Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդգար Շա­հին. ֆրան­սա­հայ­կա­կան օ­ֆոր­տի հրա­ցա­նա­կի­րը

Էդգար Շա­հին. ֆրան­սա­հայ­կա­կան օ­ֆոր­տի հրա­ցա­նա­կի­րը
10.07.2020 | 01:17

«Գրա­ֆի­կա­յի բաժ­նում ա­մեն ինչ նշա­նա­կա­լից է, ար­տա­հայ­տիչ, լուրջ և ու­ժեղ։ Ինձ դուր ե­կավ Էդ­գար Շա­հի­նի օ­ֆոր­տը։ Մեծ քա­ղա­քի ծայ­րա­մա­սում բեռ­նա­կիր սայ­լոր­դը սան­ձում է ձին։ Շատ կեն­դա­նի, լավ ներ­կա­յաց­ված տե­սա­րան է»։
Գեոր­գի Պլե­խա­նով,
մարք­սիստ և գե­ղա­գետ

Ա­ՎԵ­ԼԻ ՔԱՆ  50 ՇԻՇ ԳԻ­ՆԻ ԵՎ ԱՆ­ԿԱ­ՏԱՐ ՄԻ ԽՈՍ­ՏՈՒՄ
1970 թվա­կան, Փա­րիզ։ «ՈՒ­րար­տուից մինչև մեր օ­րե­րը» ցու­ցա­հան­դեսն այդ­պես էլ մնաց ան­նա­խա­դեպ իր նշա­նա­կու­թյամբ և թա­փով։ Աշ­խարհն ան­մի­ջա­կա­նո­րեն ա­ռե­րես­վեց հայ ազ­գա­յին բազ­մա­դա­րյա մշա­կույ­թին և ար­վես­տին։ Ցու­ցա­հան­դե­սի բա­ցու­մից մի քա­նի օր անց հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյա­նը հյու­րըն­կա­լում է ֆրան­սիա­կան օ­ֆոր­տի նշա­նա­վոր վար­պետ Էդ­գար Շա­հի­նի որ­դի Պիեռ Շա­հի­նը։ Օ­րը տո­նա­կան էր, օ­ջա­խը` խոր­հր­դան­շա­կան, հյու­րե­րը` թանկ, տան­տե­րը` հուզ­ված։ Պատ­վի­րա­կու­թյու­նը 15 հո­գուց էր բաղ­կա­ցած։ Մշա­կու­թա­յին և պե­տա­կան այ­րերն ու տիկ­նայք խիստ շոյ­ված էին անս­պա­սե­լի հրա­վերից։ Պիե­ռը հան­կարծ ան­ցավ գրո­հի. «Ե­թե հայ­րի­կիս 100-ա­մյա­կին Երևա­նում հրա­տա­րակ­վի նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի լրիվ կա­տա­լո­գը, ես պատ­րաստ եմ նվի­րե­լու բո­լոր այն աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք պատ­կե­րաս­րա­հում չկան»։ Հա­յաս­տա­նի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հում Էդ­գար Շա­հի­նը հրա­շա­լի էր ներ­կա­յաց­ված` շուրջ 250 աշ­խա­տան­քով։ Սա­կայն չէ՞ որ վար­պե­տը շուրջ հա­զար օ­ֆորտ էր ա­րա­րել։ Ա­ռա­ջար­կը, ինչ խոսք, ըն­դուն­վում է ցն­ծու­թյամբ։ Բայց և այն­պես նրան վի­ճակ­ված չէր ի­րա­կա­նա­նալ։
1974-ին մի շքեղ պատ­կե­րա­գիրք է հրա­պա­րակ իջ­նում Ի­տա­լիա­յում, «Տա­բա­նել­լի» հրա­տա­րակ­չու­թյան կող­մից։
Բայց և այն­պես, հյու­րըն­կա­լու­թյու­նը բուռն էր, և այդ օ­րը խմ­վեց 50 շիշ ըն­տիր գի­նի։

1994-ին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հի ե­րեք դահ­լիճ­նե­րում ողջ շու­քով հայ ար­վես­տա­սեր հան­րու­թյա­նը ներ­կա­յա­ցավ Էդ­գար Շա­հի­նի ար­վես­տը։ Ցու­ցա­հան­դե­սը նվիր­ված էր նրա 120-ա­մյա­կին։ Ներ­կա էր Պիե­ռը, պատ­կե­րաս­րա­հին նվի­րեց իր հոր «Ժայ­ռեր փա­րո­սի մոտ» կտա­վը։

ՉՈՐ Ա­ՍԵՂ ԵՎ ՊՂՆ­ՁԵ ՏԱԽ­ՏԱԿ
Նա ծն­վել է Եվ­րո­պա­յի սր­տում` Վիեն­նա քա­ղա­քում։ Սա­կայն ման­կու­թյան տա­րի­ներն ան­ցան Կ. Պոլ­սում, որ­տեղ էլ ժա­մա­նա­կին ճա­նաչ­ված ման­կա­վարժ Մ. Տի­րա­ցու­յա­նի մոտ է ու­սա­նում կեր­պար­վես­տի այ­բու­բե­նը։ Հե­տո վե­րա­դառ­նում է Եվ­րո­պա, հան­գր­վա­նում Վե­նե­տիկ քա­ղա­քում։ Պա­տա­նի Էդ­գա­րը սո­վո­րում է նշա­նա­վոր այս քա­ղա­քի հռ­չա­կա­վոր Մու­րադ-Ռա­ֆա­յե­լյան վար­ժա­րա­նում, Ա. Պաո­լետ­տիի ձեռ­քի տակ։ Բնա­կան է միան­գա­մայն, որ ու­սում­նա­տեն­չու­թյան ճա­նա­պար­հը շնոր­հա­շատ պա­տա­նուն ու­ղեկ­ցում է դե­պի Փա­րիզ, ուր վար­պե­տու­թյան դա­սեր է առ­նում շատ հայ ե­րի­տա­սարդ տա­ղանդ­ներ կր­թած «Ժյու­լիեն» ա­կա­դե­միա­յում։ Էդ­գա­րը գու­նան­կա­րիչ էր և բա­վա­կան խոս­տում­նա­լից։ Սա­կայն շա­տե­րի հա­մար անս­պա­սե­լի գու­նեղ վրձ­նա­հար­ված­նե­րը փո­խա­րի­նում է փո­րագր­չի չոր ա­սե­ղով, կտա­վը` պղն­ձյա տախ­տակ­նե­րով։ Հա­վա­նա­բար նա կա­մե­ցավ ոչ այն­քան ա­ռանձ­նա­նալ, որ­քան ֆրան­սա­հայ կեր­պար­վես­տում մի նոր հար­թակ նվա­ճել։ Չմո­ռա­նանք, որ Ֆրան­սիա­յում ար­դեն ճա­նա­չում և հե­ղի­նա­կու­թյուն ու­նեին Զա­քար Զա­քա­րյա­նը, Վար­դան Մա­խո­խյա­նը, Կա­րա­պետ (Շարլ) Ա­դա­մյա­նը, Հով­սեփ Փուշ­մա­նը, Ար­սեն Շա­բա­նյա­նը և այլք։ Կեր­պար­վես­տում բա­վա­կա­նին ան­դյու­րա­հաճ է օ­ֆոր­տը` գրա­ֆի­կա­յի քմա­հաճ դուստ­րը, և քչերն են բախտ­նե­րը փոր­ձում ու հա­ջո­ղու­թյուն գտ­նում այս ան­դաս­տա­նում, շա­տերն էլ հետ են դառ­նում կես ճամ­փից։ Շա­հի­նը շա­հեց և նշա­նա­վոր­վեց որ­պես 20-րդ դա­րի ա­ռա­ջին քա­ռոր­դի ա­ռաջ­նա­կարգ օ­ֆոր­տիստ` հա­մաշ­խար­հա­յին ա­ռու­մով։
1900 թվա­կան։ Տա­կա­վին ե­րի­տա­սարդ նկա­րիչ, 26-ա­մյա Էդ­գար Շա­հի­նը Փա­րի­զի հա­մաշ­խար­հա­յին ցու­ցա­հան­դե­սում ար­ժա­նա­նում է ոս­կե մե­դա­լի, ե­րեք տա­րի անց, ար­դեն Վե­նե­տի­կի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դե­սում նրան է շնորհ­վում բարձ­րա­գույն պարգև` Մեծ ոս­կե մե­դա­լը։ Հա­ջո­ղու­թյուն­ներն ա­մենևին չեն պա­տում նրան ար­վես­տի մար­դու հա­մար շատ վտան­գա­վոր հան­ճա­րաց­ման ո­րո­մով։ Ըստ ժա­մա­նա­կա­կից­նե­րի, նա որ­քան տա­ղան­դա­վոր էր որ­պես ստեղ­ծա­գոր­ծող, նույն­քան էլ ա­ռանձ­նա­հա­տուկ էր որ­պես հմա­յիչ անձ, նվի­րյալ հայ և քա­ղա­քա­ցի։
Շա­հի­նը մաս­նա­վո­րա­պես ֆրան­սա­հայ նկա­րիչ­նե­րի հա­մախմ­բողն էր, Սփյուռ­քի և հայ­րե­նի­քի մեր­ձեց­ման ջա­տա­գո­վը։ Նրա ա­ռա­քի­նի և գոր­ծու­նյա նկա­րա­գի­րը պատ­շաճ հար­գան­քի է ար­ժա­նա­նում նախ օ­տար­նե­րի կող­մից։ Մի քա­նի եվ­րո­պա­կան նկար­չա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի նա­խա­գա­հու­թյան ան­դամ էր, ֆրան­սիա­կան ար­վես­տի կո­մի­սա­րը Վե­նե­տի­կի Բիե­նա­լեում, 1924-ին։
1928 թվա­կան։ Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի կեր­պար­վես­տա­գետ­նե­րի միու­թյու­նը նրան շնոր­հում է պատ­վա­վոր ան­դա­մի կո­չում։

ՎԵ­ՆԵ­ՏԻ­ԿՅԱՆ ԲԱՐ­ԲԱ­ՌԻ ՆԿԱ­ՐԻ­ՉԸ
1903 թվա­կան։ Շա­հի­նը նվա­ճում է Փա­րի­զը, հրա­պա­րակ է իջ­նում «Գոր­ծա­զուր­կը» նշա­նա­վոր ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը։ Փա­րի­զի և քա­ղա­քի շր­ջա­կայ­քի բան­վո­րա­կան դա­սը, կյան­քի ոչ այն­քան բա­րո­յա­կան ու­ղի ընտ­րած դե­ռա­տի կա­նայք, թշ­վա­ռու­թյան բա­ժա­կը մինչև վեր­ջին ում­պը խմող այ­րեր, նախ­կին ար­հես­տա­վոր­ներ և բան­վոր­ներ։ Կա­պի­տա­լիզ­մի դա­րաշր­ջա­նը դա­սա­կար­գա­յին կե­նաց-մա­հու պա­տե­րազմ էր հայ­տա­րա­րել մարդ­կու­թյա­նը, շա­տե­րը դի­մա­կա­յում էին, ո­մանք հան­ձն­վում։ Շա­հի­նը ապ­րում և նկա­րում էր Մոն­պառ­նա­սում, նա ապ­րում էր ժո­ղովր­դի մարդ­կանց հույ­սե­րով և տագ­նապ­նե­րով։ Նրա հե­րոս­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, ար­ժա­նա­պա­տիվ ան­ձինք են, պայ­քա­րում են, կա­մե­նում հա­նա­պա­զօր հա­ցը վաս­տա­կել հա­նա­պա­զօր տք­նան­քով։
Շա­հի­նը սի­րում էր հա­կադ­րու­թյու­նը, ա­հա նրա հան­րա­հայտ գոր­ծե­րից «Հո­ղա­յին աշ­խա­տանք­նե­րը»։ Կառքն ըն­կել է ջրա­փո­սը, մի քա­նի բան­վոր փոր­ձում են այն դուրս բե­րել։ Լար­վա­ծու­թյունն ու տք­նան­քը կի­զա­կե­տում են, ցան­կա­ցած գնով կառ­քը պի­տի լքի ջրա­փո­սը։ Իսկ նկա­րի վե­րին հատ­վա­ծում հով­վեր­գա­կան ան­դորր է, մի գողտ­րիկ պու­րակ կա, ուր դժ­վար թե երբևէ հան­գս­տա­նան ջրա­փո­սում աշ­խա­տող մար­դիկ, ծանր ու անհ­րա­պույր աշ­խա­տան­քից հե­տո նրանք սփո­փանք են գտ­նում գի­նետ­նե­րում, ուր գի­նին է հո­սում գա­վե­րից, իսկ կող­քի սե­ղա­նին նս­տած են գի­նետ­նե­րի մշ­տա­կան այ­ցե­լու ան­հոգ պչ­րու­հի­նե­րը։

Նա նաև դի­ման­կա­րի վար­պետ էր։ «Ջե­մա», «Էլ­վի­րա», «Դե­րա­սան Լե­րան», «Պոլ Վեռ­լեն», «Ա­նա­տոլ Ֆրանս», «Բոդ­լեր», «Լուիզ Ֆրան­սի դի­ման­կա­րը»։ Վեր­ջի­նը յու­րո­վի գլուխ­գոր­ծոց է, ո­րը հա­ճախ է ներ­կա­յաց­վել 20-րդ դա­րի ֆրան­սիա­կան գրա­ֆի­կա­յի պատ­կե­րագր­քում։ Նրա կտավ­նե­րում, ո­րոնք սևի և ճեր­մա­կի միա­հյուս­ված մե­ղե­դի­ներ են, հա­ճախ են հն­չում զով լու­սա­բա­ցի ու մայ­րա­մու­տի հն­չյուն­նե­րը։
Շա­հի­նը ևս մի նվա­ճում ու­նե­ցավ (չէ՞ որ Փա­րի­զը ձեռ­քի հետ չես նվա­ճի), կեր­տե­լով իր հան­րա­հայտ վե­նե­տի­կյան օ­ֆորտ­նե­րը, ո­րոնց մա­սին ժա­մա­նա­կի ճա­նաչ­ված ար­վես­տի քն­նա­դատ Կ. Մոկ­լե­րը գրել է. «Վե­նե­տի­կի մեջ Շա­հի­նը ինք­նա­տի­պու­թյան մր­ցա­նակ շա­հեց։ Նա ցույց տվեց իր կա­րո­ղու­թյու­նը, ու­րիշ­նե­րի կող­մից չն­կատ­ված տպա­վո­րու­թյուն­ներ քա­ղե­լով։ Այդ գոր­ծե­րից լսում ես վե­նե­տի­կյան բար­բա­ռը»։

1904-ին Էդ­գար Շա­հի­նը կեր­տեց հա­յի առ­նա­կան կեր­պա­րը «Ալևոր հա­յը» գոր­ծում։ Գրի­գոր Զոհ­րա­պի հոր­դո­րով 1910-ին մի զար­մա­նա­լի օ­ֆորտ է ստեղ­ծում. Ա­նիի Հով­վի ե­կե­ղե­ցու հա­մա­պատ­կե­րում սպան­դից փրկ­ված որ­բերն են կանգ­նած։ Ա­նի տիե­զե­րա­կան քա­ղա­քի ան­կու­մը, որ­պես ազ­գա­յին հե­տա­գա ար­հա­վիրք­նե­րի ազ­դա­կանչ, հն­չում է այս ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նում։



ՔՈ­ՉԱ­ՐԻ ԴԱ­ՍԸ
Ռա­ֆա­յել Շիշ­մա­նյա­նը (1885-1959 թթ.) փայ­լուն գե­ղան­կա­րիչ էր և ան­զու­գա­կան ար­վես­տա­բան։ Նրա գր­չի ար­գա­սիքն է «Էդ­գար Շա­հին» մե­նագ­րու­թյու­նը, ո­րին հիմ­նա­վոր ձևով անդ­րա­դառ­նում է հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի տա­ճա­րի քա­ռա­սյու­նե­րից մե­կը` Եր­վանդ Քո­չա­րը։ (Մեր ազ­գա­յին կեր­պար­վես­տը բա­զում տա­ղանդ­ներ է երկ­նել և չորս հան­ճար-սյու­ներ։ Ըստ ժա­մա­նա­կա­շր­ջա­նի` տա­ճա­րը սյու­նա­շար­վել է 13-րդ դա­րում, երբ լույս աշ­խարհ ե­կավ Թո­րոս Ռոս­լի­նը։ Շուրջ վեց դար տա­ճա­րի գմ­բե­թը սպա­սում էր մյուս սյու­նե­րին։ 1880-ին լույս աշ­խարհ ե­կավ Մար­տի­րոս Սա­րյա­նը։ 1899-ին` Եր­վանդ Քո­չա­րը։ 1904-ին` Ոս­տա­նիկ Ա­դո­յան-Ար­շիլ Գոր­կին)։ Շիշ­մա­նյա­նը, ո­րը փոր­ձա­ռու և վար­պետ տե­սա­բան էր, տուրք է տա­լիս չա­փա­զան­ցում­նե­րին։ Քո­չա­րը, «դա­տա­փե­տե­լով» Շիշ­մա­նյա­նին, զու­գա­հեռ գնա­հա­տում է Շա­հի­նին։ Ար­ժե դր­վա­գել Մաեստ­րո Քո­չա­րին. «Շիշ­մա­նյա­նը Շա­հի­նի օ­ֆորտ­նե­րը հասց­նում է Ռեմբ­րան­դի օ­ֆորտ­նե­րի ուժգ­նու­թյա­նը և ար­ժե­քի մա­կար­դա­կին. ա­նի­մաստ ու ան­տե­ղի չա­փա­զան­ցու­թյուն»։ «Շիշ­մա­նյա­նը չի կա­րո­ղա­ցել տես­նել, որ Շա­հի­նը, իր փայ­լուն տա­ղան­դով հան­դերձ, չու­նի այն մեծ կուլ­տու­րան, որ հա­մըն­թաց գնար հա­մաշ­խար­հա­յին ար­վես­տի, Փա­րի­զի ար­վես­տի հետ. նա հետ մնաց»։ «Շա­հի­նին Շիշ­մա­նյա­նը ար­ջի ծա­ռա­յու­թյուն է մա­տու­ցում, նրան դարձ­նում վուլ­գար սո­ցիո­լոգ, մինչ­դեռ Շա­հի­նը իս­կա­կան ար­վես­տա­գետ է»։

ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԸ` ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻՐ
Վս­տա­հեց­նում եմ, ե­թե այ­սօր Ֆրան­սիա­յի քա­ղաք­նե­րում, ի մաս­նա­վո­րի Փա­րի­զում, շր­ջեք և փոր­ձեք հայտ­նա­բե­րել Էդ­գար Շա­հի­նի հե­տա­գի­ծը, ձեռ­նու­նայն չեք մնա։ Դեռևս վա­ճառ­վում են նրա ձևա­վո­րած բազ­մա­թիվ գր­քեր։ Այժմ ե­կեք շուր­ջայ­ցի հրա­վի­րենք ՀՀ ԿԳՄՍ-ի մշա­կույ­թի պա­տաս­խա­նա­տու­նե­րին, փոխ­նա­խա­րար­ներ Նա­րի­նե Խա­չա­տու­րյա­նին և Ա­րա Խզ­մա­լյա­նին, փոր­ձենք քա­ղա­քա­մայր Երևա­նում հայտ­նա­բե­րել Էդ­գար Շա­հի­նի գե­ղա­գի­տա­կան հետ­քե­րը։ Շուր­ջայ­ցը բե­կան­ված է, Շա­հի­նին հայտ­նա­բե­րելն անհ­նար է։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • «Լուիզ Ֆրան­սի դի­ման­կա­րը»
  • «Սևահերն ու շիկահերը»
  • «Գործազուրկը»
Դիտվել է՝ 11418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ