Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թ­յուն­նե­րի մասնակցություն չունենալը չի կա­րող ստ­վեր գցել Ար­ցա­խի ընտ­րու­թ­յուն­նե­րի վրա»

«Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թ­յուն­նե­րի մասնակցություն չունենալը չի կա­րող ստ­վեր գցել Ար­ցա­խի ընտ­րու­թ­յուն­նե­րի վրա»
03.04.2020 | 00:57

Հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ ԱՐ­ՄԵՆ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱՆՆ Ար­ցա­խում անց­կաց­ված նա­խա­գա­հա­կան ու խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը մր­ցակ­ցա­յին ու ժո­ղովր­դա­վա­րա­կան է հա­մա­րում: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա նշեց, որ միայն այն փաս­տը, որ ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցում էր նա­խա­գա­հի 14 թեկ­նա­ծու, ևս մեկ ան­գամ ա­պա­ցու­ցում է՝ Ար­ցա­խը բռ­նել է ժո­ղովր­դա­վա­րու­թյան ու­ղին: Նա թե՛ նա­խընտ­րա­կան, թե՛ հե­տընտ­րա­կան, թե՛ ընտ­րա­կան բուն ըն­թաց­քը դրա­կան է գնա­հա­տում, իսկ ինչ վե­րա­բե­րում է ի­րա­վա­պաշտ­պան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ու հա­սա­րա­կա­կան կա­մա­կեր­պու­թյուն­նե­րի ար­ձա­նագ­րած խախտ­ւմ­նե­րին, ա­պա, ըստ մեր զրու­ցակ­ցի, դրանք այն­պի­սի ա­ղա­ղա­կող խախ­տում­ներ չեն ե­ղել, որ ազ­դեն ար­դյունք­նե­րի վրա:

-Նա­խա­գահ ընտ­րե­լու հա­մար ընտ­րու­թյուն­նե­րի երկ­րորդ փուլ պետք է կազ­մա­կերպ­վի: ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխ­նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նը, որ դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյամբ Ար­ցա­խում է ե­ղել, ա­սում է, որ «Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը կգտ­նեն այն տար­բե­րա­կը, մե­խա­նիզ­մը, ո­րով կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման վտանգ­նե­րը կկան­խեն, և կկազ­մա­կերպ­վեն 2-րդ փու­լի ընտ­րու­թյուն­նե­րը, ե­թե` ոչ, դա Ար­ցա­խի ժո­ղովր­դի, իշ­խա­նու­թյան ո­րո­շու­մը կլի­նի, ո­րը մենք կըն­դու­նենք»: Փաս­տո­րեն՝ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը նույն­պես մտադ­րու­թյուն չու­նեն հոր­դո­րե­լու ընտ­րու­թյուն­նե­րը հե­տաձ­գել ո­րոշ ժա­մա­նա­կով: Պա­տա­հա­կա՞ն է:
-Որևէ մե­կի խոս­քե­րը չեմ ցան­կա­նում մեկ­նա­բա­նել, բա­ցի այդ՝ նա­խա­գա­հի ընտ­րու­թյան երկ­րորդ փու­լի օրն ար­դեն իսկ նշա­նակ­ված է՝ ապ­րի­լի 12: Ար­ցա­խը, լի­նե­լով ինք­նիշ­խան ու ա­զատ պե­տու­թյուն, ին­քը պետք է ո­րո­շի՝ հե­տաձ­գե՞լ ընտ­րու­թյուն­նե­րը, թե՞ ոչ: Տե­ղին ու ճիշտ չէ, որ Հա­յաս­տա­նը խառն­վի Ար­ցա­խի ներ­քին գոր­ծե­րին ու մի­ջամ­տի ընտ­րու­թյուն­նե­րը հե­տաձ­գե­լու կամ չհե­տաձ­գե­լու հար­ցին: Այ­նուա­մե­նայ­նիվ, ե­թե կա­րո­ղա­նան անվ­տան­գա­յին ու հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջոց­ներ ձեռ­նար­կել, կա­րո­ղա­նան երկ­րորդ փուլն էլ ա­ռա­ջի­նի նման անց­կաց­նել, ա­պա ընտ­րու­թյուն­ներն ան­պայ­ման պետք է տե­ղի ու­նե­նան: Չեմ կար­ծում, թե հե­տաձ­գու­մը բխում է Ար­ցա­խի ժո­ղովր­դի ու պե­տու­թյան շա­հե­րից:
-Ի դեպ, պա­տա­հա­կա­նու­թյան մա­սով, ա­վե­լի քան 49 տո­կոս քվե ստա­ցած թեկ­նա­ծու Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո հայ­տա­րա­րել է, թե ընտ­րու­թյուն­նե­րից մեկ օր ա­ռաջ զրույց է ու­նե­ցել ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի հետ, Ստե­փա­նա­կեր­տում էլ պա­տա­հա­բար հան­դի­պել ու զրու­ցել է «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի հետ: ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար Հա­րու­թյու­նյա­նը կա­րո՞ղ է «ցան­կա­լի» թեկ­նա­ծու լի­նել:
-Հա­րու­թյու­նյա­նի՝ ընտ­րու­թյուն­նե­րից մեկ օր ա­ռաջ ԱԺ նա­խա­գա­հի հետ ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցը կամ նրա հան­դի­պու­մը պատ­գա­մա­վոր­նե­րի հետ, չեմ կար­ծում, թե որևէ ազ­դե­ցու­թյուն կա­րող էր ու­նե­նալ ընտ­րու­թյան ար­դյունք­նե­րի վրա, ո­րով­հետև ընտ­րու­թյա­նը մաս­նակ­ցել են Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­ներն ու ժո­ղո­վուր­դը: Իսկ գու­ցե մնա­ցած թեկ­նա­ծու­նե­րը նույն­պե՞ս զրու­ցել են ՀՀ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հետ կամ հան­դի­պում­ներ ու­նե­ցել: Ե­թե ան­գամ 14 թեկ­նա­ծու­ներն էլ հան­դի­պեին Հա­յաս­տա­նից մեկ­նած պատ­գա­մա­վո­րա­կան խմ­բի հետ, ա­պա դա որևէ կերպ չէր կա­րող ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ ընտ­րու­թյան ել­քի վրա: Այդ­տեղ ո­չինչ փնտ­րել պետք չէ, ա­մեն բան նոր­մալ է, սպա­սենք ընտ­րու­թյան երկ­րորդ փու­լին:
-Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն ա­սում է, թե «մեր՝ թեկ­նա­ծու­նե­րի մեջ մի փոր­ձեք սեպ խրել»: Ար­ցա­խում իս­կա­պե՞ս շատ ա­վե­լի քա­ղա­քա­կան է պայ­քա­րը, քան, օ­րի­նակ, մեզ մոտ, թե՞ դրանք ուղ­ղա­կի խոս­քեր են:
-Հա­րու­թյու­նյա­նի այդ խոս­քե­րը ես տե­ղին ու ճիշտ եմ հա­մա­րում, քա­նի որ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո կյանք կա, ու թեկ­նա­ծու­նե­րից ո­մանց ճա­նա­չե­լով՝ կա­րող եմ ա­սել, որ նրանք ան­գամ բա­րիդ­րա­ցիա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նեն: Ար­ցա­խը փոքր պե­տու­թյուն է, այն­տեղ մե­կը մյու­սին ճա­նա­չում է, ու ընտ­րու­թյու­նե­րից հե­տո այն թեկ­նա­ծու­նե­րը, որ չեն ըն­տր­վել, պետք է հա­մախ­մբ­վեն թեկ­նա­ծուի շուր­ջը, ե­թե ան­գամ չհա­մախ­մբ­վեն, գո­նե չխան­գա­րեն ըն­տր­վող թեկ­նա­ծուին, որ Ար­ցա­խի 4-րդ նա­խա­գա­հը կա­րո­ղա­նա էլ ա­վե­լի ու­ժե­ղաց­նել հայ­կա­կան երկ­րորդ պե­տու­թյու­նը, տն­տե­սու­թյունն ու պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գը, իսկ Հա­յաս­տանն էլ ա­վե­լի ա­մուր դիր­քե­րից կա­րո­ղա­նա մաս­նակ­ցել Ար­ցա­խի հար­ցի խա­ղաղ կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րին:
-Մի­ջազ­գա­յին որևէ կա­ռույց հայտ­նի պատ­ճառ­նե­րով չի մաս­նակ­ցել Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րին, սա կա­րո՞ղ է հե­տա­գա­յում պատ­ճառ լի­նել, որ այդ կա­ռույց­նե­րը ո­րո­շա­կի ան­վս­տա­հու­թյուն հայտ­նեն ընտ­րու­թյուն­նե­րի ըն­թաց­քի ու ար­դյուն­քի մա­սին: Կամ ա­սեն՝ պան­դե­միա­յի ժա­մա­նակ ընտ­րու­թյուն չպետք է անց­կաց­վեր:
-Մի­ջազ­գա­յին որևէ կազ­մա­կեր­պու­թյան մաս­նակ­ցու­թյու­նը կամ չմաս­նակ­ցու­թյու­նը չի կա­րող ստ­վեր գցել ընտ­րու­թյուն­նե­րի վրա, ո­րով­հետև հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով մի­ջազ­գա­յին որևէ կա­ռույց ցան­կու­թյուն չի հայտ­նել ռիս­կա­յին այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ներ­կա լի­նե­լու ընտ­րու­թյուն­նե­րին: Եվ դա բնավ չի նշա­նա­կում, որ ա­պա­գա­յում կա­րող է լի­նել որևէ կազ­մա­կեր­պու­թյուն, որ կաս­կա­ծի տակ առ­նի ընտ­րու­թյուն­նե­րի ըն­թացքն ու ար­դյունք­նե­րը: Այն­պես չէ, որ Ար­ցա­խի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան պատ­ճա­ռով չեն մաս­նակ­ցել ընտ­րու­թյուն­նե­րին, պատ­ճա­ռը բո­լո­րիս էլ հայտ­նի է՝ փակ սահ­ման­ներն են: Ար­ցախն ինք­նիշ­խան պե­տու­թյուն է, ու ինքն է ո­րո­շում՝ հա­մաշ­խար­հա­յին պան­դե­միա­յի պատ­ճա­ռով ընտ­րու­թյուն­ներ կազ­մա­կեր­պի՞, թե՞ ոչ: Մի­ջազ­գա­յին որևէ կազ­մա­կեր­պու­թյուն չի կա­րող ա­սել, թե ին­չու է հա­մա­վա­րա­կի ըն­թաց­քում հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն կազ­մա­կերպ­վել, ու հատ­կա­պես այն դեպ­քում, երբ այն­տեղ կո­րո­նա­վի­րու­սի գեթ մեկ դեպք չի հայտ­նա­բեր­վել:
-«Վրաս­տանն ա­ջակ­ցում է Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյանն ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը և չի ճա­նա­չում ԼՂ-ում տե­ղի ու­նե­ցած այս­պես կոչ­ված ընտ­րու­թյուն­նե­րը». սա Վրաս­տա­նի ԱԳՆ-ի հայ­տա­րա­րու­թյունն է: Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում նման հայ­տա­րա­րու­թյու­նը, և ար­դյո՞ք մեր ԱԳՆ-ն հա­մար­ժեք քայ­լեր ձեռ­նար­կել է այս մա­սով:
-Ա­յո, պաշ­տո­նա­կան Թի­բի­լի­սին նման դիր­քո­րո­շում է հայտ­նել, փո­խա­րե­նը կա­րող էր ուղ­ղա­կի զերծ մնալ որևէ դիր­քո­րո­շում հայտ­նե­լուց, չե­զո­քու­թյուն ցու­ցա­բե­րել ու պահ­պա­նել այդ­քան թմ­բա­կա­հար­վող եղ­բայ­րու­թյան ու հա­մե­րաշ­խու­թյան սկզ­բուն­քը: Նույն տրա­մա­բա­նու­թյամբ` Վրաս­տա­նը Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սում կամ Կո­սո­վո­յում տե­ղի ու­նե­ցող ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո պետք է հայ­տա­րա­րի, որ չի ճա­նա­չում ընտ­րու­թյան ար­դյունք­նե­րը: Ինչ վե­րա­բե­րում է պաշ­տո­նա­կան Երևա­նի ար­ձա­գան­քին, ա­պա մինչ այս պա­հը որևէ ար­ձա­գանք չկա: ՈՒ­զում եմ հի­շեց­նել, որ ա­միս­ներ ա­ռաջ էլ Աբ­խա­զիա­յում էին ընտ­րու­թյուն­ներ, ու նույն հա­ջո­ղու­թյամբ՝ Հա­յաս­տա­նը կա­րող էր հա­կա­ռակ բո­վան­դա­կու­թյամբ հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծել, ող­ջու­նել ընտ­րու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պումն ու ճա­նա­չել դրա ար­դյունք­նե­րը: Բայց, ա­րի ու տես, Հա­յաս­տա­նը, հա­վա­տա­րիմ մնա­լով Վրաս­տա­նի հետ եղ­բայ­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, չե­զո­քու­թյուն ցու­ցա­բե­րեց ու որևէ հայ­տա­րու­թյուն չտա­րա­ծեց:
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 6245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

¢Â€Â ÃƒÂ‚ƒ/1573163882">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Ռազմավարական գործընկերություն
Ռազմավարական գործընկերություն