Ի տարբերություն բոլոր մնացած խաղացողների, Նիկոլ Փաշինյանը, չնայած իր արտաքին անհուսությանն ու փնթիությանը, խիստ համակարգված է առաջ գնում: Հասկանալի է, համակարգվածն ինքը չէ, այլ իրեն համակարգողները:
Չնայած ասված է, որ համակարգում անձերը որևէ դերակատարում չունեն, այնուհանդերձ, սովետական կարգախոսը այս դեպքում ևս անմահ է` «կադրերն են որոշում ամեն ինչ», որովհետև նրա հենասյուն-կադրերը ևս «համակարգված» են տերերի կողմից, թրենինգներ անցած, և չնայած ինտելեկտի ու փորձի զրոյականությանը, խորհրդակցաբար` տերերի ցուցումներով առաջ գնալը, նրանց դարձնում է առանցքային:
Մինչ հենասյուն-«նավատորմներին» անցնելը, մեկ միջանկյալ դիտարկում: Գնալով վերջնականապես հստակվում են գլոբալիստ իշխանության բոլոր նպատակները. վասն որու՞, վասն ինչի՞, ե՞րբ, ինչպե՞ս չափաբանությամբ:
Եվ եթե առաջին հայացքից թվում էր, թե ողջը Արևմուտքի, առաջին հերթին ամերիկյան պասաժի սպասարկման համար էր` թավշյա-գանդիա-հակահայկական հեղափոխությունը, երկրորդ հայացքն ակնառու է դարձնում. դա կա, սակայն սպասարկումը ուղղված է թուրքական շահին` այն պարզ աքսիոմի հանգույն, որ տարածաշրջան ամերիկյան նավերը «բարձրանալ» չեն կարող, ճիշտը սորոսական փողերով, որոնց առյուծի բաժինն ըստ ամենայնի կարող է և ներարկվել հենց Թուրքիայից, թուրքական ոտնատեղի ամրակայման համար են` տարածաշրջանում, որպես ամերիկյան մունետիկ, որպես ՆԱՏՕ-ի անդամ, որպես Ռուսաստանից պոկում, Թուրքիայի պրոտեկտորատի տակ անցում. անցած դարասկզբին 1,5 մլն հայ ֆիզիկապես ոչնչացվեց, այս դարասկզբին մնացած մոտ 2 մլն կարելի է հոգեպես, ազգապես, էթնիկապես, գաղափապես ¥ոնց կուզեք անվանեք¤, որպես տեսակ ոչնչացնել, մնացածը տեխնիկայի գործ է: Ասենք, որ գործի կեսն արված է: Չէ, բայց երբ խաղաքարտերը բացվում են, երկու սցերնարն էլ իրականացնելի են: Առաջին սցենարը` Ռուսաստանը գնում է տարածաշրջանից, այստեղ հայտնվում է թուրքական յաթաղանը` թուրքական ժպիտով ¥հենց այնպես մի համարեք ազիկների հետ խաղաղասիրության, թուրք ներելու պասաժները¤, դրանով ԱՄՆ-ը Ռուսաստան-Թուրքիա մերձեցումները կարողանում է փսորել ¥հանուն արդարության ասենք, որ ցայս նրան դա չի հաջողվում¤, և ԱՄՆ-ը Թուրքիայի միջոցով վերահսկում է տարածաշրջանը:
Հաջորդ սցենարը. ամեն ինչ եկել է լույսի մեջ. այն է` Նիկոլի և իր տերերի ծրագրերը բացահայտված են ամբողջովին, իսկ երբ ճանաչվում է ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ազատագրումը վաղվաղակի է գալիս. մտքով ոչնչացրիր բարբարոս-պլանը, մարմնով ոչնչացվեց` մեծ պատգամի հանգույն: Հայոց տունը կարողանում է հայադավ ծրագրի դեմն առնել: Այո, հայոց տունը կանգնած է մեծ ճամփաբաժանի առաջ. դեպ ո՞ր կողմ:
Երբե՛ք, երբե՛ք պետք չէ հույսը դնել քաղաքական ուժերի, ու առավել այն ընդդիմության վրա, որն այսօր առկա է Հայաստանում` ստատուսագիր, շատախոս, ոչ մի բանի չընդունակ:
Երբե՛ք, երբե՛ք պետք չէ հույսը դնել մտավորականության կամ այլ շերտերի վրա: Այդ թվում` հոգևոր: Հիշենք, որ Աստծո դատաստանն սկսվելու է Աստծո տնից ¥սա կարծում ենք` գիտեն գրեթե կղերականության վերածվող, այս օրերին քար լռության մատնված հայոց հոգևոր տներում¤: Բա՞: Բա էն, որ պետք է դառնալ ու նայել Աստծուն: Ամենքը յուրովսանն ու առանձին. կգտնի՞ տերը յուր մի քանիսին, հանուն որոնց կփրկվի կառափնարանների օվկիանոսում դեգերող հայոց նավը, լա՛վ…. թող լինի Տիրոջ կամքը, իսկ այն բարի է:
Հիմա դառնանք Նիկոլի մարդ-հենասյուներին, որոնք ամեն գնով պետք է թույլ չտան, որ Հայոց տունը փրկվի: Առաջինը ինքը` Նիկոլ Փաշինյանն է. հոգեբանական-ֆրոյդիստական-լյուցիֆերական-լեգեոներական մի կծիկ. շատ ենք խոսել այս մասին։ Չերրորդենք:
Հաջորդը` Արայիկ Հարությունյան. նա պլանների բուն իրականացնողն է, և կոնկրետ պետք է ոչնչացնի հայ եկեղեցին, դպրոցը, մշակույթը, գիրը: Ընդունել տա Ստամբուլյան կոնվենցիան, որպես հոգևոր «դրույթ», լեգիտիմացնի Մելի ու ԼԳԲՏ-ի պաշտամունքը` հայոց մեջ: Ինչին էլ «նվիրաբար» ձեռնամուխ է եղել: Կկարողանա՞: Բնավ: Ժամանակավոր` որոշ լոկալ հաղթանակներ` գուցեև, բայց տարածական «ձեռքբերումներ»` ԵՐԲԵ՛Ք: Հարցնում եք` ինչու՞ ենք այդպես կարծում: Շատ պարզ։ Բացի մեզանից, այլ կռվողներ էլ կան այդ ամենի համար` ուղղահայաց տիրույթում` վկաների մի Մեծ, Հզոր, Անխախտ, Սիրելի բազմություն` Մաշտոց, Նարեկ, Թումանյան….
Նիկոլ-հենասյուներ են` Ռուստամ Բադասյանը, Արսեն Թորոսյանը, բայց նրանց մասին` այլ անգամ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ