«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացման հաշվեհամարին այսօրվա դրությամբ փոխանցվել է 856 մլն դրամ

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացման հաշվեհամարին այսօրվա դրությամբ փոխանցվել է 856 մլն դրամ
02.04.2020 | 22:30

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 02.04.20թ. ժամի 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 856 մլն 253 հազար դրամ: Մուտքերի ընդհանուր քանակը` 3239:

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ