Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անա­վարտ է միայն սկու­դե­տեն

Անա­վարտ է միայն սկու­դե­տեն
28.07.2020 | 00:54

Այո, մնա­ցինք միայն Ի­տա­լիա­յի ա­ռաջ­նու­թ­յան հույ­սին, քան­զի ա­վարտ­վեց նաև Անգ­լիա­յի­նը։ Բայց, բո­լոր դեպ­քե­րում, ե­կեք ա­ռանձ­նա­կի սուգ ու շի­վան չկա­պենք, ո­րով­հետև օ­գոս­տո­սը մեզ Չեմ­պիոն­նե­րի ու Եվ­րո­պա­յի լի­գա­նե­րի խա­ղար­կու­թ­յուն­նե­րի ա­վար­տա­կան մաս է կազ­մե­լու, այն էլ՝ փոխ­ված ըն­թա­ցա­կար­գով։ Ժա­մա­նա­կին տե­ղե­կաց­րել ենք, հի­մա էլ, ա­ռի­թից օգտ­վե­լով, հի­շեց­նենք՝ հան­դի­պում­նե­րի ել­քը ո­րոշ­վե­լու է մեկ խա­ղի ար­դ­յուն­քով։ Ա­սել է թե՝ ով վրի­պեց, վրի­պեց։ Սխալ­վե­լու ի­րա­վունք չկա։

ԱՆԳ­ԼԻԱ
Միան­գա­մից ա­սենք, որ ա­վար­տա­կան տու­րը ան­պա­տաս­խան թո­ղած բա­վա­կա­նին հար­ցեր ու­ներ, ինչն ա­ռանց այն էլ հե­տաք­ր­քրիր այս ա­ռաջ­նու­թյա­նը նոր լիցք էր հա­ղոր­դե­լու։ Սկ­սենք նրա­նից, որ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղե­րին մաս­նակ­ցու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար «Վուլ­վեր­հեմպ­տո­նի» հետ տնա­յին խա­ղում «Չել­սիին» բա­ցա­ռա­պես հաղ­թա­նակ էր պետք։ Ինչ վե­րա­բե­րում է լու­ծե­լիք մյուս խնդ­րին՝ ա­ռաջ­նու­թյու­նը եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նով ա­վար­տե­լուն, խն­դի­րը միայն ի­րե­նից կախ­ված չէր։
Ա­ռա­ջադր­վա­ծի ա­ռա­ջին մա­սով «ազն­վա­կան­ներն» անվ­րեպ ե­ղան։ 2։0 հաշ­վով պարտ­ված ու 59 միա­վո­րով մնա­ցած «Վուլ­վեր­հեմպ­տոնն» այդ­պես էլ ան­բա­ժան մնաց յո­թե­րորդ հո­րի­զո­նա­կա­նից։ Թվում էր՝ պա­կաս լու­ծե­լի պի­տի լի­ներ և երկ­րորդ խն­դի­րը, ո­րով­հետև «Ման­չեստր Յու­նայ­թե­դը», ո­րը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղե­րի մաս­նակ­ցու­թյան ոչ պա­կաս հա­վակ­նու­թյուն­ներ ու­ներ, ար­տագ­նա հան­դի­պում էր ու­նե­նա­լու «Լես­տե­րի» հետ, ո­րը նույն­պես կռիվ էր տա­լու այդ նույն Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի մաս­նակ­ցու­թյուն ձեռք բե­րե­լու հա­մար։
Հաս­կա­նա­լի է, որ ու­նե­ցած նշա­նա­կու­թյամբ «Լես­տեր»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» դի­մա­կա­յու­թյու­նը շատ ա­վե­լի բարձր հն­չո­ղու­թյան էր։ Հաղ­թել են «ման­կու­նիան­ցի­նե­րը»՝ 66 միա­վո­րով ի­րեն­ցով ա­նե­լով նաև ա­ռաջ­նու­թյան բրոն­զե մե­դալ­նե­րը, ին­չը նշա­նա­կեց, որ նույն­քան միա­վոր ու­նե­ցող «Չել­սին» հար­կադր­ված էր ա­զա­տել ա­ռա­ջին ե­ռյա­կը։ Սա­կայն, բո­լոր դեպ­քե­րում, հարկ հա­մա­րենք նշել, որ ա­ռաջ­նու­թյան եզ­րա­փա­կիչ փու­լում, երբ ա­ռանձ­նա­պես սկ­սեց զգաց­վել հոգ­նա­ծու­թյու­նը, «Լես­տե­րի» հետ չար կա­տակ խա­ղաց պա­հես­տա­յին­նե­րի կարճ նս­տա­րա­նը, ո­րը նման լար­ված մր­ցա­շա­րե­րի հա­մար կարևո­րա­գույն գոր­ծոն է։ Ա­հա թե նաև ին­չով են շա­հած դուրս գա­լիս գրանդ ա­կումբ­ներն ի­րենց ֆի­նան­սա­կան ան­հա­մե­մատ բարձր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով։
Սա­կայն այն­պես չէ, թե «աղ­վես­նե­րը» մնա­ցին ա­ռանց եվ­րա­խա­ղար­կու­թյան։ Նրանք կմր­ցեն Եվ­րո­պա­յի լի­գա­յում, ա­ռանձ­նա­պես ի­րեն­ցից ոչ շատ ու­ժեղ, ոչ էլ շատ թույլ թի­մե­րի հետ և երևի թե այս­պես ա­վե­լի ճիշտ է, պար­զա­պես ճն­շո­ղը խո­շոր ափ­սո­սանքն է։ Հի­շենք, թե հաշ­ված տա­րի­ներ ա­ռաջ «Լես­տերն» ի՜նչ խո­շո­րա­գույն ա­նակն­կալ մա­տու­ցեց բո­լո­րին՝ դառ­նա­լով երկ­րի չեմ­պիոն։ Այս թի­մը հար­կավ ար­ժա­նի է շատ ա­վե­լիի, սա­կայն դրա հա­մար պետք է, որ ֆի­նան­սա­կան մագ­նատ­ներն ի­րենց հա­յաց­քը հա­ռեն նրա կող­մը։
59 միա­վո­րով ա­ռա­ջին վե­ցյա­կի մաս կազ­մեց նաև ար­տագ­նա­յում «Կրիս­տալ Պա­լա­սի» հետ մր­ցա­վե­ճը 1։1 ա­վար­տած «Տո­տեն­հե­մը», որն ա­ղյու­սա­կում «Վուլ­վեր­հեմպ­տո­նից» ա­վե­լի բարձր դիրք ու­նե­ցավ ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի։ Մոու­րի­նիո­յի սա­նե­րը նույն­պես ստա­ցան Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյան մաս­նակ­ցու­թյան ի­րա­վունք, սա­կայն ո­րա­կա­վոր­ման փու­լից։ Ինչ վե­րա­բե­րում է չեմ­պիոն «Լի­վեր­պու­լին» ու փոխ­չեմ­պիոն «Ման­չեստր Սի­թիին, ա­ռա­ջի­նը հյու­րըն­կալ­վե­լիս 3։1 հաշ­վով հաղ­թեց «Նյու­քաս­լին», երկ­րոր­դը հինգ ան­պա­տաս­խան գն­դակ ու­ղար­կեց ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կած «Նյու­քաս­լի» դար­պա­սը։ «Լի­վեր­պու­լի» միա­վոր­նե­րը 99 են, «Ման­չեստր Սի­թիի» ան­վան դի­մաց 81 միա­վոր է։
Ա­վար­տա­կան տու­րի ար­դյունք­նե­րով պրե­միեր լի­գան լքած «Նյու­քաս­լին» միա­ցան «Բոռն­մուտն» ու «ՈՒոտ­ֆոր­դը»։ Վեր­ջինս զի­ջեց «Ար­սե­նա­լին» (2:3), իսկ «Բոռն­մու­տը» հաղ­թա­նա­կով ա­վար­տեց հան­դի­պու­մը «Է­վեր­տո­նի» հետ (3:1): Եր­կուսն էլ մր­ցել են ար­տագ­նա­յում։ «Բա­լե­րի» բախ­տը չբե­րեց այն­քա­նով, որ մինչ այդ 34 միա­վոր ու­նե­ցող «Աս­տոն Վի­լան» միա­վոր վաս­տա­կեց «Վեստ Հե­մի» հետ ար­տագ­նա­յում (1:1) ու խու­սա­փեց վատ­թա­րա­գույ­նից։
Ա­ռա­ջին լի­գա­յից բարձ­րա­գույն են տե­ղա­փոխ­վել «Լիդս Յու­նայ­թեդն» ու «Վեստ Բրոմ­վիչ Ալ­բիո­նը»։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Այս երկ­րի ֆուտ­բո­լին կա­րո­տա­ծը ստիպ­ված էր եր­կար ժա­մա­նակ համ­բե­րել (կա­տակ բան չէ՝ ե­րեք ա­միս չի ե­ղել ոչ մի պաշ­տո­նա­կան խաղ), քա­նի որ այս­տեղ երկ­րի նա­խա­գա­հի մա­կար­դա­կով միան­գա­մից ու կտ­րուկ ո­րո­շում կա­յաց­վեց զանգ­վա­ծա­յին հան­դի­սու­թյուն­նե­րը, մի­ջո­ցա­ռում­նե­րը դա­դա­րեց­նե­լու մա­սին։ Ա­վե­լին, ան­գամ նման կոչ ար­վեց նաև մյուս եր­կր­նե­րին։ Տվյալ պա­րա­գա­յում պի­տի ա­սենք` ֆուտ­բո­լա­սե­րի խո­շոր բա­րե­բախ­տու­թյունն էր, որ մյուս եր­կր­նե­րը չգ­նա­ցին ֆրան­սիա­կան ճա­նա­պար­հով, ու կո­րո­նա­վի­րու­սի այս խենթ մո­լեգ­նու­թյան ժա­մա­նակ­նե­րում ֆուտ­բո­լը գո­նե ինչ-որ չա­փով պա­հեց կյան­քի հետ լու­սա­վոր կա­պը։
Ինչևէ: Ֆրա­սիա­յում ա­ռաջ­նու­թյան խաղ չկար, բայց հո գա­վա­թա­յին խաղ կար։ Մր­ցում էին «Պա­րի Սեն Ժեր­մենն» ու «Սենտ Է­տիե­նը»։ Միան­գա­մից ա­սենք՝ քա­շա­յին ա­ռու­մով միան­գա­մայն տար­բեր կար­գի թի­մեր, բայց չմո­ռա­նանք գա­վա­թա­յին հան­դի­պում­նե­րի ա­ռանձ­նա­կի հա­մա­ռու­թյուն ու լար­վա­ծու­թյուն ու­նե­ցող հա­մա­րու­մը։
«Պա­րի Սեն Ժեր­մե­նը» միան­գա­մից ձեռ­նա­մուխ ե­ղավ հար­ցի լուծ­մանն ու ար­դեն 14-րդ րո­պեին ա­ռաջ ան­ցավ հաշ­վի մեջ։ Գո­լի հե­ղի­նա­կը Նեյ­մարն էր, ո­րը դար­պա­սա­պա­հի հետ մղած գն­դա­կը պար­զա­պես մե­խեց դար­պա­սում։ Թվում էր, թե հեշտ հաղ­թա­նակն ա­պա­հով­ված է, մա­նա­վանդ որ ար­դեն 31-րդ րո­պեից հյու­րե­րը մնա­ցին տա­սը հո­գով։ Չեր­կա­րաց­նենք։ Հան­դի­պումն ա­վարտ­վել է հենց այդ նույն 1։0 հաշ­վով, փա­րիզ­ցի­նե­րը երկ­րի չեմ­պիո­նի տիտ­ղո­սին ա­վե­լաց­րել են նաև գա­վա­թա­յի­նը։ Վեր­ջում նշենք, որ վնաս­վածք է ստա­ցել Մբա­պեն, ու դա այն­քան լուրջ է ե­ղել, որ Տու­խե­լը հար­կադր­ված է ե­ղել նրա փո­խա­րեն նոր ուժ հա­նել խա­ղա­դաշտ։ Պի­տի հու­սալ, որ ֆուտ­բո­լիս­տը Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղե­րին պատ­րաստ կլի­նի, այ­լա­պես փա­րի­զյան ա­կում­բը ծանր ժա­մա­նակ­ներ կու­նե­նա այս խա­ղար­կու­թյու­նում, մա­նա­վանդ որ այս­տեղ, հա­մա­ձայն այս մր­ցաշր­ջա­նի հա­մար հաս­տատ­ված կա­նո­նա­կար­գի, ար­դեն յու­րա­քան­չյուր խաղ է ո­րո­շիչ։

Ի­ՏԱ­ԼԻԱ
Սկու­դե­տեի 35-րդն ա­վարտ­վեց «ՈՒ­դի­նե­զե»-«Յու­վեն­տուս», «Լա­ցիո»-«Կա­լիա­րի» խա­ղե­րով։ Ի դեմս ա­ռա­ջին մր­ցակ­ցու­թյան, ա­ռաջ­նու­թյան ա­վար­տից ե­րեք տուր ա­ռաջ կա­րող էր հայտ­նի դառ­նալ երկ­րի չեմ­պիո­նը, սա­կայն դրա հա­մար հարկ էր, որ «ծեր սի­նյո­րան» ար­տագ­նա­յում կա­րո­ղա­նար կոտ­րել տան­տե­րե­րի դի­մադ­րու­թյու­նը։ Սա­կայն չկա­րո­ղա­ցավ։ Պար­տու­թյան հան­գեց­րած գն­դա­կը «Յու­վեն» բաց թո­ղեց փոխ­հա­տուց­ված ժա­մա­նա­կում, երբ ա­մեն ինչ գլոր­վում էր դե­պի 1։1 հան­գու­ցա­լու­ծում։
Պա­կաս սկզ­բուն­քա­յին չէր նույն հաշ­վով, սա­կայն այս ան­գամ տան­տե­րե­րի ա­ռա­վե­լու­թյամբ ա­վարտ­ված երկ­րորդ հան­դի­պու­մը, ո­րը «Լա­ցիո­յին» հնա­րա­վո­րու­թյուն տվեց ընդ­հուպ մո­տե­նա­լու եր­րորդ տե­ղում ըն­թա­ցող, 73 միա­վոր ու­նե­ցող «Ին­տե­րին»։ Այս մր­ցակ­ցու­թյու­նը հե­տաք­րք­րա­կան էր նաև նրա­նով, որ նա­խորդ տու­րի ար­դյունք­նե­րով Չի­րո Ի­մո­բի­լեն Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուին հնա­րա­վո­րու­թյուն էր տվել գո­լե­րով հա­վա­սար­վե­լու ի­րեն, ու 30-ա­կան գն­դա­կով ռմ­բար­կու­նե­րի ցու­ցա­կում հաս­տատ­վել էր եր­կիշ­խա­նու­թյուն։ Այս խա­ղում Չի­րոն ոչ միայն կա­րո­ղա­ցավ խփել հաղ­թա­կան գո­լը, այլև նո­րից ան­ցավ լա­վա­գույն ռմ­բար­կուի պար­տա­կա­նու­թյուն­նե­րի միանձ­նյա կա­տար­մա­նը։
Սկու­դե­տեի նոր տու­րը մեկ­նար­կեց «Մի­լան»-«Ա­տա­լան­տա» դի­մա­կա­յու­թյամբ։ Այն կող­մե­րին միայն մե­կա­կան միա­վոր բե­րեց, ին­չը նշա­նա­կեց հետևյա­լը՝ հաղ­թա­նա­կի դեպ­քում «Ին­տե­րը» «Ա­տա­լան­տա­յին» շր­ջան­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն էր ստա­նում, իսկ «Լա­ցիոն», դար­ձյալ հաղ­թե­լու դեպ­քում, միա­վոր­նե­րով հա­վա­սար­վում էր Բեր­գա­մոն ներ­կա­յաց­նող թի­մին։
Սա­կայն այս խաղն ա­ռաջ­նա­յին նշա­նա­կու­թյան էր ոչ միայն հյու­րե­րի հա­մար։ Ան­գամ մեկ միա­վոր վաս­տա­կե­լը մի­լան­ցի­նե­րի հա­մար առն­վազն նշա­նա­կում էր մեկ միա­վո­րով ա­ռաջ պոկ­ված լի­նել Եվ­րա­գա­վաթ­նե­րի խա­ղար­կու­թյան ե­րա­զանք ու­նե­ցող «Նա­պո­լիից», իսկ ամ­բողջ ե­րեք միա­վո­րը... Քա­նի որ դա չի ե­ղել, չքն­նար­կենք։
Տու­րը հա­ջող ըն­թացք ու­նե­ցավ Ջե­նո­վա գնա­ցած «Ին­տե­րի» հա­մար։ Տան­տե­րե­րի դար­պա­սը խո­ցած ե­րեք գն­դա­կը Ան­տո­նիո Կոն­տեի սա­նե­րին կր­կին հա­նեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կան, ու դար­ձյալ մի­լա­նյան ա­կումբն «Ա­տա­լան­տա­յից» ա­ռաջ է մեկ միա­վո­րով։
Երկ­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­կան հան­դի­պումն անց­կաց­րեց «Լա­ցիոն» ու, որ շատ կարևոր է, ար­տագ­նա­յում։ «Վե­րո­նա­յի» հետ այս հան­դիպ­ման 5։1 հա­շիվն ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյան մա­սին օ­բյեկ­տիվ պատ­կե­րա­ցում չի տա­լիս, բայց ե­ղել է այն, ինչ ե­ղել է, ու հռո­մեա­ցի­նե­րը միա­վոր­նե­րով՝ 75 հա­վա­սար­վել են «Ա­տա­լան­տա­յին», սա­կայն հա­ջոր­դում են լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վար­կով։ Հարկ հա­մա­րենք ա­սել, որ Ի­մո­բի­լեն հե­ղի­նա­կել է ե­րեք գոլ՝ խփած գն­դակ­նե­րի թի­վը հասց­նե­լով 34-ի։
Հաղ­թա­կան է ե­ղել և «Ռո­մա­յի» մր­ցակ­ցու­թյու­նը «Ֆիո­րեն­տի­նա­յի» հետ։ «Գայ­լե­րը» հաղ­թա­նակ են տո­նել ի հա­շիվ Վե­րե­տուի հա­ջո­ղու­թյամբ ի­րաց­րած 11-մետ­րա­նոց­նե­րի՝ 2։1։ «Ռո­ման» շա­րու­նա­կում է մնալ Եվ­րո­պա­յի լի­գա­յի խա­ղար­կու­թյա­նը հա­վակ­նող­նե­րի թվում, 64 միա­վո­րով հին­գե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է։
Հե­տաքր­քիր զար­գա­ցում­ներ են ե­ղել «Նա­պո­լի»-«Սա­սուո­լո» դի­մա­կա­յու­թյու­նում։ Ընդ­հա­նուր հաշ­վով գրանց­վել է դար­պա­սի հինգ գրա­վում, ո­րից եր­կու­սը տան­տե­րե­րի, ե­րե­քը՝ հյու­րե­րի կա­տար­մամբ, սա­կայն խաղն ա­վարտ­վել է 2։0 հաշ­վով։ Սա էլ, ինչ­պես ա­սում են, VAR-ի խե­րը, բայց, մյուս կող­մից էլ, ե­թե հաղ­թող, ա­պա միայն ու միայն ազ­նիվ մր­ցակ­ցու­թյան պայ­ման­նե­րում։
Եվ վեր­ջում «Յու­վեն­տուս»-Սամպ­դո­րիա» դի­մա­կա­յու­թյան մա­սին, ո­րը հայտ­նի դարձ­րեց եվ­րո­պա­կան ֆուտ­բո­լա­յին թոփ տե­րու­թյուն­նե­րից վեր­ջի­նի չեմ­պիո­նին։ Հան­դի­պումն այս ա­վարտ­վել է 2։0 հաշ­վով, հաղ­թել է «ծեր սի­նյո­րան», ո­րը 2011-2012 մր­ցաշր­ջա­նից սկ­սած՝ ոչ մե­կին չի զի­ջում ա­ռաջ­նայ­նու­թյու­նը, հաղ­թո­ղի դափ­նին։ Ե­թե չեմ­պիոն լի­նե­լը որևէ մե­կի մոտ կա­րող է հոգ­նու­թյան զգա­ցո­ղու­թյուն ա­ռաջ բե­րել, հար­կավ իր պրոբ­լեմն է, բայց որ Ի­տա­լիա­յում, երկ­րի չեմ­պիո­նու­թյու­նից զատ, «Յու­վեն­տու­սից» ար­դեն վա­ղուց են սպա­սում մեկ այլ չեմ­պիո­նու­թյուն, թերևս կաս­կած չկա։ Ի մի­ջի այ­լոց, ժա­մա­նա­կին թի­մը Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դու գնեց նաև այդ նպա­տա­կադր­մամբ։
Բնա­կա­նա­բար, «Յու­վեն­տու­սի» չեմ­պիո­նու­թյու­նը բնավ էչ չի սա­ռեց­նում սկու­դե­տեի նկատ­մամբ ֆուտ­բո­լա­սե­րի հե­տաք­րք­րու­թյու­նը, քա­նի որ կա­տա­ղի պայ­քար է ըն­թա­նում ոչ միայն ա­ռաջ­նու­թյան մյուս մե­դալ­նե­րի, այլև եվ­րա­խա­ղար­կու­թյուն­նե­րի մաս­նակ­ցու­թյան ի­րա­վուն­քի հա­մար։ Այս ա­ռու­մով Ի­տա­լիա­յի ա­ռաջ­նու­թյու­նը հար և նման է անգ­լիա­կան պրե­միեր լի­գա­յին, ո­րին, ձեզ հետ միա­սին, մինչև ա­ռաջ­նու­թյան ա­վար­տը լար­ված հետևե­ցինք, քա­նի որ ա­ռաջ­նու­թյու­նը միայն չեմ­պիո­նին ի հայտ բե­րե­լու գոր­ծըն­թաց չէ. շատ հա­ճախ լի­նում են և այն­պի­սի խա­ղեր, այն­պի­սի դի­մա­կա­յու­թյուն­ներ, ո­րոնք մր­ցա­շա­րա­յին ա­ռու­մով ո­չինչ չեն նշա­նա­կում, սա­կայն կա­տա­րո­ղա­կա­նով այն­պի­սի գլուխ­գոր­ծոց­ներ են, որ շունչդ են կտ­րում։ Ա­հա թե նաև ին­չի հա­մար է ֆուտ­բոլն այդ­քան սիր­ված ու ըն­դուն­ված ամ­բողջ աշ­խար­հում։


Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Դիտվել է՝ 13023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ