Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Երբ  երկիրդ դե ֆակտո օկուպացված է

    Երբ երկիրդ դե ֆակտո օկուպացված է

    21.01.2014| 11:20
    irates.am-ը քաղաքագետ Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր է սոցիալական հողի վրա բարձրացնել բողոքի ալիք և ակնկալել հասնելու հաջողության, երբ քաղաքական ուժերի նկատմամբ կա անվստահություն:
  • «Ես Սերժի դեմ դուրս չեմ գա»

    «Ես Սերժի դեմ դուրս չեմ գա»

    21.01.2014| 01:25
    Յուրայինների նեղ շրջանակում օրերս Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինքը երբեք Սերժ Սարգսյանի դեմ դուրս չի գա (էնքա՜ն մեծ ճամփա են անցել միասին), ու բացատրել է նույն յուրայիններին, որ միևնույն ժամանակ ինքը որևէ մեկին երբեք թույլ չի տա իր արածը սևացնել, ապա հավելել է, որ բացարձակապես չի ցանկանում վերադառնալ մեծ քաղաքականություն:
  • Բալասանյանի ամերիկյան «արկածները»

    Բալասանյանի ամերիկյան «արկածները»

    21.01.2014| 01:24
    Ինչպես հաղորդում են Գյումրու մեր աղբյուրները, քաղաքապետ Սամվել Բալասանյանը Ամանորը նշել է ԱՄՆ-ում` դեկտեմբերի 30-ին իր հետ մեկնած ընկերների հետ, որոնց մեջ է եղել նաև Շիրակի մարզպետարանի առևտրի վարչության նախկին պետ Հովսեփ Գարայանը, ով քաղաքապետի բիզնես-գործընկերն է: Ըստ լուրերի, նրանց են պատկանում Գյումրու երթուղային գծերը:
  • Մոռացե՞լ են, թե ով ով էր հեղափոխությունից առաջ

    Մոռացե՞լ են, թե ով ով էր հեղափոխությունից առաջ

    20.01.2014| 14:27
    2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո, երբ իշխանությունը հասավ այն բանին, որ արգելեց Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացումը, ընդդիմության գերխնդիրը մնաց Ազատության հրապարակը վերանվաճելու համար պայքարելը: Երեք տարի շարունակ Մատենադարանին հարակից տարածքում հանրահավաքներ հրավիրելուց հետո, 2011 թվականին, երբ ազատ էր արձակվել քաղբանտարկյալների մեծ մասը, Ազատության հրապարակը վերադարձվեց ժողովրդին:
  • ԱՄՆ-ն հիասթափված է հայ ընդդիմադիրներից

    ԱՄՆ-ն հիասթափված է հայ ընդդիմադիրներից

    19.01.2014| 14:29
    Զարուհի Փոստանջյանի՝ ԱՄՆ ուսումնառության մեկնելուց հետո լուրեր էին շրջանառվում, որ ամերիկյան կողմը նրան դիտում է ՀՀ նախագահի հաջորդ ընտրություններում որպես իշխանությանն այլընտրանք թեկնածու: Մեր աղբյուրի փոխանցմամբ, որն ունի դիվանագետների հետ շփվելու մեծ փորձ, ԱՄՆ-ն ՀՀ նախագահի վերջին ընտրություններից հետո հիասթափվել է թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանից, թե՛ իր ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունից:
  • Հայաստանը խոր քնի մեջ է

    Հայաստանը խոր քնի մեջ է

    17.01.2014| 16:50
    Սփյուռքահայ կառույցները բավականին դժգոհ են հայաստանյան դիվանագիտական կորպուսից ցեղասպանության հարցերում իրենց պատշաճ աջակցություն չցուցաբերելու համար: Այս մասին մեզ ասաց սիրիահայ Վահե Մահշիկյանը, որը տարիներ շարունակ զբաղված է հայկական դատի արդար պահանջով:
  • 2014 թվական.  նժույգի վեհությա՞մբ,  թե՞ իշու համառությամբ (Արմագեդոնից առաջ)

    2014 թվական. նժույգի վեհությա՞մբ, թե՞ իշու համառությամբ (Արմագեդոնից առաջ)

    17.01.2014| 11:06
    2013 թ., ամիսը` դեկտեմբեր, Callup կենտրոնը բացահայտում է` հայերս մուրճ-մանգաղի կարոտից ավելի ենք հալումաշվում, քան Ազերբայջանն ու Վիրքը, քան Ղազախստանն ու Կիրգիզստանը և, առհասարակ, մյուս «ստանները»։ Զարմանալի է. չէ՞ որ միայն մենք ենք ԽՍՀՄ-ի օրոք գերեվարված մեր բնիկ օրրանի մի հատվածը հետ բերել շնորհիվ անկախ պետականության։ Ահավասիկ, Callup-ն հուշում է, ՀՀ քաղաքացիների 10 տոկոսն այդպես էլ չի կողմնորոշվում` ԽՍՀՄ-ի կործանումը հայերիս համար, այնուամենայնիվ, օգտակա՞ր իրադարձություն էր, թե՞, այսուհանդերձ, վնասակար մի արկած։
  • Տեղն է դրել

    Տեղն է դրել

    17.01.2014| 00:30
    Որքան էլ ոչ անհայտ Ռուբեն Մասումյանը (Բենզին Ռուբո) պնդում է, որ «споткнулся, упал, очнулся - гипс». այն է` ոտքը սայթաքեց, ընկավ, ստացավ գանգուղեղային վնասվածք, տեղափոխվեց հիվանդանոց, լավացավ, դուրս գրվեց, այնքան էլ այդպես չէ ու, ըստ մեր աղբյուրների, հաշվեհարդար է իրականացվել նրա նկատմամբ` անցյալի ինչ-ինչ պատմությունների հետ կապված:
  • Երբ երկրիդ այսօրն ու վաղը տնօրինում են դրսինները

    Երբ երկրիդ այսօրն ու վաղը տնօրինում են դրսինները

    16.01.2014| 17:24
    Դրամատուրգ Կարինե Խոդիկյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է Հայաստանում սոցիալական հողի վրա ոտքի հանել ժողովրդին և հասնել շոշափելի արդյունքների:
  • Պատրաստ են աջակցել ամեն տեսակ ընդվզման

    Պատրաստ են աջակցել ամեն տեսակ ընդվզման

    16.01.2014| 16:24
    Չնայած իրենց ընդդիմադիր հայտարարած հայաստանյան տարբեր ուժեր տարբեր պատկերացումներ ունեն իշխանափոխության, ժողովրդին հրապարակ բերելու, հրապարակ բերելուց հետո իրականացվելիք քայլերի մասին, և ամեն մեկն էլ առաջնորդվում է իր պատկերացումներով, կյանքը ցույց տվեց, որ նրանք առանձին-առանձին հրապարակ են կարողանում հանել միայն իրենց համախոհներին: Ոչ ավելին: