Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Սոմալիին

    ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Սոմալիին

    09.04.2013| 11:28
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել Սոմալիի իշխանություններին իսլամիստ գրոհայինների դեմ պայքարելու համար ռազմական օգնություն տրամադրել։ Օբամայի խոսքով՝ ռազմական օգնությունը կօգնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, ինչպես նաև Ամերիկայի անվտանգությունն ամրապնդելու հարցերում։
  • ԱՄՆ-ում կանայք տղամարդկանցից ցածր են վարձատրվում

    ԱՄՆ-ում կանայք տղամարդկանցից ցածր են վարձատրվում

    09.04.2013| 11:17
    ԱՄՆ-ում կանայք շարունակում են ավելի քիչ վաստակել, քան տղամարդիկ։ Համաձայն՝ կանանց իրավունքների պաշտպանության ազգային կենտրոնի զեկույցի՝ աշխատավարձերի տարբերությունը միջինում կազմում է մոտ 25 տոկոս։ Ընդ որում, աֆրոամերիկացի և լատինամերիկացի կանանց համար այդ տարբերությունն է′լ ավելի մեծ է։
  • Հեծանիվ մի քշեք վաղ առավոտյան Ստամբուլում

    Հեծանիվ մի քշեք վաղ առավոտյան Ստամբուլում

    08.04.2013| 23:04
    Ապրիլի 7-ին պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Միխայիլ Սահակաշվիլին զբոսանքի ժամանակ վայր է ընկել հեծանիվից, ուսի շրջանում երեք կոտրվածք է ստացել և կոտրել է ձեռքը:
  • Պան Գի Մունը հույս ունի

    Պան Գի Մունը հույս ունի

    08.04.2013| 17:53
    Հյուսիսային Կորեան իր աշխատողներին հետ է կանչել Կեսոնի արդյունաբերական շրջանից, որ 12 կիլոմետրի վրա է ապառազմականացված գոտուց, որտեղ Կորեայի հարավային ու հյուսիսային հատվածների համատեղ մի քանի ձեռնարկություններ են գործում: Համալիրը համարվում էր երկու Կորեաների մերձեցման խորհրդանիշը:
  • Պուտինին դուր է եկել «հակաբռնապետական հարձակումը»

    Պուտինին դուր է եկել «հակաբռնապետական հարձակումը»

    08.04.2013| 17:52
    FEMEN սկանդալային շարժման աղջիկները կարողացել են հայտնվել Հաննովերի արդյունաբերական ցուցահանդեսում այն պահին, երբ այնտեղ էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Աղջիկները մերկացել են մինչև գոտկատեղ, ինչն անում են սովորաբար իրենց ակցիաների ժամանակ, և սկսել են անգլերեն հայհոյանքներ բղավել:
  • Չեռնոգորիայում նախագահի 2 թեկնածուներն էլ հայտարարում են հաղթանակի մասին

    Չեռնոգորիայում նախագահի 2 թեկնածուներն էլ հայտարարում են հաղթանակի մասին

    08.04.2013| 11:56
    Չեռնոգորիայի նախագահական ընտրություններին մասնակցած երկու թեկնածուներն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին։ Գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչի կողմնակիցները վստահեցնում են, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների ավելի քան 51 տոկոսը։ Նրանց խոսքով՝ իրենց մրցակից Միոդրավ Լեկիչը ստացել է մոտ 49 տոկոս ձայն։ Նույն թվերն են բերում նաև «Ժողովրդական ճակատի» կողմնակիցները, սակայն հօգուտ իրենց։
  • Կապրիլեսը կոչ է անում ազատվել Վենեսուելայի իշխանությունից

    Կապրիլեսը կոչ է անում ազատվել Վենեսուելայի իշխանությունից

    08.04.2013| 11:42
    Վենեսուելայի ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Էնրիկե Կապրիլեսը հայտարարել է, որ անհրաժեշտ է երկիրն ազատել կուրսից շեղված կառավարությունից։ Ելույթ ունենալով Կարակասում՝ իր կողմնակիցների առջև, Կապրիլեսն ասել է, որ ներկա իշխանությունները թաղված են կաշառակերության, ատելության ու չարության մեջ։
  • ԿԺԴՀ-ն պատրաստվում է 4-րդ միջուկային փորձարկման

    ԿԺԴՀ-ն պատրաստվում է 4-րդ միջուկային փորձարկման

    08.04.2013| 11:39
    ԿԺԴՀ-ն հավանաբար պատրաստվում է չորրորդ միջուկային փորձարկման, այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի կառավարությունը։ Խորհրդարանական լսումների ժամանակ նշվել է, որ Հյուսիսային Կորեայի Պունգե Ռի միջուկային պալիգոնում նկատվում է ակտիվության մեծացում, որը հիշեցնում է այն ամենը, ինչ տեղի էր ունեցել 2013թ. փետրվարին միջուկային երրորդ փորձարկման ժամանակ։
  • WikiLeaks-ը հրապարակել է 1,7 միլիոն դիվանագիտական փաստաթղթեր

    WikiLeaks-ը հրապարակել է 1,7 միլիոն դիվանագիտական փաստաթղթեր

    08.04.2013| 11:37
    WikiLeaks կայքը հրապարակել է ամերիկյան հետախուզության և դիվանագիտության ավելի քան 1 միլիոն 700 հազար փաստաթղթեր, որոնք վերաբերում են 1973-76 թվականներին։ Այդ փաստաթղթերի մի մասը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հավաքել է անձամբ՝ գտնվելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատան իր օթևանում։
  • Չեռնագորիայում նախագահական ընտրություններ են

    Չեռնագորիայում նախագահական ընտրություններ են

    07.04.2013| 23:35
    Չեռնագորիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ՝ երկրորդ անգամ այն բանից հետո, երբ երկիրն անկախություն ձեռք բերեց՝ անջատվելով Սերբիայից։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են երկրի գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը և նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը։