Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆիլիպինների նախագահը չի հանդուրժելու կարանտինը խախտողներին

Ֆիլիպինների նախագահը չի հանդուրժելու կարանտինը խախտողներին
02.04.2020 | 22:52

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ կարանտինի ռեժիմը խախտողները, որ խնդիրներ կառաջացնեն, կարող են գնդակահարվել: «Reuters»-ը տեղեկացնում է, որ նա իր մտահոգությունն է հայտնել բժիշկների նկատմամբ բացասական վերաբերմունքի առնչությամբ՝ նշելով, որ դա լուրջ հանցագործություն է և չի հանդուրժվելու: Հեռուստատեսային ուղերձում Դուտերտեն ասել է, որ կենսական նշանակություն ունի բոլորի համագործակցությունն ու տնային կարանտինի կանոններին հետևելը: Իշխանությունները փորձում են դանդաղեցնել վարակի տարածումը և առողջապահական համակարգը փրկել գերծանրաբեռնվածությունից: «Իրավիճակը դառնում է ավելի վատ: Եվս մեկ անգամ ներկայացնում եմ խնդրի լրջությունը, դուք պետք է ականջալուր լինեք: Իմ հրամանն է ոստիկանությանն ու զինված ուժերին, եթե կան խնդիրներ՝ դիմադրելու, ձեր կյանքը վտանգելու դեպքեր, գնդակահարեք նրանց»,-ասել է նախագահը:

Դիտվել է՝ 489

Մեկնաբանություններ