Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զաքիր Հասանովն անձամբ պատասխան է տալու

Զաքիր Հասանովն անձամբ պատասխան է տալու
30.05.2020 | 21:25

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր խորհրդակցություն է անցկացրել և հոխորտացել՝ փաստացի և վերջնականապես ընդունելով, որ 2016-ի ապրիլյան գործողությունների նախաձեռնողը ադրբեջանական կողմն է՝ ի դեմս իրեն և իր գերագույն հրամանատարի: Ավելին՝ նա խոստովանեց, որ իրենք այնքան էլ գոհ չեն ապրիլյանի արդյունքներից, իրենց առջև դրված խնդիրը չեն կարողացել լուծել: Հետևաբար, նա անձամբ պատասխան է տալու ինչպես նախկինում, այնպես էլ այսօրվա ցանկացած բառի, որոշման և ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների թափված արյան համար։ Հիշեցնում ենք ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ վաղուց ժամանակն է համակերպվել տարածաշրջանում խաղաղության եւ ռազմական համազորության հետ:
Հակառակ դեպքում հայկական զինված ուժերը ամենայն վճռականությամբ, արհեստավարժությամբ և ավերիչ հարվածներով ստիպված կլինեն բազմապատկելու 1994 թթ-ի եռակողմ հրադադարի արդյունքները և պաշտպանելու Հայաստանի ու Արցախի միասնական անվտանգությունը»:

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ