Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ընդ­դի­մու­թ­յան պա­տաս­խա­նատ­վու­թ­յան պա­հը

Ընդ­դի­մու­թ­յան պա­տաս­խա­նատ­վու­թ­յան պա­հը
22.05.2020 | 00:51
Ընդ­դի­մա­խոս­նե­րը մշ­տա­պես մե­ղադ­րում են իշ­խա­նու­թյանն օ­րա­կարգ չու­նե­նա­լու մեջ, սա­կայն այ­սօր ընդ­դի­մու­թյունն էլ օ­րա­կարգ չու­նի, հա­մե­նայն դեպս, հա­սա­րա­կու­թյան հա­մար այն տե­սա­նե­լի չէ։ Գու­ցե ներ­սում շատ բա­ներ են եփ­վում, բայց դրա ար­դյուն­քը հրա­պա­րա­կա­յին գոր­ծու­նեու­թյան մեջ չի երևում։ ՈՒ, ինչ­պես ա­սում են, իշ­խա­նու­թյու­նը փո­ղո­ցում գցած է, սա­կայն վերց­նող չկա։ Այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը քն­նա­դատ­նե­րի պա­կաս չու­նի, բայց տպա­վո­րու­թյուն է, թե բո­լո­րը ճառ ա­սող են, իսկ զանգ կա­խող այդ­պես էլ չկա։ Ո՞րն է ընդ­դի­մու­թյան իշ­խա­նա­փո­խու­թյան սցե­նա­րը, ի՞նչ ճա­նա­պար­հով են ընդ­դի­մա­դիր­նե­րը փոր­ձում ի­րա­վի­ճա­կը շտ­կել, ի՞նչ հար­ցի շուրջ պի­տի լի­նի հա­մախմ­բու­մը։ Գա­ղա­փա­րա­կան հա­մախ­մբ­ման տե­սան­կյու­նից ա­ռա­ջին հա­յաց­քից ա­մեն ինչ հի­շեց­նում է նախ­կի­նում ե­ղած տխուր փոր­ձը։ Բո­լոր ընդ­դի­մա­դիր­նե­րին կա­պում է մեկ բան՝ իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նին, այդ­պես էր Ռո­բերտ Քո­չա­րյա­նի, Սերժ Սարգ­սյա­նի օ­րոք։ Ընդ­դի­մու­թյու­նը հրա­պա­րակ էր գա­լիս ոչ գա­ղա­փա­րա­կան միա­վո­րում­նե­րով, միակ նպա­տակն օր­վա իշ­խա­նու­թյան ղե­կա­վա­րին հե­ռաց­նելն էր։ ՈՒ կա­մաց-կա­մաց, ներ­սում առ­կա տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը, հա­վակ­նու­թյուն­նե­րը, ա­կան­նե­րը ընդ­դի­մու­թյա­նը մա­շում էին, ին­չից օգտ­վում ու դրան նպաս­տում էր նաև իշ­խա­նու­թյու­նը։
2018-ին մի փոքր այլ էր ա­մեն ինչ։ Կր­կին հար­թա­կում մեկ հարց էր՝ հե­ռաց­նել Սերժ Սարգ­սյա­նին։ Այս ան­գամ հա­մախմ­բու­մը ոչ թե ա­ռան­ձին ու­ժե­րի, այլ քա­ղա­քա­ցի­նե­րի մի­ջո­ցով տե­ղի ու­նե­ցավ՝ ա­ռանց գա­ղա­փա­րա­կան հեն­քի, և պա­տա­հա­կան չէ, որ կա­ռա­վար­ման ղե­կին հայ­տն­վեց ա­ռանց հա­յե­ցա­կար­գի, ա­ռանց «իզմ»-ե­րի, գա­ղա­փա­րա­զուրկ, տես­լա­կան չու­նե­ցող իշ­խա­նու­թյուն, այս­պես ա­սած, ամ­բո­խի իշ­խա­նու­թյու­նը։ ՈՒ դժ­վար չէր կան­խո­րո­շել, թե ինչ ո­րա­կի կա­ռա­վար­ման հետ ենք գործ ու­նե­նա­լու։
Հի­մա նո­րից Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան օ­րա­կար­գի թիվ մեկ հար­ցը Նի­կոլ Փա­շի­նյա­նին իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նելն է, բայց ա­ռա­վել կարևոր է այն, թե ինչ թիմ է փո­խա­րի­նե­լու նրան, ինչ ար­ժե­հա­մա­կարգ ու տես­լա­կան ու­նե­ցող ուժ։ Օ­րերս Սուրբ Ա­թո­ռում նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նը, որ­պես ի­րա­վի­ճա­կի լու­ծում, իմ­քայ­լա­կան­նե­րին ա­ռա­ջար­կել էր այլ վար­չա­պետ ընտ­րել։ Այ­սինքն, կր­կին ա­պա­վի­նում են իմ­քայ­լա­կան­նե­րի քա­ղա­քա­կան գի­տակ­ցու­թյա՞­նը, ին­չի առն­չու­թյամբ բա­վա­կան մեծ կաս­կած­ներ կան։ Սա­կայն սա Փա­շի­նյա­նի ընդ­դի­մա­խոս­նե­րից միայն մե­կի ա­ռաջ քա­շած սցե­նարն է, իսկ ի՞նչ են մտմ­տում մյուս բո­լոր ընդ­դի­մա­խոս­նե­րը, ո­րոնք այս տար­բե­րա­կին հա­մա­ձայն չեն, բայց սե­փա­կանն էլ չեն ներ­կա­յաց­նում հան­րու­թյա­նը։ Ի վեր­ջո, ինչ­պե՞ս հե­ռաց­նել Փա­շի­նյա­նին, ու ով­քեր են գա­լու իշ­խա­նու­թյան, ինչ «փր­կիչ» ծրագ­րե­րով։
Փաստ է, որ այ­սօր քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը տե­ղա­փոխ­վել են ընդ­դի­մա­դիր ու հատ­կա­պես ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի դաշտ և ի­րա­վի­ճա­կը ճիշտ հու­նով տա­նե­լու թիվ 1 պա­տաս­խա­նա­տուն հենց ընդ­դի­մու­թյունն է, իշ­խա­նու­թյունն ա­ռա­վե­լա­գույնն ա­րել է, որ ի­րե­նից այլևս ո­չինչ կախ­ված չլի­նի։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ