Շատ լավ գիտեք, որ իմ հասցեին հնչեցված մեղադրանքները, չեն հաստատվել: Ինչպես դրանք, այնպես էլ այս չակերտավոր մեղադրանքը հօդս է ցնդելու, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա մի քանի բառով ներկայացրեց գործի էությունը, որով այսօր ԱԱԾ էր կանչվել:
«2018-ին մեր նախկին աշխատակիցներից մեկը վերականգնվել է աշխատանքի, ով, ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ այդ պաշտոնում վերականգնվելու: Բայց, երևի օրենքի ընթերցման և հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն՝ ոչ թե ԱԱԾ աշխատակիցներն ու քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև ԱԱԾ այսօրվա տնօրենը: Որովհետև, եթե մինչև վերջ կարդային, կհասկանային, որ որևէ օրենքի խախտում տեղի չի ունեցել», - ասաց նա: