Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բոլո՞ր նախկին նախարարներն են դառնալու վարչապետի խորհրդական

Բոլո՞ր նախկին նախարարներն են դառնալու վարչապետի խորհրդական
25.11.2020 | 15:16

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական», - ասված է վարչապետի որոշման մեջ: Հետաքրքիր՝ քանի՞ խորհրդական է ունենալու վարչապետը՝ բոլո՞ր նախկին նախարարներն են դառնալու խորհրդական, թե՞ միայն խիստ յուրայինները:

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ