Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գնահատվել է կորոնավիրուսի դեմ ռուսական դեղի արդյունավետությունը

Գնահատվել է կորոնավիրուսի դեմ ռուսական դեղի արդյունավետությունը
31.05.2020 | 13:26

Կորոնովիրուսի դեմ ռուսական Ավիֆավիր դեղամիջոցի արդյունավետությունը ավելի քան 80 տոկոս է՝ գրում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամին (ՌՈՒՆՀ): Դեղամիջոցի կլինիկական փորձարկումները կտևեն մինչև ամառվա վերջը: «Արդեն արտադրվել է դեղամիջոցի 18 000 փաթեթ, հունիսին պլանավորում ենք 60 000 փաթեթ մատակարարել Ռուսաստանի հիվանդանոցներին: Տեխնոլոգիական հզորությունը թույլ է տալիս արտադրել ամսական 60 000, տարեկան՝ 720 000 փաթեթ»,- ասում են հիմնադրամից: Ապացուցված է, որ դեղամիջոցը կրճատում է հիվանդության բուժման ժամանակահատվածը մինչև 4 օր՝ ստանդարտ դեղամիջոցներ ընդունելու դեպքում՝ 9 օրվա փոխարեն: Այս փուլում արդեն, COVID-19-ի թեստը բացասական արդյունք ցույց տվեց հիվանդների 65 տոկոսի, իսկ թերապիայի 10-րդ օրը`90 տոկոսի մոտ: ՌՈՒՆՀ-ի և KhimRar-ի համատեղ արտադրած Ավիֆավիր դեղամիջոցը Ռուսաստանի առողջապահության նախարարության հավանությունն է ստացել: Ըստ ՌՈՒՆՀ-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի, Ավիֆավիրը կորոնավիրուսի դեմ առավել հեռանկարային դեղամիջոց է ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ