Հանրահայտ TripAdvisor տուրիստական ընկերությունը կազմել է աշխարհի լավագույն ռեստորանների ցանկը՝ հաշվի առնելով այցելուների տպավորությունները: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:
Ցուցակի առաջին ու երկրորդ տեղերում են ֆրանսիական Auberge Du Vieux Puits ու Blanche ռեստորանները: Երրորդ տեղում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող Chila-ն: Չորրորդ տեղում է Բրիտանիայում գտնվող The Black Swan ռեստորանը: Լավագույն հնգյակը եզրափակում է Կոլուբիայում գտնվող Leo-ն:
Լավագույն ռեստորանների ցանկում տեղ են գտել նաև Արգենտինայում, Ճապոնիայում, Չիլիում, Գերմանիայում, Չինաստանում, Հարավային Աֆրիկայում, Նիդերլանդներում, Նոր Զելանդիայում, Իտալիայում, ԱՄն-ում ու Մեքսիկայում գտնվող ռեստորանները: