Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից

Վրաստանում կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից
02.04.2020 | 22:51

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման պիկը սպասվում է ապրիլի երկրորդ կեսից:

«Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոտավորապես մինչև ապրիլի 10-ն իրավիճակը վերահսկելի կլինի, թեպետ վարակվածների թիվը կաճի: Սպասվում է, որ բռնկման պիկը կլինի ապրիլի երկրորդ կեսին»-նշել է նախարարը: Նրա խոսքով, զարգացող սցենարում գլխավոր դեր ունի կառավարության և քաղաքացիների համատեղ աշխատանքի արդյունավետությունը: Նախարարը նաև նշել է, որ Վրաստանի սահմաններից դուրս իրենց քաղաքացիների մոտ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 35 դեպք: Նրանցից 5-ը մահացել է:
Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը հայտարարել են արտակարգ դրություն՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Ավելի ուշ մտցվել է համընդհանուր կարանտին, սահմանվել է պարետային ժամ երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 6:00-ն:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ