«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

COVID-19. Ապաքինվածների թիվն անցել է 203 000-ը

COVID-19. Ապաքինվածների թիվն անցել է 203 000-ը
02.04.2020 | 22:50

Աշխարհում COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 961 000-ը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 49 000-ը: Ապաքինվածների թիվը 203153: Վարակվածների 95 տոկոսի հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր: Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 215 362 հաստատված դեպք կա:


Մահացածների թիվն անցել է 5100-ից: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է՝ հաստատված դեպքերի թիվը 110 574 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով՝ 13 155 մարդ:
Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան, հաստատված դեպքերի թիվը 110 238 է: Այս ցուցանիշով Իսպանիան մոտեցել է Իտալիային: Իսպանիայում մահացածների ընդհանուր թիվը 10 000 է:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 589 է: Գրանցվել է 35 նոր դեպք: Ապաքինվել է 76 408 մարդ: Մահացածների թիվը կազմում է 3318:


Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան՝ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 80 641 է: Մահացել է 962 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան՝ հաստատված դեպքերի թիվը 56989 է: Մահերի թիվը 4 032 է:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 50468 է: Մահացածների ընդհանուր թիվը՝ 3160:
Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 33718 է, այստեղ մեկ օրում 4244 նոր դեպք է գրանցվել: Շվեյցարիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 18 267 է:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 130 դեպք կա, Ռուսաստանում` 3 548 դեպք կա: Այստեղ մեկ օրում գրանցվել է 771 նոր դեպք: Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 15 679:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 203-ի։

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ