա­զար մար­դիկ չեն ջա­նա հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը պահ­պա­նել` մտա­ծե­լով, թե, միևնույն է, այդ կա­նոն­նե­րի պահ­պա­նու­մը չօգ­նեց նույ­նիսկ երկ­րի վար­չա­պե­տին ու նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին:
Ե­թե Փա­շի­նյա­նը ստում է իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի` SARS-CoV-2-ով վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բե­րյալ, ա­պա նրա սու­տը, վե­րը ներ­կա­յաց­վա­ծից բա­ցի, զու­գա­հե­ռա­բար կա­րող է ու­նե­նալ նաև հետևյալ նպա­տակ­նե­րը:
Փա­շի­նյա­նի` իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վա­րակ­ված լի­նե­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո, ե­թե Ար­ցա­խի ա­ռա­ջին և ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ, Ար­ցա­խի հե­րոս Ռո­բերտ Քո­չա­րյա­նը ա­ռա­ջի­կա­յում վա­րակ­վի (կամ վա­րա­կեն) նոր կո­րո­նա­վի­րու­սով, և ե­թե նրա վա­րակ­վե­լը նույ­նիսկ ա­մե­նա­ծայ­րա­հեղ հետևանքն ու­նե­նա, ա­պա դա մեր հա­սա­րա­կու­թյան ան­դամ­նե­րի մի ա­հա­գին մա­սի կող­մից միան­գա­մայն բնա­կան, ան­խու­սա­փե­լի կհա­մար­վի:
Այդ մար­դիկ պար­զա­պես կմ­տա­ծեն, որ ե­թե ՀՀ վար­չա­պե­տը, լի­նե­լով ա­զա­տու­թյան մեջ, ա­վե­լին` հան­դի­սա­նա­լով մեր երկ­րում ա­մե­նա­պաշտ­պան­ված ան­ձը, վա­րակ­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սով, չի կա­րո­ղա­ցել խու­սա­փել վա­րակ­վե­լուց, դեռ իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին էլ վա­րա­կել է, ա­պա Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, լի­նե­լով ա­նա­զա­տու­թյան մեջ, Փա­շի­նյա­նի հա­մե­մատ խիստ սահ­մա­նա­փակ ի­րա­վունք­ներ ու հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նե­նա­լով, պարզ է, որ շատ ա­վե­լի մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ կա­րող էր վա­րակ­վել SARS-CoV-2-ով, և ե­թե նույ­նիսկ դրա պատ­ճա­ռով, Աստ­ված մի ա­րաս­ցե, մա­հա­նա, ա­պա կա­տար­վա­ծում Փա­շի­նյա­նին կամ որևէ մե­կին չպետք է մե­ղադ­րել, որևէ մե­կը Փա­շի­նյա­նին, դա­տա­վո­րին, քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նար­կի ղե­կա­վա­րու­թյա­նը մե­ղադ­րե­լու ի­րա­վունք չու­նի, դա Քո­չա­րյա­նի բախտն էր:
Իր և իր ըն­տա­նի­քի վա­րակ­ված լի­նե­լու մա­սին ստե­լու պա­րա­գա­յում Փա­շի­նյա­նը, հնա­րա­վոր է, ու­նի նաև փիա­ռի նպա­տակ: Հաս­կա­նա­լի է, որ թե մեր, թե այլ եր­կր­նե­րում շատ քչերն ի­րենց թույլ կտան այդ­պես վար­վել, բայց…
PR-ը հա­պա­վումն է անգ­լե­րեն «public relations» բա­ռե­րի, այն հա­սա­րա­կու­թյան մեջ որևէ ան­ձի կամ կազ­մա­կեր­պու­թյան վե­րա­բե­րյալ դրա­կան վե­րա­բեր­մուն­քի ձևա­վո­րումն է: Իր և իր ըն­տա­նի­քի վա­րակ­ված լի­նե­լու մա­սին հայտ­նե­լուց հե­տո Փա­շի­նյա­նի ա­նու­նը վերս­տին հայ­տն­վել է աշ­խար­հի մի շարք հայտ­նի, հե­ղի­նա­կա­վոր ԶԼՄ-նե­րի հրա­պա­րա­կում­նե­րում, տար­բեր եր­կր­նե­րի ղե­կա­վար շր­ջա­նակ­նե­րի խո­սակ­ցու­թյուն­նե­րում, այդ­պես մեկ էլ «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծի շր­ջա­նում է ե­ղել: Պատ­կե­րաց­նում եք, չէ՞, թե Փա­շի­նյանն այս ա­մե­նից ի­րեն որ­քան շոյ­ված էր զգում այն ժա­մա­նակ, և հի­մա այդ շր­ջա­նի կամ այդ վի­ճա­կի հան­դեպ կա­րո­տախ­տը նրան հա­վա­նա­բար մղել է հի­շյալ հնար­քին դի­մե­լով, նո­րից ար­ժա­նա­նալ օ­տա­րերկ­րյա ԶԼՄ-նե­րի և քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րի ու­շադ­րու­թյա­նը…
Լավ, այս ա­մե­նը մի պահ մի կողմ թող­նենք, հա­մա­րենք, թե սխալ­վում ենք իր և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի վա­րակ­ված լի­նե­լու վե­րա­բե­րյալ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյան սուտ լի­նե­լու և այդ ստով վերևում, ինչ­պես նաև այս թե­մա­յով մեր նա­խորդ հրա­պա­րա­կում­նե­րում ներ­կա­յաց­ված նպա­տակ­նե­րը հե­տապն­դե­լու հար­ցում: Հա­մա­րենք, թե ու­ղիղ ե­թե­րում հայտ­նի տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում Փա­շի­նյա­նի ժպիտ­ներն ու ծի­ծա­ղը ոչ թե նրա ստե­լու, այլ հո­գե­կան ան­հա­վա­սա­րակ­շիռ վի­ճա­կի, երկ­րում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին և իր պաշ­տո­նին ան­հա­մա­պա­տաս­խան վարք դրսևո­րե­լու, ծայ­րա­հեղ ան­լր­ջու­թյան ար­տա­հայ­տու­թյուն­ներ են: Ա­վե­լի ճիշտ, թող Փա­շի­նյանն ին­քը բա­ցատ­րի, թե ին­չու է իր այդ տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում ժպ­տա­ցել ու ծի­ծա­ղել, խիստ ան­լուրջ ու վտան­գա­վոր վարք դրսևո­րել, ա­րել հայ­տա­րա­րու­թյուն, ո­րը կա­րող է բազ­մա­թիվ մարդ­կանց ա­ռող­ջու­թյան ու կյան­քի հա­մար վտան­գա­վոր հետևանք­ներ ու­նե­նալ: Բայց այդ դեպ­քում թող մի բան էլ բա­ցատ­րի, պա­տաս­խա­նի հետևյալ հար­ցին:
Երբ հու­նի­սի 1-ի ա­ռա­վո­տյան իր տե­սաու­ղեր­ձի ըն­թաց­քում սի­րե­լի հայ­րե­նա­կից­նե­րին դի­մեց խնդ­րանք-կո­չով («Խնդ­րում եմ, կոչ եմ ա­նում բո­լո­րիդ` ան­պայ­ման պա­հեք հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը…»), ու­ղիղ ե­թե­րի վեր­ջում էլ կրկ­նեց իր այդ խնդ­րանք-կո­չը, նույն օ­րը ե­րե­կո­յան պա­րե­տա­տան նիս­տից հե­տո հան­դես գա­լով ճե­պազ­րույ­ցով, դար­ձյալ բո­լո­րիս կոչ ա­րեց հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը պա­հել, ա­պա ին­չու հան­դուր­ժեց, թույլ տվեց, որ հենց այդ նույն ճե­պազ­րույ­ցի ըն­թաց­քում ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյա­նը և ՀՀ փոխ­վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող, ար­տա­կարգ դրու­թյան պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը, ի տար­բե­րու­թյուն ի­րեն, հան­դես գան ա­ռանց ձեռ­նոց­նե­րի, ո­րոնք, ի դեպ, թուղ­թը, ո­րից կար­դում էին, դնե­լով փոք­րիկ սե­ղա­նի­կի կամ հե­նա­կի վրա, ի­րենց ձեռ­քե­րը դրե­ցին այն­տեղ, որ­տեղ մինչ այդ դրել էր ին­քը` SARS-CoV-2-ով վա­րակ­վա­ծը:
Ի՞նչ պետք է մտա­ծեն այս ա­մե­նը տե­սած հա­րյուր­հա­զա­րա­վոր մար­դիկ, բա­ցի նրա­նից, որ.
1. Փա­շի­նյա­նը ստում է, թե ին­քը և իր ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը վա­րակ­ված են նոր կո­րո­նա­վի­րու­սով:
2. Ե­թե Փա­շի­նյանն իս­կա­պես վա­րակ­ված է, ա­պա, ու­րեմն, այդ վա­րակն այն­քան էլ վտան­գա­վոր չէ, այ­լա­պես Թո­րո­սյա­նը լի­նե­լով ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար, Ա­վի­նյանն էլ՝ փոխ­վար­չա­պետ ու պա­րետ, չէին հա­մար­ձակ­վի ա­ռանց ձեռ­նոց­նե­րի ձեռ­քե­րը դնել այն­տեղ, որ­տեղ Փա­շի­նյանն է դրել:
Փա­շի­նյա­նը մտա­ծու՞մ էր, թե այս ճե­պազ­րույ­ցը տես­նող­նե­րից քա­նի՞­սը հե­տո ցան­կու­թյուն կու­նե­նան ձեռ­նոց­ներ օգ­տա­գոր­ծե­լու և կօգ­տա­գոր­ծեն, չեն մտա­ծի, որ ձեռ­նոց­ներ օգ­տա­գոր­ծե­լու պա­հանջն ըն­դա­մե­նը ձեռ­նոց­ներ ար­տադ­րող­նե­րին հարս­տաց­նե­լու նպա­տակն ու­նի, իսկ գու­ցե հենց մտա­ծու՞մ էր, ե­ռյա­կի կող­մից մտած­վա՞ծ էր այս յու­րօ­րի­նակ ներ­կա­յա­ցու­մը… Եվ, ի՞նչ է, ե­ռյա­կը չգի­տե՞ր, որ որ­քան շատ մարդ մտա­ծի SARS-CoV-2-ի վտան­գա­վոր չլի­նե­լու մա­սին, չպահ­պա­նի հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը, այն­քան շատ կլի­նեն վա­րակ­ված­ներն ու մա­հա­ցած­նե­րը: Ան­վի­ճե­լի է, որ այս տե­սա­նյու­թը դի­տած­նե­րից շա­տե­րի վրա ի­րենց աչ­քե­րի փաս­տա­ցի տե­սածն ա­վե­լի մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նի, քան հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լու Փա­շի­նյա­նի խնդ­րանք-կո­չը: Ար­դյոք հաշ­վարկ­ված չէ՞ հենց սա, որ­պես­զի մի կող­մից նոր կո­րո­նա­վի­րու­սի հե­տա­գա տա­րած­ման դեմ պայ­քա­րի տպա­վո­րու­թյուն ա­ռա­ջաց­վի, իսկ մյուս կող­մից ի չիք դարձ­վի այդ խնդ­րանք-կո­չե­րի ազ­դե­ցու­թյու­նը:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 11551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ